«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/35»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 5. Տող 5.
Մեր երիտասարդ ու պատանի ընկերնե՛ր։
Մեր երիտասարդ ու պատանի ընկերնե՛ր։


Եթե գրականությունը ազգի հոգին է և գրողները էդ հոգու շնունդներն ու արտահայտիչներն, ապա դուք մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու ամենամատաղ և դրա համար էլ ամենասիրելի զավակներն եք։
Եթե գրականությունը ազգի հոգին է և գրողները էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչներն, ապա դուք մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու ամենամատաղ և դրա համար էլ ամենասիրելի զավակներն եք։


Դուք պատանեկան սրտալի սիրով մեզ մեծարելով անվանում եք հայոց ներկա գրականությունը։
Դուք պատանեկան սրտալի սիրով մեզ մեծարելով անվանում եք հայոց ներկա գրականությունը։

Ընթացիկ տարբերակը 17:12, 8 հունվարի 2020-ի դրությամբ

Այս էջը հաստատված է

գրական-երաժշտական երեկույթը, ջերմ հարգանքով և անկեղծ սիրով խոսեց Հայոց գրական ընկերության և հայ գրողների մասին ու նրանց հետ կապեց իրենց ջահել հույսերը։

Էս դալար բազմությունը ու սրանց թրթռուն զգացմունքը, սրանց ոգևորված վերաբերմունքը, ինչպես ամեն մի հայ գրողի՝ էնպես էլ ինձ համար էնքան բացառիկ կերպով թանկ են, որ ես ուզում եմ դեպի նրանց դառնալ։

Մեր երիտասարդ ու պատանի ընկերնե՛ր։

Եթե գրականությունը ազգի հոգին է և գրողները էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչներն, ապա դուք մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու ամենամատաղ և դրա համար էլ ամենասիրելի զավակներն եք։

Դուք պատանեկան սրտալի սիրով մեզ մեծարելով անվանում եք հայոց ներկա գրականությունը։

Եթե մենք էդ գրականության ներկան ենք, ապա կանգնած ենք մեջտեղը և նայում ենք մի կողմից դեպի նրա անցյալը, մյուս կողմից դեպի նրա ապագան։

Անցյալը, որ շատ ջանքեր ու խրատներ ունի մեզ համար թողած, համոզում է, ցույց է տալիս, որ գրականության ամենաանաչառ ու անողոք քննադատն ու գնահատողը ժամանակն է։ Ժամանակի ընթացքում շատ շատերը կորցնում են իրենց հմայքն ու հռչակը, ոմանք էլ ընդհակառակը, և ամեն մինը վերջիվերջո գրական մեծությունների համաստեղության մեջ գտնում է իր տեղը՝ որը համեստ, որն ավելի պայծառ փայլով։

Եվ ահա նրանք անցյալի հեռվից, ժամանակների խորքից իրենց պայծառ ու մաքուր լուսով մեզ հրապուրում ու ոգևորում են լավագույն զործերի համար և ներշնչում են հիացում ու հարգանք։

Մյուս կողմից նայելով ետ, թե ով է գալիս մեր ետևից, տեսնում ենք մեր գրականության ապագան, տեսնում ենք ձեզ, ձեր ոգևորված, զվարթ, ջահել խումբը, որ թարմ ոգևորությամբ ու հարազատ աղմուկով գալիս է մեր ետևից,