«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/47»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
չNo edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 31. Տող 31.
Խոսքեր խոսացին, կամաց հեռացան։
Խոսքեր խոսացին, կամաց հեռացան։
Բայց երկա՜ր, երկար, մի ձայն թույլ, չնչին,
Բայց երկա՜ր, երկար, մի ձայն թույլ, չնչին,
Այսպես խոսում էր նրանց ականջին.
Այսպես խոսում էր նրանց ականջին.
</poem>}}
</poem>}}

13:10, 1 Նոյեմբերի 2009-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Սարսափում էր նա, երբ ամեն վայրկյան
Մտաբերում էր ժամըն անջատման.
Մի օր էլ մնաց, մի օրը վերջին,
Որ ճամփու դնե Մեհրին Մհեին։
Եվ արտասվելով խեղճ կինը կարեց
130 Մի սիրուն ղայլուխ ու վրեն շարեց
Գույնզգույն հուլունքներ վզի շարանից,
Մարդուն հիշատակ տվեց իրանից։

IV

   ― Դե՛հ, մնաք բարով, ծերունի հայրիկ,
Նազելի Մեհրի, սիրուն հայրենիք,
Սրտակից տղերք, ընկեր-հարևան,
Մոտիկ բարեկամ, արյուն-ազգական․․․
   Ասաց սրտաբեկ երիտասարդը,
Եվ, անիծելով իրան չար բախտը,
Ճանապարհ ընկավ. այնինչ ջրատար
140 Մեհրին ետևից նայում էր երկար։
Մհեի հայրն էլ, զառամ ծերունին,
Դողալով հենված յուր գավազանին,
Բերանը բացած, ձեռքը ճակատին
Նայում էր ապշած Մհեի ճամփին։
Դեռ երևում էր սև կետի նման,
Այն էլ չքացավ, և ամենայն բան
Վերջացավ պրծավ. ծերուկն ու Մեհրին
Ապշած ու քշված, կանգնած մնացին։
Մհեին ճամփու դնելու համար
150 Հավաքվածները, իբրև մխիթար,
Մեհրուն ու ծերին հուսադրական
Խոսքեր խոսացին, կամաց հեռացան։
Բայց երկա՜ր, երկար, մի ձայն թույլ, չնչին,
Այսպես խոսում էր նրանց ականջին.―

41