«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/354»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Էջի մարմին (ներառվելու է). | Էջի մարմին (ներառվելու է). | ||
Տող 26. | Տող 26. | ||
— Դե հիմի էլ աջը բեր։ |
— Դե հիմի էլ աջը բեր։ |
||
Ա5ն էլ կապում է աջ կողմի ծառի կատարին։ Հետո մտիկ է անում՝ ամուր են կապված, թե չէ, ու բաց է թողնում ծառերի կատարները։ Ծառերը ետ են գնում, վերև են թռցնում աղվեսին, ու սկսում են ճոճել օդի մեջ։ |
23:03, 10 Հոկտեմբերի 2009-ի տարբերակ
էնպես ուժով զարկում աշկերտի ջուխտ թաթերին ու էնպես խորը մխում ծառի ճեղքի մեջ, որ խեղճը տեղնուտեղը նստում է ու մնում է գերի էն ծառին։
— Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ,— ասում է վարպետն ու գնում։
Մի քիչ որ գնում է, դարձյալ սկսում է ինքն իրեն հետ խոսել.
— 0՜ֆ, ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակն էստեղ... Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար...
Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում։ Մին էլ տեսնում է՝ ծառերի արանքից դուրս եկավ աղվեսը։
— Հիմի էլ աղվեսը... բայց ես սրան էլ չեմ ուզում... Աղվեսի հետ ի՞նչ անեմ,— հառաչում է աշուղը, իսկ աղվեսը գալիս է, առաջը կտրում։
— Էդ ի՜նչ լավ ես նվագում, վարպետ։ Ի՞նչ կլինի, ինձ էլ սովորեցնես։
— Ինչու չէ, կսովորեցնեմ,— պատասխանում է աշուղը,— միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես։
— Աչքիս վրա,— խոսք է տալիս աղվեսը։— Էնպես լսեմ, ինչպես աշկերտը վարպետին կլսի։
— Դե որ էդպես է՝ ետևիցս արի։
Աղվեսն ուրախ–ուրախ ընկնում է վարպետի ետևից, ու գնում են։ Գնում են, գնում են, մտնում են մի նեղ կածան, երկու կողմից՝ բարձր թփեր։ Վարպետն էստեղ կանգ է առնում, ճամփի մի կողմից մի փոքրիկ ընկուզի ծառի ծեր է կռացնում դեպի գետին ու ոտը դնում վրեն, մյուս կողմից էլ մի ուրիշ ծառ ու կանչում է աղվեսին։
— Հապա դե ե՛կ, սիրելիս, եթե ուզում ես բան սովորես, դեսը բեր առջևի ձախ թաթդ։
Աղվեսը լսում է, թաթը մեկնում է։ Վարպետը բռնում է, կապում ձախ ծառի կատարին։ — Դե հիմի էլ աջը բեր։
Ա5ն էլ կապում է աջ կողմի ծառի կատարին։ Հետո մտիկ է անում՝ ամուր են կապված, թե չէ, ու բաց է թողնում ծառերի կատարները։ Ծառերը ետ են գնում, վերև են թռցնում աղվեսին, ու սկսում են ճոճել օդի մեջ։