«Նամուս/Երկրորդ/XII»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title = Նամուս |author = Ալեքսանդր Շիրվանզադե |previous = XI |next = XIII}} <div style="margin-left:5em"> {{Էջ|Shir...
 
No edit summary
 
Տող 5. Տող 5.
|next = [[../XIII|XIII]]}}
|next = [[../XIII|XIII]]}}


<div style="margin-left:5em">
<div style="width: 50%; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:25% ">
{{Էջ|Shirvanzade I hator.djvu/384|բաժին=XII|համ=374}}
{{Էջ|Shirvanzade I hator.djvu/384|բաժին=XII|համ=374}}
{{Էջ|Shirvanzade I hator.djvu/385|համ=375}}
{{Էջ|Shirvanzade I hator.djvu/385|համ=375}}

Ընթացիկ տարբերակը 11:28, 14 Նոյեմբերի 2019-ի դրությամբ

XI Նամուս

Ալեքսանդր Շիրվանզադե

XIII

[374]

[375]
սույնանման կտորներ, երկրորդը` ուտելիք և ըմպելիք, այն է օղի,

գինի, յուղ, բրինձ և ուրիշ զանազան տեսակի խմիչքներ և մանր-մունր պարագաներ։ Խանութը բաժանված էր նույնպես երկու մասերի մի տախտակյա պատով ներսի կողմից։

Նույն ժամին, երբ Սեյրանը յուր օթևանից դուրս վազեց, Ռուստամի խանութի երեք դռներից մեկը կիսով չափ բաց էր։ Այդ ըմպելիքների բաժինն էր։ Այդտեղ Ռուստամը մի քանի շամախեցիների հետ ընթրում էր։ Սեղանի գլխում նստած էր ինքը Ռուստամը։ Նրա աջ ու ձախ կողմերում նստած էին երկու առևտրական ընկերներ, որոնցից մեկը մի միրքավոր երիտասարդ էր լեզգու հագուստով, մյուսը` առանց միրուքի միջին տարիքով մի մարդ էր Շամախու հագուստով։ Սրանց մոտ նստած էին երկու ուրիշ հյուրեր, որոնք Շամախուց նոր էին Շուրա եկել։ Դրանցից մեկը առողջակազմ և հաստ երեսով մի երիտասարդ էր մոտ երեսուն տարեկան, մյուսը մի պատանի — կես-ասիական ու կես-եվրոպական հագուստով։

Ռուստամի ընթրիքն այդ երեկո սովորականից մի քիչ ճոխ էր։ Նա հյուրասիրում էր յուր նորեկ համաքաղաքացիներին։ Թե Ռուստամի և թե հյուրերի գլուխները բավական տաքացած էին գինով։ Ռուստամի ընկերները ոգևորված խոսում էին նորեկների հետ, հարց ու փորձ էին անում դրանց իրանց հայրենիքի, ընտանիքի, ազգականների և ուրիշ բաների մասին։ Յուր բնավորության համեմատ, Ռուստամը ամենից սակավ էր խոսում։ Միայն երբեմն նա ևս հատ ու կտոր հարցեր էր տալիս նորեկներին և հատ ու կտոր պատասխաններ ստանալով, կրկին լռում էր։

— Ասում են, որ կուժ ծախողանց Սեյրանն էլ է այստեղ, ճշմարի՞տ է, — հարցնում էր նորեկ պատանին։

— Ես երեկ լեզգի բազարում տեսա նրան, խանչալ էր առնում, — պատասխանեց Ռուստամի ընկերներից մեկը։

Ռուստամը լսելով «Սեյրան» անունը, աչքունքը թթվեցրեց և մի հարցական հայացք ձգեց նորեկ պատանու վրա։ Վերջինն այս չնկատեց։

— Ուզում եմ նրան տեսնել, — կրկին խոսեց պատանին։

— Ի՞նչ գործ ունես նրա հետ, — հարցրեց միրքավոր և լեզգու

հագուստով երիտասարդը, աչքի տակով նայելով Ռուստամի երեսին։
[376]
— Նրա մայրը ինձ խնդրել է, որ մի քանի խոսք ասեմ նրան։

