«Կոճողոտ գյուղի պատմության առանձին էջեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Content deleted Content added
Տող 290. Տող 290.
===ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ===
===ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ===

1Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց։ Ե., 1982, «Սովետական գրող» հրատ., էջ 91։

1 Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց։ Ե., 1982, «Սովետական գրող» հրատ., էջ 91։

2Ղևոնդ Ալիշան, Հայապատում (Մխիթար Գոշ, Ժաժ Գանձակայ)։ Էջ 361։

2 Ղևոնդ Ալիշան, Հայապատում (Մխիթար Գոշ, Ժաժ Գանձակայ)։ Էջ 361։

3Բագրատ Ուլուբաբյան, Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը։ Ե., 1994, «Մ.Վարանդեան» հրատ., էջ 71։

3 Բագրատ Ուլուբաբյան, Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը։ Ե., 1994, «Մ.Վարանդեան» հրատ., էջ 71։

4Նույն տեղում, էջ 81։

4 Նույն տեղում, էջ 81։

5«Մանր ժամանակագրություններ», հատոր Բ, Երևան, 1956, էջ 242։

5 «Մանր ժամանակագրություններ», հատոր Բ, Երևան, 1956, էջ 242։

Բագրատ Ուլուբաբյան, նշվ. աշխ., էջ 123-124։

Բագրատ Ուլուբաբյան, նշվ. աշխ., էջ 123-124։

6Շահեն Օհանջանյան, Արմատ և սաղարթ։ «Բարեկամություն» (Մարտակերտի շրջանային թերթ), No 6, 12 հունվարի 1984, էջ 2-3։

6 Շահեն Օհանջանյան, Արմատ և սաղարթ։ «Բարեկամություն» (Մարտակերտի շրջանային թերթ), No 6, 12 հունվարի 1984, էջ 2-3։

7Նույն տեղում։

7 Նույն տեղում։

8Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները։ Ե., 1985, էջ 60։

8 Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները։ Ե., 1985, էջ 60։

Սեդրակ Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, V (Արցախ)։ Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982, էջ 91։

Սեդրակ Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, V (Արցախ)։ Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982, էջ 91։

9Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 60։

9 Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 60։

10Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 61։

10 Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 61։

11Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 62։

11 Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 62։

12Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 61։

12 Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 61։

13Մակար եպիս. Բարխուտարեանց, Արցախ։ Բագու, «Արօր» տպարան, 1895, էջ 190։

13 Մակար եպիս. Բարխուտարեանց, Արցախ։ Բագու, «Արօր» տպարան, 1895, էջ 190։

Մակար Բարխուդարյան, Արցախ։ Ե., «Ամարաս» տպարան, 1896, էջ 122։

Մակար Բարխուդարյան, Արցախ։ Ե., «Ամարաս» տպարան, 1896, էջ 122։

14Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 61։

14 Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 61։

15Գյուղանունն՝ ըստ Մակար Բարխուդարյանի։

15 Գյուղանունն՝ ըստ Մակար Բարխուդարյանի։

16Ըստ կոճողոտցի Մարկլեն Մխիթարյանի։

16 Ըստ կոճողոտցի Մարկլեն Մխիթարյանի։

17Կոճողոտ գյուղի մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը, Սեդրակ Բարխուդարյանը, ուրիշ անվանի երախտավորներ։ Ցավոք, որոշ ուսումնասիրություններում ու հրապարակումներում հաճախ տեղ են գտնում նաև վրիպակներ ու անճշտություններ։ Օրինակ, Սերգեյ Մելքումյանի «Լեռնային Ղարաբաղ» պատմատնտեսաաշխարհագրական ուսումնասիրության (Ե., «Լույս» հրատ., 1990) 198-րդ էջում տպագրված է, թե իբր Կոճողոտ գյուղում հանրակրթական դպրոցը միջնակարգ է դարձել 1965-ին (ճիշտը 1977 թվականն է)։ Այդ անճշտությունն այնքան ցավագին չէր ընդունվի, եթե ուշադիր ընթերցողը նույնը չնկատեր ուսումնասիրության նաև վերահրատարակված տարբերակում («Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1997)։ Կամ՝ Շահեն Մկրտչյանի «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքի 61-րդ էջում խաչքարերից մեկի Հայոց ՈՀԷ թվագրությունը վերծանված է 1226 թ., մինչդեռ՝ խաչքարը ՈՀԵ թվագրությունն ունի (տես Մակար եպիս. Բարխուտարեանցի «Արցախ» գիրքն ու Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» ուսումնասիրության V (Արցախ) պրակը)։ Նման վրիպումները շատ հաճախ անհարկի թյուրիմացությունների տեղիք են տալիս։

