«Էջ:Muratsan, vol. 6.djvu/5»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չNo edit summary |
||
Էջի մարմին (ներառվելու է). | Էջի մարմին (ներառվելու է). | ||
Տող 3. | Տող 3. | ||
{{Կենտրոն|'''ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ'''}} |
{{Կենտրոն|'''ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ'''}} |
||
Ջալալ իշխանի պալատում սրբատաշ քարերից շինված մի սրահ կամարակապ առաստաղով, նեղ և սրածայր պատուհաններով, որոնք ագուցած են գույնզգույն ապակիներով: Սրահն ունի երկու հակադիր սրակամար դռներ: Պատերի մոտ դրված են հնատարազ |
Ջալալ իշխանի պալատում սրբատաշ քարերից շինված մի սրահ կամարակապ առաստաղով, նեղ և սրածայր պատուհաններով, որոնք ագուցած են գույնզգույն ապակիներով: Սրահն ունի երկու հակադիր սրակամար դռներ: Պատերի մոտ դրված են հնատարազ աթոռակներ ու բազմոցներ. վերջինները ծածկված են մետաքսով: Սրահի հատակը ծածկված է գորգերով: |
||
{{Պիես| |
{{Պիես| |
Ընթացիկ տարբերակը 06:21, 11 Մարտի 2020-ի դրությամբ
ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Ջալալ իշխանի պալատում սրբատաշ քարերից շինված մի սրահ կամարակապ առաստաղով, նեղ և սրածայր պատուհաններով, որոնք ագուցած են գույնզգույն ապակիներով: Սրահն ունի երկու հակադիր սրակամար դռներ: Պատերի մոտ դրված են հնատարազ աթոռակներ ու բազմոցներ. վերջինները ծածկված են մետաքսով: Սրահի հատակը ծածկված է գորգերով:
ՏԵՍԻԼ Ա
Ասպրամ և Սուրիկ
ԱՍՊՐԱՄ.— Ինչո՞ւ համար ես հետաքրքրվում, Սուրիկ։
ՍՈԻՐԻԿ.— Նրա համար, որ դու սովորութուն չունիս օրիորդ Ռուզանի կացարանը հաճախելու, իսկ վերջին օրերս բոլոր ժամանակդ այս սրահներումն են անցնում։
ԱՍՊՐԱՄ. — Այդ դու արդեն նկատե՞լ ես։
ՍՈԻՐԻԿ.— Ոչ միայն ես, այլև պալատի ծառաները:
ԱՍՊՐԱՄ.— Օ՛, այդ լավ չէ։ Ես չէի կամենալ, որ իմ քայլերը ուրիշները դիտեին։
ՍՈԻՐԻԿ.— Գիտե՞ս, Ասպրամ, փասյաններն էլ ճիշտ քեզ նման են մտածում. գլուխները խրում են ձյունի մեջ և կարծում են թե՝ որսորդի աչքերից ծածկվեցին։
ԱՍՊՐԱՄ.— էհ, ի՞նչ անենք։ Կինը հո փասյանից ավելի չի կարող մտածել։