«Ինքնակենսագրություն (Ակսել Բակունց)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր|title=Ինքնակենսագրություն|section=|previous=[[]]|next=«Հորձա՞նք» թե փորձանք |notes=|author=Ակսել Բակունց|...»:
 
չNo edit summary
 
Տող 1. Տող 1.
{{Վերնագիր|title=Ինքնակենսագրություն|section=|previous=[[]]|next=[[«Հորձա՞նք» թե փորձանք ]]|notes=|author=Ակսել Բակունց|year=}}<pages index="Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu" header="" from="9" to="10" fromsection="" tosection="«Հորձա՞նք» թե փորձանք ">
{{Վերնագիր|title=Ինքնակենսագրություն|section=|previous=|next=[[«Հորձա՞նք» թե փորձանք ]]|notes=|author=Ակսել Բակունց|year=}}
<div style="width: 50%; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:25% ">
<pages index="Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu" header="" from="9" to="10" fromsection="" tosection="«Հորձա՞նք» թե փորձանք ">

</pages>
</pages>
</div>

Ընթացիկ տարբերակը 11:35, 11 Դեկտեմբերի 2019-ի դրությամբ

Ինքնակենսագրություն

Ակսել Բակունց

«Հորձա՞նք» թե փորձանք
[ 9 ]
<ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈԻԹՅՈԻՆ>

Ծնվել եմ 1899 թ., Գորիս։ Ծնողներս ունեցել են և՛ հող, և՛ հարստություն, բայց ես չեմ տեսել ո՛չ այդ հողը և ո՛չ հարստությունը։ Ես հիշում եմ մի զարհուրելի չքավորություն, «մի տուն լիքը մանուկներ», և այդ՝ գավառական քաղաքում, որտեղ հասարակական դիրքը որոշում էին կուպեցի արշինը և չինովնիկի չինը։

905-ին գնացել եմ ծխական դպրոցը։ Գնացել եմ, այսինքն՝ իմ կամքով և իմ նախաձեռնությամբ։ Սովորել եմ 5 տարի՝ հայոց լեզու, մի քիչ ռուսերեն, մի քիչ աշխարհագրություն, բավական շատ հայոց պատմություն, երգ, և՛ վայելչագրություն։ Կար աշակերտների մի կատեգորիա, որ ձրի էր գնում տոնածառի, թոշակ չէր վճարում, գրքերը դպրոցն էր տալիս։ Եվ այդ բոլորը որպես «ազգային բարեգործություն», նվաստացնող պոմպայով։ Ես այդ ցանկումն էի։

Այսպես կոչված «առաջադեմ» աշակերտ էի և ավարտելուց ստացա «Վարդանն Ավարայրի դաշտում» նկարը և «Ծաղկեփունջ» գիրքը 1910 թվի ամառը «Սասուն» գրախանութում (այդ մեր քաղաքի ազգային ինտելիգենցիայի հավաքատեղին էր) որոշեցին ինձ ուղարկել էջմիածին՝ ճեմարան (մայրս ասում էր՝ էշմիաձի, և լաց էր լինում, որ գնում եմ «հայոց Հայրիկի»[1] մոտ)։

1910 թվին «ունթունվեցի» (այդպես էի արտասանում այն ժամանակ) ճեմարան։ 1915—16 ուսումնական տարում, գաղթի պատճառով, փակվել էր ճեմարանը, և ես այդ տարին ուսուցիչ «հրավիրվեցի» Զանգեզուրի Լոր գյուղը։ Ամառը ես «չարություն» էի արել, որ և կարելի էր հաշվել իմ գրական մկրտությունը, եթե չհաշվենք «Հիմար մարդը» վերնագրով մի հեքիաթ, որ 1911 թվին տպեց «Աղբյուր» ամսագիրը։ Այդ ամառ ես ֆելիետոն էի տպել Շուշվա կարծեմ սոցիալ-դեմոկրատական «Փայլակ» թերթում, մեր քաղաքագլխի և գավառական ադմինիստրացիայի դեմ։ Ինձ բանտարկեցին, եղավ «փոթորիկ», և ես [ 10 ] բանտարկության 34-րդ օրը ազատվեցի[2], որպեսզի ուսուցիչ գնամ այն հեռու գյուղը` Լորը[3]։

Առաջին անգամ ճանաչեցի գյուղը, նրա մարդկանց։ Հետո շատ անգամ այդ թվի հիշողությունները օգնել են ինձ[4]:

1917 թվին ավարտեցի ճեմարանը[5]։ Ամառը՝ հասարակական աշխատանք, աշնանը՝ ազգային զորամասերում զինվոր մինչև 1918-ի հունիսը (էրզրում-Կարս-Սարդարապատ)։ 18—19-ը՝ Երևանում սրբագրիչ թերթերի և ռեպորտյոր[6]։ 19-20 թվի հունիսը՝ ուսանող Պոլիտեխնիկումի և դասատու որբային գիմնազիոնի (Թիֆլիս), 20-22 թիվը՝ ուսանող Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտի[7]։ 1923 թվից հետո՝ ագրոնոմ[8]։

1924 թ. դեկտեմբերին «Մարտակոչում» տպվեց իմ առաջին «Գավառական նամականին»[9]։ Գրել եմ երեք գիրք՝ «Հովնաթան Մարչ»[10], «Մթնաձոր»[11] և «Սպիտակ ձին»[12], և անավարտ տպված «Կարմրաքար» վեպը[13]։ Առայժմ[14]։

Ա. Բակունց

5.VI.32 թ.

  1. 7
  2. 9
  3. 10
  4. 11
  5. 12
  6. 13
  7. 14
  8. 15
  9. 16
  10. 17
  11. 18
  12. 19
  13. 20
  14. 21