17 Կոճողոտ գյուղի մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը, Սեդրակ Բարխուդարյանը, ուրիշ անվանի երախտավորներ։ Ցավոք, որոշ ուսումնասիրություններում ու հրապարակումներում հաճախ տեղ են գտնում նաև վրիպակներ ու անճշտություններ։ Օրինակ, Սերգեյ Մելքումյանի «Լեռնային Ղարաբաղ» պատմատնտեսաաշխարհագրական ուսումնասիրության (Ե., «Լույս» հրատ., 1990) 198-րդ էջում տպագրված է, թե իբր Կոճողոտ գյուղում հանրակրթական դպրոցը միջնակարգ է դարձել 1965-ին (ճիշտը 1977 թվականն է)։ Այդ անճշտությունն այնքան ցավագին չէր ընդունվի, եթե ուշադիր ընթերցողը նույնը չնկատեր ուսումնասիրության նաև վերահրատարակված տարբերակում («Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1997)։ Կամ՝ Շահեն Մկրտչյանի «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքի 61-րդ էջում խաչքարերից մեկի Հայոց ՈՀԷ թվագրությունը վերծանված է 1226 թ., մինչդեռ՝ խաչքարը ՈՀԵ թվագրությունն ունի (տես Մակար եպիս. Բարխուտարեանցի «Արցախ» գիրքն ու Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» ուսումնասիրության V (Արցախ) պրակը)։ Նման վրիպումները շատ հաճախ անհարկի թյուրիմացությունների տեղիք են տալիս։

18Մ.Խ.Գրիգորյանի հետ ունեցած զրույցից։

18 Մ.Խ.Գրիգորյանի հետ ունեցած զրույցից։

19Տ.Հ.Հաթամյանի հետ ունեցած զրույցից։

19 Տ.Հ.Հաթամյանի հետ ունեցած զրույցից։

20Մ.Մխիթարյանի հետ ունեցած զրույցից։

20 Մ.Մխիթարյանի հետ ունեցած զրույցից։

21«Ղարադամը» (թուրքական լեզուներում՝ «մեծ տուն», «գլխատուն») շինություն է՝ մարդկանց բնակվելու համար, որի ընդհանուր մակերեսը շատ տեղերում հասնում էր 100 քառակուսի մետրի, հաճախ էլ՝ ավելի։ Մխիթար Գրիգորյանը (1910[12՞]-2000) պատմում էր, որ մեկ ղարադամում կարող էր տեղավորվել մոտ երեք տասնյակ մարդ։ Թաթոսանց ղարադամում, օրինակ, որը ամենամեծն էր համարվում գյուղում, 26 մարդ էր տեղավորվում։ Հետաքրքիր է նաև ղարադամի կառուցման ձևը։ Գետնափոր տարածքի վերևում (տանիքին) չորսական հավասարաչափ գերաններ են շարվում քառակուսաձև՝ դեպի կենտրոն։ Գերաններն աստիճանաբար կարճանում են և կենտրոնում մնում է 60 սմ մակերեսով 2 բաց տարածք, ինչն էլ որպես ղարադամի երդիկ է ծառայում։ Հետո գերանների վրա մեկ մետր հաստությամբ հող է լցվում։ Օջախի համար եզներով են փայտ բերում (գերանի ձևով)։ Գերանը մտցվում է ղարադամի ներսը, մի ծայրը դրվում օջախին (երդիկի ուղղությամբ հատակին արված կրակին)։ Ղարադամի ներսում նաև անասուններն էին պահվում։

