«Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/533»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Էջի մարմին (ներառվելու է). | Էջի մարմին (ներառվելու է). | ||
Տող 2. | Տող 2. | ||
դարձնելով, ասում է. |
դարձնելով, ասում է. |
||
— Աղբյուրն առաջներիդ է․․․ |
|||
Եվ շարունակում է ճանապարհը։ |
Եվ շարունակում է ճանապարհը։ |
Ընթացիկ տարբերակը 06:47, 2 Հոկտեմբերի 2019-ի դրությամբ
կուժի բերանը։ Ջուր է ուզում և ձիավորներից մեկը։ Կինը մեջքը նրան դարձնելով, ասում է.
— Աղբյուրն առաջներիդ է․․․
Եվ շարունակում է ճանապարհը։
Զիլֆին ետ է նայում։ Գզիրը պարանից բռնած բարձրանում է դեպի «թառը»։ Զիլֆին առնում է մի քար, պտտում է պարսատիկը, քարը բաց է թողնում։
Գզիրի ահաբեկված դեմքը։ Քարը դիպավ նրա գլխավերևը։ 10 Հեռվում՝ Մակիչը և ձիավորները։ Այլևս տներ չկան, այլ միայն երևում է կիրճը, որտեղ պահակ են չորս ձիավոր։
7
Աթա ապոր տան բակը։
Ձիավորները ձիերը կապել են գութանից, սյուներից...
Ներսը խուզարկում են։ Սոնան, երեխան գրկած, արձանացել է։ Խուզարկողներից մեկը ինչ-որ նկար է նայում։ Բանտում սպանված բոլշևիկի նկարն է։ Փշրում է։ Մեկը՝ հացը տաշտից հա թափում է, մյուսը հրացանի կոթով փշրում է «ուրագը», գարին լցնում են հացի տաշտի մեջ և դուրս են տանում՝ դնում 20 են ձիերի առաջ։ Մինա զիզին օգտվելով առիթից, վերցնում է որդու նկարը, սրբում և պահում է թևի տակ։
Նկատելով հացի թափելը և տաշտը դուրս տանելը, Մինա զիզին միայն ասում է․
- Սրանք հայե՞ր են...
Հետզհետե խավարում է։
8
Նույն ձորն է։
Պուղանը դուրս է թռնում թաքստոցից։
Համարյա գլորվելով, իրեն ներքև է գցում Զիլֆին։
30 - Մակիչին տարան,- և տղան քրտնաթոր հևում է, ձեռքով ցույց է տալիս, թե որ ուղղությամբ տարան։ Պուղանը, Կարագինը, նաև երկու կոմունարները մի ակնթարթ իրար են նայում և թռնում են, իսկույն չքանում են, այնպես, որ