— էգուց կարող ես լեզգի բազարում տեսնել, կարծեմ միշտ այնտեղ է լինում։

— Չեմ իմանում։ Երեկ ես իրանից հարցրի, ոչինչ չասաց, աչքունքը ծռեց և հեռացավ։

— Շատ է հպարտացել, կասես, ոսկու մադան է գտել, բայց ինքը քաղցած զկռտում է, հագին հալավ չունի, — վելացրեց անմիրուք առևտրականը։

— Ասում են շալ առնելու է եկել, — մեջ մտավ hաստերեսանի նորեկը։

— Ցավերո՞վդ։

— Հայրը փող տված կլինի էլի։

— Հոր մոտ նրա անունը տալ չի լինում, ի՞նչ փող, — մեջ մտավ պատանին։ — Ես դուրս գալու օրը հարցրի, ասում եմ. Հայրապետ ապեր, Սեյրանին որ տեսնեմ Դաղստանում, ի՞նչ ասեմ։ Նա երեսիս ծուռ մտիկ արավ ու ասաց․ «կասես, որ այնտեղից էլ դ ենը կորչի, որ անունը չլսվի»։

— Լավ փչացավ այդ տղեն, — կրկին մեջ մտավ անմիրուքը։

— Փչացավ, — կրկնեց հաստերեսանին։

Ռուստամը գլուխը թեքեց կրծքին և ձեռը ճակատին դրավ։ Անմիրուք առևտրականը նայեց նրա վրա և դարձավ խոսողներին։

— Խալխի ցավը մեզ չեն տվել, թողե՛ք Սեյրանին, քեֆ արեք, տեսնենք։

— Ռուստամ ջան, այս էլ քո կենացը, — ասաց նա մի բաժակ գինի ձեռին։

— Քո կենացը, — կրկնեցին ամենքը միաբերան և բաժակները դատարկեցին։

Դրսից մեկը երկու անգամ դռներին զարկեց։

— Ո՞վ ես, — հարցրեց Ռուստամը, մոտենալով դռներին։

— Աստուծո հյուրը։

Դռները բացվեցին, և Սեյրանը երես առ երես հանդիպեց յուր ոխերիմ թշնամուն, Ռուստամին։ Սեյրանը Ռուստամին շատ

անգամ էր տեսել, այնինչ` վերջինը Սեյրանին թեև Շամախում տեսել
[377]
էր, բայց չէր ճանաչում, չգիտեր, որ նա է յուր հակառակորդը։

Առաջիս վայրկյանին Սեյրանը շփոթվեց, տեսնելով յուր սրտին ամենաատելի կերպարանքը։ Բայց նա կարողացավ իրան զսպել։

— Ո՞վ ես, — կրկին հարցրեց Ռուստամը, միևնույն ժամանակ չկտրելով անկոչ հյուրի ճանապարհը։

— Մր ղարիբ տղա, — պատասխանեց Սեյրանը, հայացքը ձգելով խանութում նստողների վրա։

— Աչքիս վրա տեղ ունի ամեն մի ղարիբ, — ասաց բարեկամաբար Ռուստամը, Սեյրանին ներս թողեց և դռները կրկին ծածկեց։

— Օհո՛, Սեյրան ջահիլ, դո՞ւ որտեղ, այստե՞ղ որտեղ, — բացականչեց լեզգու հագուստովը։

— Սեյրան, — կրկնեց Ռուստամը անգիտակցաբար և հայացքը բևեռեց այդ անունը կրողի վրա։

— Ռուստամ, ի՞նչ ես սառել, չե՞ս ճանաչում։ Դա մեր շամախեցի կուժ ծախող Հայրապետի տղեն է, համեցեք արա՛, ի՛նչ ես կանգնել, — շարունակեց լեզգու հագուստովը։

Ռուստամը տեղից չշարժվեց։ Նա զարմացած նայում էր հերթով բոլորի երեսներին։ Սեյրանը ձյունի մեջ կորած յափունջին մի կողմ շպրտեց, համարձակ քայլերով շարժվեց առաջ և, առանց Ռուստամից հրավիրվելու, մոտեցավ սեղանին և նստեց նստարանի վրա։ Պատանին մոտեցավ նրան և, ձեռը մեկնելով, ասաց.