21 «Ղարադամը» (թուրքական լեզուներում՝ «մեծ տուն», «գլխատուն») շինություն է՝ մարդկանց բնակվելու համար, որի ընդհանուր մակերեսը շատ տեղերում հասնում էր 100 քառակուսի մետրի, հաճախ էլ՝ ավելի։ Մխիթար Գրիգորյանը (1910[12՞]-2000) պատմում էր, որ մեկ ղարադամում կարող էր տեղավորվել մոտ երեք տասնյակ մարդ։ Թաթոսանց ղարադամում, օրինակ, որը ամենամեծն էր համարվում գյուղում, 26 մարդ էր տեղավորվում։ Հետաքրքիր է նաև ղարադամի կառուցման ձևը։ Գետնափոր տարածքի վերևում (տանիքին) չորսական հավասարաչափ գերաններ են շարվում քառակուսաձև՝ դեպի կենտրոն։ Գերաններն աստիճանաբար կարճանում են և կենտրոնում մնում է 60 սմ մակերեսով 2 բաց տարածք, ինչն էլ որպես ղարադամի երդիկ է ծառայում։ Հետո գերանների վրա մեկ մետր հաստությամբ հող է լցվում։ Օջախի համար եզներով են փայտ բերում (գերանի ձևով)։ Գերանը մտցվում է ղարադամի ներսը, մի ծայրը դրվում օջախին (երդիկի ուղղությամբ հատակին արված կրակին)։ Ղարադամի ներսում նաև անասուններն էին պահվում։

22Շահեն Օհանջանյան, Արմատ և սաղարթ։ «Բարեկամություն» (Մարտակերտի շրջանային թերթ), 1984 թ. համարներում։

22 Շահեն Օհանջանյան, Արմատ և սաղարթ։ «Բարեկամություն» (Մարտակերտի շրջանային թերթ), 1984 թ. համարներում։

23Տվյալներն՝ ըստ Շահեն Օհանջանյանի (տե՛ս նշված աղբյուրը)։

23 Տվյալներն՝ ըստ Շահեն Օհանջանյանի (տե՛ս նշված աղբյուրը)։

24Սերգեյ Մարկոսյան, Արցախի ժողովրդական վարպետները, Ե., «Ամրոց գրուպ՚, 2004, էջ 19-24։

24 Սերգեյ Մարկոսյան, Արցախի ժողովրդական վարպետները, Ե., «Ամրոց գրուպ՚, 2004, էջ 19-24։

25Փաշա Հակոբյան, Դրմբոն գյուղի պատմությունը։ Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ՚ ՊՓԲԸ, 1999, էջ 43։

25 Փաշա Հակոբյան, Դրմբոն գյուղի պատմությունը։ Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ՚ ՊՓԲԸ, 1999, էջ 43։

26Նույն տեղում։

26 Նույն տեղում։

27Տվյալներն՝ ըստ Շահեն Օհանջանյանի (տե՛ս նշված աղբյուրը)։

27 Տվյալներն՝ ըստ Շահեն Օհանջանյանի (տե՛ս նշված աղբյուրը)։

28Շահեն Օհանջանյան, նույն տեղում։

28 Շահեն Օհանջանյան, նույն տեղում։

29Փաշա Հակոբյան, նույն տեղում, էջ 45։

29Փաշա Հակոբյան, նույն տեղում, էջ 45։

30Շահեն Օհանջանյան, նույն տեղում։

30 Շահեն Օհանջանյան, նույն տեղում։

31«...մարդկանց պատմական նոր ընդհանրություն» (ԽՍՀՄ սահմանադրություն, 1977, էջ 4)։

31 «...մարդկանց պատմական նոր ընդհանրություն» (ԽՍՀՄ սահմանադրություն, 1977, էջ 4)։

«ՍՈՎԵՏԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ, սոցիալիզմի պայմաններում առաջացած մարդկանց մարդկանց սոցիալ. և ինտերնացիոնալ հանրության պատմ. նոր ձև ՍՍՀՄ-ում» (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 519)։

«ՍՈՎԵՏԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ, սոցիալիզմի պայմաններում առաջացած մարդկանց մարդկանց սոցիալ. և ինտերնացիոնալ հանրության պատմ. նոր ձև ՍՍՀՄ-ում» (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 519)։

32Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 542-547։

32 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 542-547։

33Ցուցակը ճշտման կարիք ունի (ծան.՝ հեղ.)։

33 Ցուցակը ճշտման կարիք ունի (ծան.՝ հեղ.)։

34Ըստ գյուղապետ Ժորա Թադևոսյանի կողմից մեզ տրամադրված անթվակիր տեղեկանքի (ծան.՝ հեղ.)։

34 Ըստ գյուղապետ Ժորա Թադևոսյանի կողմից մեզ տրամադրված անթվակիր տեղեկանքի (ծան.՝ հեղ.)։

23:29, 21 Ապրիլի 2020-ի տարբերակ

Կոճողոտ գյուղի պատմության առանձին էջեր

Արիս Արսենի

ԿՈՃՈՂՈՏ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԷՋԵՐ

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

Երկարամյա, չվերջացող պատերազմների հետևանքով հյուծվել էր Թարթառի միջին հոսանքի՝ ներկայիս Կոճողոտի ու շրջակա գյուղերի տարածքներն զբաղեցնող բնակավայրերի բնակչությունը։ Դրությունն ավելի անհուսալի դարձրին սելջուկ թուրքերի անընդմեջ ասպատակությունները, որոնք ուղեկցվում էին կոտորածով, գերեվարումներով ու թալանով։ Իսկ նրանց անարգել առաջխաղացումը պետք է կարծել, որ հիմնականում պայմանավորված էին Բյուզանդական կայսրության խարխլմամբ ու Բագրատունյաց հայկական թագավորության քայքայումով։ Բավականին լուրջ անախորժությունների տեղիք էին տալիս նաև Գանձակի քրդական ամիրայության հրոսակները։ Ասես քիչ էին պատերազմների պատճառով ժողովրդին հասցված զրկանքները՝ բնական աղետը վրա հասավ։ 1139 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած ահավոր երկրաշարժը Խաչենի բազմաթիվ բնակավայրեր ավերեց, փլվեց Գետաշենի մերձակա «Ալհարակ լեռը և փակեց իր միջով անցնող ձորակը, և գոյացավ ծովակ, որ կա մինչև այսօր»1։ (Ի դեպ, Կ.Գանձակեցու կողմից հիշատակված «ծովակն՚ այսօրվա Հյուսիսային Արցախում գտնվող Գյոյ-գյոլ լիճն է)։

Կարելի է ենթադրել, որ այդ երկրաշարժի (ինչքան էլ ահավոր եղած լինի այն) ալիքները երևի թե Թարթառի միջին հոսանքի նշված տարածքը հասնել չէին կարող։ Հատկապես, որ այդ երկու տեղանքներն իրարից բաժանող բնական այնպիսի հսկա պատնեշ կա, ինչպիսին է Մռավի լեռնաշղթան։ Ուստի, ամենայն հավանականությամբ, Թարթառի միջին հոսանքի գեղատեսիլ բնության գրկում աջ ու ահյակ տարածված բնակավայրերը պետք է որ հիմնահատակ ավերված լինեն պարսիկ Չոլի զորապետի 1145-46 թթ. արշավանքների ժամանակ։ Նա, թեև չկարողացավ գրավել հայոց անառիկ բերդերն ու ամրոցները, բայց և՝ ոչինչ չխնայեց հայոց անպաշտպան բնակավայրերը և շրջակա վանքերն ու եկեղեցիներն (այդ թվում՝ ժամանակի նշանավոր սրբավայր Դադի վանքը2) ավերելու համար։ Բայց կա մի հանգամանք ևս, ու այն չի կարելի անտեսել։ Պատմությանը հայտնի է, որ Խաչենի ավերիչ երկրաշարժին զուգադիպել է նաև Վայոց ձորում տեղի ունեցած մի այլ ահավոր երկրաշարժ։ Կարելի է ենթադրել, որ այդ երկու երկրաշարժերի ժայթքումը եղել է միաժամանակյա և այնպիսի ուժգնությամբ է ավերվել շրջակայքը, որ ավերածությունների ալիքն ընդգրկել է նաև Միջին Խաչենը (այդ թվում՝ ներկայիս Կոճողոտի տարածքը)։

