«Հոգիս (Ռուբեն Սևակ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
չ Robot: Automated text replacement (-Category:Armenian +Կատեգորիա:Ռուբեն Սևակ)
չ «ՀՈԳԻՍ» վերանվանված է «Հոգիս»: Բոտ ― էջի տեղափոխում
(Տարբերություն չկա)

19:22, 12 Դեկտեմբերի 2007-ի տարբերակ

ՀՈԳԻՍ

Ռուբեն Սևակ


Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։

Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։

Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ'է հոգիս.
Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜․․․

Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․