— Շամախուց նոր եմ եկել, — մայրդ շատ բարև արաց և ասաց որ...

— Շնորհակալ եմ, — ընդհատեց Սեյրանը, անփույթ կերպով սեղմելով պատանու ձեռը և երեսը մի կողմ շուռ տվավ այնպես, որ վերջինը ստիպվեց լռելու։

Վերջապես, Ռուստամը ուշքի եկավ և ընդունելով իր նախկին դիրքը, սառնասրտությամբ նստեց սեղանի առաջ։

— Այ տղա, Համբարձում, նոր գինի, Սեյրանը մրսած կլինի, թող քիչ տաքացնենք նրան, — հրամայեց լեզգու հագուստով միրքավորը։

— Հա՛, գինի տվեք, ես շատ եմ ծարավ, — ասաց Սեյրանը,

գլխից ձյունաթաթախ շուլլահին վերցնելով և մի կողմ ձգելով։
[378]
Խանութի փոքրիկ և աշխույժ գործակատար Համբարձումը մի

րոպեում մեջտեղ դրավ երկու լիք շշեր, չնայելով որ սեղանը լիքն էր կիսատ շշերով։

— Կոնծի՛ր, ներսդ տաքացրու, որ դուրսդ էլ տաքանա։

Սեյրանը, կարծես, հենց մի՛ այդպիսի առաջարկության էր սպասում։ Նա վերցրեց բաժակը, դատարկեց, վերցրեց երկրորդը, նույնպես դատարկեց և դրեց սեղանի վրա։

Ռուստամը յուր հայացքը նրանից չէր հեռացնում։ Մյուսները նույնպես զարմացած նայում էին նրան։ Միրքավոր երիտասարդը, այդ նկատելով, բարձրացավ տեղից և հայտնեց.

— Ով որ չի ճանաչում, թող ճանաչի։ Դա մեր շամախեցի կուժ ծախող Հայրապետի տղեն է, մի քեֆ անող ջահիլ։ Դրա նման տղերք քիչ կան, Ռուստամ, ես երկու տարի առաջ Շամախում մի լավ քեֆումն եմ ճանաչել։

Ռուստամը կրկին նայեց Սեյրանին և լռեց։ Իսկ Սեյրանը, նստողների վրա ուշադրություն չդարձնելով, կրկին համարձակորեն լցրեց երկու բաժակ և դատարկեց։

— Այ ապրես, ապրես, Սեյրան ջահիլ, տղա ես, որ առանց նազի բանդ շինում ես, — բացականչեց միրքավոր երիտասարդը։ Հետո նա աչքով արավ հանդիսականներին, և սրանք, մի-մի բաժակ լցնելով, սովորական խոսքերով շնորհավորեցին Սեյրանի գալուստը և դատարկեցին։

Խնջույքը տաքացավ, և ամենքը սկսեցին իրարու հետևից բաժակները լցնել և դատարկել, բացի Ռուստամից, որը Սեյրանի ներս մտնելուց հետո լուռ էր և ոչնչի ձեռք չէր տալիս։

— Հայրապետ ապորը ես ճանաչում եմ, ի՛նչպես չէ. նա հորս հետ լավ բարեկամ է, մեր տուն զատիկ, ջրօրհնեք շնորհավորելու էր գալիս, — մեջ մտավ հաստ երեսով երիտասարդը, որ Շամախուց նոր էր եկել։ — Տղերք, մի լավ կոնծենք Սեյրանի կենացը։

— Իրան երկու-երկու խմեցրեք, որ մեր չափին հասնի, — ավելացրեց միրքավոր երիտասարդը։

Բացի Ռուստամից, ամենքը Սեյրանի կենացը խմեցին։ Սեյրանը երեք բաժակ գինի իրարու հետևից դատարկեց իբրև ի նշան

խորին շնորհակալության։
[379]
Քառորդ ժամից հետո խնջույքը բոլորովին տաքացավ։ Միրքավոր

երիտասարդը սկսեց անկարգ-անկանոն պարսկերեն երգել, կամ, ուղիղն ասած, գոռալ խիստ անախորժ ձայնով։ Մյուսները սկսեցին խոսել, վիճաբանել, բացի Ռուստամից, որ լուռ ու մունջ երբեմն գինու բաժակը մոտեցնում էր շրթունքներին ու դարձյալ հետ դնում չխմած։

Սեյրանը նույնպես լուռ էր, սակայն նրա գլուխը տաքացել էր, աչքերի բիբերը արդեն փայլում էին։

Ռուստամը, որի առնական բիրտ դեմքը պատել էր սովորական մռայլություն, արմունկները դրավ սեղանի ծայրին, գլուխը հենեց ձեռների ափերին և մնաց անշարժ։ Նա մտածում էր.

«Դա նա է։ Սիրտս վկայում է, որ այստեղ մի բան կա էլի: Բայց ի՞նչ բան պիտի լինի։ Նա հո սուտ էր, սուտ էր։ Հը՛մ։ — Չէ՛, անցյալ օրը Գյամազանց Մուրադը մի ակնարկ արավ խոսելու ժամանակ. «Սեյրանը եկել է, սոված շունը կատաղած է լինում, մուղայիթ կաց հա՞, ասաց նա»։ Սեյրանը իմ կնկա առաջվա փեսացուն է։ Այդ ես անցյալ շաբաթ եմ իմացել։ Սուսանի ծնողները նրան Սեյրանից կտրել ու ինձ են տվել։ Մեր քաղաքի ադաթն է, մեկի վրա նշանել ու հետո ուրիշին տալ։ Այստեղ զարմանալի բան չկա։ Բայց սիրտս, չգիտեմ ինչու, էլի ասում է, թե անպատճառ մի բան պիտի լինի։ Ի՞նչու համար է նա գիշերվա կիսին եկել։ Ո՛չ բարեկամներ ենք, ո՛չ ազգականներ և ոչ էլ իրարու ճանաչում ենք։ Մեկ էլ որ նա իմանում է, թե ես ո՛վ եմ։ Տեր աստված, չեմ հասկանում, չեմ հասկանում։ Եկել է, սուս ու փուս նստել ու խմում է։ Կասես, տասը տարի ինձ հետ ընկերություն է արել։ Ի՜նչ լրբություն, ի՜նչ աներեսություն, հը՛մ, թե՞ վեր կենամ, կռնից բռնեմ դուրս ձգեմ։ Տես ինչպես է ճակատի տակից, աչքերը պլզած, մտիկ անում ինձ։ Մարդ կարողանա իմանալ, թե ինչ է մտածում։ Տեր աստված, շան պես է լակում։ Հարբել է, աչքերը պլպլում են։ Ինչո՞ւ է այդքան խմում։ Ինչո՞ւ է ընկերներիս դեմքը փոխվել, ինչո՞ւ են կասկածանքով մտիկ անում ինձ ու նրան։ Համբերեմ, երևի, բանը շուտով կպարզվի, զուր չէ եկել նա այստեղ։

էլի սիրտս օձ կծեց, էլի հարսանիքի գիշերվա տանջանքը...»։
[380]
Այսպես մտածելով, Ռուստամը մատների արանքով մտիկ էր

անում հերթով մերթ Սեյրանին, մերթ մյուսներին։

Վերջապես, միրքավոր երիտասարդը ոտքի կանգնեց և ասաց.

— Տղերք, գիշերը անցնում է, ժամանակ է տուն գնալու, բաժակներդ լցրեք, որ մեր թանկագին Ռուստամի կենացը մեկ էլ խմենք, շնորհակալություն ասենք ու ցրվենք։

Ամենքն անհապաղ կատարեցին միրքավոր երիտասարդի առաջարկությունը, մի-մի բաժակ լցնելով և ոտքի ելնելով։

Սեյրանն անշարժ էր։

— Ռուստամ, աստված մինդ հազար անի, — ասաց բարձր ձայնով և հանդիսավոր եղանակով նույն միրքավոր երիտասարդը։ — Տղերք, միաբերան աստծուց խնդրենք, որ նա շուտով Ռուստամին մի լավ ղոչ տղա պարգևի։

— Ամեն, ամեն, տեր աստված, — կրկնեցին միաբերան բոլորը։

Սեյրանը լուռ էր։

— Սեյրան, վեր կաց, ի՞նչ ես թմրել, — գոչեց միրքավորը։

Սեյրանը թուլացած իրանն ուղղեց և բարձրացավ տեղից։ Միրքավորը մի բաժակ գինի լցրեց և առաջարկեց նրան։

— Առ՛, խմիր և աստծուց խնդրի, որ նա մի լավ որդի բաշխի Ռուստամին։ Հը՛, շուտ արա, ի՞նչ ես պառավ կնկա պես թուլացել։

Սեյրանը բաժակը վերցրեց և մի հայացք ձգեց բոլորի վրա։ Նա կազդուրեց իրան և գլուխը հպարտ բարձրացրեց վեր։ Հետո նա աջ ձեռքը դրավ դաշույնի կոթի վրա և ձախ ձեռով բաժակը գլխից վեր բարձրացնելով, արտասանեց.

— Աղա թամադա, ինչպես հրամայեցիր, ես էլ ցանկանում եմ պարոն Ռուստամին երկար կյանք, առողջություն, հարստություն, տուն տեղ, ձեզ պես ընկերներ, ինձ պես հյուր․․․ հուռռա՜։

— Հուռռա՜, — կրկնեցին միայն Շամախուց եկածները։

— Այ ղոչաղ, լավ ճառ ասել գիտես հա՛ա, բարեկամ, — բացականչեց միրքավորը։

Ռուստամն յուր աչքերը չէր հեռացնում Սեյրանի երեսից։

Սեյրանը շարունակեց։
[381]
— Աղա թամադա, ինչպես հրամայեցիր, ես էլ խնդրում եմ

աստծուց, որ նա Ռուստամին պարգևի մի լավ ղոչաղ տղա զավակ։ Մաղթում եմ, որ այդ տղան լինի յուր նման շնորհքով, աշխատող և...քաջ...

— Ամեն, ամեն, տեր աստված, — կրկին բացականչեցին Շամախուց նոր եկածները։

— Վարդապետի լեզու ունի, — մեջ մտավ անմորուս առևտրականը, որ ամենից քիչ էր խոսում։

— Սարգիս վարպետի աշակերտ կասեն դրան հա, լավ ճանաչեցեք, — ավելացրեց միրքավոր երիտասարդը։ — Հըմ, Սեյրան, էլ ասելիք ունի՞ս, ասա։

Սեյրանը շրթունքները կրծոտեց և ձեռը ավելի ամուր սեղմեց դաշույնի կոթին։

Ռուստամի զննող հայացքը բևեռված էր նրա վրա։

— Տա աստված, որ Ռուստամի տղան աչքունքով էլ, երեսով էլ իրան պես լինի, որովհետևե...

— Հը՛մ, — բացականչեց անհամբերությամբ միրքավորը։

— Հը՛մ, — արտասանեց անգիտակցաբար Ռուստամը։

— Որովհետև... որովհետև... նահլաթ քեզ, չար սատանա։

— Որովհետև գինին շատ զոռ է անում գլխիդ, — միջամտեց կրկին անմիրուք առևտրականը։

— Թողեք, թողեք, վերջացնի, — հրամայեց միրքավորը։

— Որովհետև ես գիտեմ, որ Ռուստամի տղան, հաստատ գիտեմ, որ նա... նահլաթ չար սատանին։

— Հը՛մ, — շեշտեց միրքավորը։

— Հը՛մ, — կրկին արտասանեց Ռուստամը։

— Կարճ կապիր, — ավելացրեց միրքավորը։

— Որ Ռուստամի տղան կամ աղջիկը (այդ աստված է իմանում),

որ պիտի շուտով ծնվի...

— Չէ՛, շատ է երկարացնում։

— Որ պիտի շուտով ծնվի, չէ թե իրան` Ռուստամին կնմանի, չէ, երես-մերեսով, աչքունքով կնմանի կուժ ծախող Հայրապետի տղա Սեյրանին, ինձ, ինձ...

Վերջին խոսքերն արտասանելով, Սեյրանը բաժակը առանց
[382]
դատարկելու շպրտեց հատակի վրա։ Գինու շիթերը ընկան հանդիսականների

երեսին, ի միջի այլոց և մի կաթիլ Ռուստամի ճակատի վրա։

Հանդիսականները զարմացած նայեցին Սեյրանի երեսին։

Ռուստամը ինչպես կար կանգնած, նույնպես և մնաց, միայն նրա դեմքը մի վայրկյանում փոխվեց, կտավի պես սփրթնելով։

Քառորդ րոպեի չափ տիրեց լռություն։ Ո՛չ ոք չհասկացավ Սեյրանի խոսքերի միտքը։

— Բաժակը ի՞նչ էր արել քեզ, — ընդհատեց խորհրդավոր լռությունը անմիրուք առևտրականը։

— Բաժակը՞։ Ես բաժակը փշրելով, փրշում եմ այն մարդու պատիվը, որին դուք այդքան պատվում եք և որն այդ բաժակի տերն է։

Ռուստամը մի քայլ առաջ շարժվեց դեպի Սեյրանը, բայց կրկին կանգնեց և աջ ձեռը առաջ տարածելով, շնչասպառ ձայնով ասաց.

— Պարոն Սեյրան, ես քեզ չեմ ճանաչում, առաջին անգամն եմ տեսնում երեսդ։ Ասա՛, ինչո՞ւ ես եկել իմ խանութը և ինչո՞ւ ես այդ անպատիվ խոսքերն ասում։

— Անպատիվ մարդը անպատիվ խոսքերի է արժանի։ Ես եկել եմ, որ քեզ ճանաչեցնեմ այստեղ եղողներին (նա մատնացույց արավ հանդիսականներին)։ Բենամուս ջահիլ, ես քեզ խոսք ասացի, դու նրա միտքը չհասկացար։ Եթե ուզում ես, կարող եմ պարզ ասել...

— Սեյրան, ի՞նչ ես դուրս տալիս, գինին քեզ գժվեցրել է, — ընդհատեց միրքավոր երիտասարդը։

— Այդ քո բանը չի, քաշվիր։ Ես որքան էլ որ հարբած լինեմ, գիտեմ ինչ եմ խոսում։

— Դուրս եկ, կորիր, թե չէ, աստված գիտե, արյունս գլխովս է տալիս, — գոռաց Ռուստամը այնպիսի կատաղի ձայնով, որ հանդիսականները սարսեցին։

— Թող կորչի այն մարդը, որի նամուսը աղբի մեջ է թաղված։ Ռուստամ, աչքերդ բաց արա, ես Սեյրանն եմ, այն Սեյրանը,

որ քո ընտանիքում երկրորդ հայր կլինի շուտով։ Գնա՛, գնա՛, քաշիր
[383]
չոլերը ընկած կնոջդ կապը և հետո սիրտ արա ինձ հետ խոսելու։

Ռուստամը վազեց դեպի խանութի պատը։ Մի վայրկյանում նա խլեց երկայն դաշույնը, մերկացնելով հարձակվեց Սեյրանի վրա։

Հանդիսականները շփոթվեցին, բարձրացավ խառնաշփոթ աղմուկ։ Միրքավոր երիտասարդը մեջ ընկավ և քաջությամբ կտրեց Ռուստամի առաջը։

— Թող թիքա-թիքա անեմ շուն շան լակոտին, թո՛ղ, ասում եմ, — գոռաց Ռուստամը, աշխատելով դուրս պրծնել անմիրուքի գրկից։

— Կնիկը պիտի մի մարդ ունենա, թող մեզանից մեկը մնա, — ասաց Սեյրանը, նույնպես մերկացնելով յուր դաշույնը։

— Կծիր լեզուդ, թե չէ ես էլ համբերությունից դուրս եկա, — գոռաց նրա վրա անմիրուք երիտասարդը։

Շամախուց նոր եկածները Սեյրանին բռնեցին։

— Թո՛ղ, ասում եմ, թե չէ փորդ կխրեմ, — բղավեց կրկին Ռուստամը։

Սեյրանը դաշույնը դրեց պատյանի մեջ, մոտեցավ խանութի անկյունին, վերցրեց յափունջին, ձգեց թևին և դուրս վազեց, բացականչելով.

— Եթե չես հավատում, գնա՛, գնա՛, բաց արա կնոջդ կուրծքը և մտիկ տուր սև խալին, սև խալին, սև խալին...

— Տրաքեց սիրտս, բա՛ց թողեք ասում եմ, խալը, խալը, կրծքի սև խալը, ո՛ւֆ...

Ռուստամը թուլացավ միրքավորի գրկում, դաշույնը ընկավ նրա ձեռքից։

— Բռնեցե՛ք, մի թողնեք փախչի, ես նրան կտոր-կտոր պիտի անեմ, — գոռաց միրքավորը։ Նա հանեց յուր դաշույնը և դիմեց դեպի դռները։

— Իզուր է, նա կորավ, գնաց, — բռնեցին նրան նորեկները։

— Ջուր, ջուր բերեք, խեղճ տղան մեռնում է, — բացականչեցին

չորս կողմից, Ռուստամին շրջապատելով։
[384]
— Չեմ մեռնում, փոքր ջուր, սիրտս այրվեց, — փշրված ձայնով

արտասանեց Ռուստամը, գլուխը բարձրացնելով։

— Ուշքի եկ, Ռուստամ, կորավ այն լակոտը, — ասավ միրքավորը, բռնելով Ռուստամի թևից։

— Ո՛չ ոք չի հավատում նրա կեղտոտ խոսքերին, — մեջ մտավ հաստերես երիտասարդը։

— Նա ինքն անպատիվ է եղել սաղ քաղաքում, ուզում է ջիգր քեզանից հանի, — ավելացրեց պատանին։

— Սավադ, — դարձավ Ռուստամը միրքավոր երիտասարդին, ոտքի կանգնելով և աշխատելով զսպել յուր վրդովմունքը։ — Սավադ, վազ տուր, հենց այս րոպեին մի ձի վարձիր, ա՛ռ փողը, ահա։ Նա հանեց գրպանից փողի քսակը և մեկնեց Սավադին։

— Ի՞նչ ես անում, — հարցրեց զարմացած վերջինը, քսակը չընդունելով։

— Լավ խաբեցին, լավ քանդեցին տունս։ Ես աննամուս եմ, ախ մայր, մայր, մեղավորը դու ես, կեղտոտեցիր անունս։ Կրծքի խալը, հըմ, Սուսան, այդպե՞ս, հաա՛, դու անառակ...

— Ռուստամ, գժվել ես, ինչե՞ր ես դուրս տալիս, — ասացին ամենքը միաձայն, — անմեղ կնոջդ մասին ինչ բաներ ես մտածում, խելքի եկ, նա արդար է։

— Ինչով իմանամ, որ արդար է։ Յոթ սարերի հետևում ի՞նչ գիտեմ, նա ինչեր է անում։ Կրծքի խալը, օօ՛օ, այդ լավ նշան չէ, սև․․․ խալը, խալը․․․

— Լավ նշան չէ, ճշմարիտ է, — կրկնեց անմիրուքը։

Ռուստամը նայեց նրա երեսին և ավելի սփրթնեց։

— Ինչ եմ անում, — ասաց նա ինքն իրան։ — Տղամարդ ես, խելքի եկ, Ռուստամ, ուշքդ հավաքիր, նամուսդ տափը չի մտել։ Տղերք, եթե ինձ սիրում եք, եթե իմ ընկերությունը ձեզ համար գին ունի, աղաչում եմ, հենց այս րոպեին ինձ ամար մի ձի վարձեցեք։

— Հերիք է, Ռուստամ, ինչ երեխայություններ ես անում, —

հակառակեց Սավադը։

[385]