Անցնող դարերն ամայացրել էին անբնակ դարձաձ երբեմնի շեն ու բարգավաճ բնակավայրերը։ Թշնամի հրոսակները, հաջորդելով մեկը մյուսին, ավերակում էին մեր եկեղեցիները, պղծում խաչքարերը։ Նույնիսկ այնպիսի իշխանազուններ, ինչպիսիք էին՝ Հաթերքի (Միջին Խաչենի) իշխանության տեր Հասան Մեծը, ով 40 երկար ու ձիգ տարիներ (1142-1182 թթ.) համառորեն դիմակայեց թուրք-սելջուկների կործանարար ոտնձգություններին, նրա ավագ որդին՝ Վախթանգը, ով «իշխանական աթոռի վրա փոխարինել է հորը և 1182-ից մինչև 1214-ը վարել նահանգի գահերեց իշխանությունը3» և իր հզոր բազկով շատ անգամ է զսպել Գանձակի քրդական ամիրայության սանձարձակ վարքագիծը, Հասան-Ջալալ Դոլան՝ Ներքին Խաչենի տերը, ով իր իշխանության բոլոր տարիներին (1216-1261 թթ.) ջանաց պահպանել երկրի անկախ գոյակցությունը՝ նույնիսկ համագործակցության գնալով մոնղոլ-թաթարական խաժամուժի հետ, նրա դստեր՝ Ռուզուքանի (Մուրացանի բնորոշմամբ՝ «հայրենասեր օրիորդ Ռուզանի»), անձնազոհության անօրինակ դրսևորումը (ամուսնությունը «Հայաստանում գտնվող մոնղոլ զորքերի հրամանատար»4 Չարմաղանի որդու՝ Բորա-նոյինի հետ)՝ հանուն ազգի փրկության, չկարողացան երկիրը փրկել օտար իշխանությունների տիրապետության տակ ընկնելուց։

Ավերակված էին բնակավայրերը, ավարառված՝ կայքը, գերեվարված՝ բնակչությունը։ Իսկ կոտորածներից մազապուրծները բնակության նոր վայրեր էին փնտրում կամ պատսպարվում՝ ով որտեղ և ինչպես կարող էր։

Իսկ այդ գեղեցիկ ու հարուստ բնության անմարդաբնակ դառնալն արդյո՝ք օտար ավարառուների ասպատակությունների հետևանք էր միայն։ Հովհաննիսիկ Ծարեցի վարդապետի ժամանակագրությունից տեղեկանում ենք, որ 1577-80 թթ. տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի այնպիսի աղետ, որին զոհ գնաց Հայոց Արևելից կողմանց հայության հիմնական մասը5։ Այդ երեք տարիների ընթացքում սովը լրացրեց թուրք ասպատակիչ-ավարառուների «թերացումները»։

Նույնիսկ այսօր էլ՝ ավերակները խոսում են, «արձանագրությունների լեզվով» պատմում իրենց ու շրջակա տարածքում ապրած մարդկանց «կենսագրությունները»։ Ու թեև ինն հարյուրամյակ առաջ ապրած մարդկանց կյանքի ու կենցաղի մասին հավաստի քիչ տեղեկություններ կան այսօր, այնուամենայնիվ, ներկայիս Կոճողոտի շրջակա պատմաճարտարապետական կառույցների ու բնակատեղիների (Խորաստան, Թխախոռ, Երե ու Ներքե Ղամշոտ ծով և այլն) ավերակները վկայում են, որ այդ տեղանքն ու նրա բնակիչները շատ ավելի վաղնջական են, քան կարելի է ենթադրել։

1970-80-ական թվականներին Մարտակերտում հայտնի մտավորական Շահեն Օհանջանյանը միանշանակ պնդում է, թե Կոճողոտ գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ամենափրկիչ վանքը իբր կառուցվել է «1669 թվականին6»։ Իր այդ տեսակետը հաստատելու համար վկայակոչում է այնպիսի մի հեղինակություն, որպիսին է Սեդրակ Բարխուդարյանը։ Նա, միաժամանակ, նաև մեջբերում է անվանի վիմագրագետի կարծիքն այն մասին, որ «Ամենափրկիչ վանքի բակի խաչքարերը 13-րդ դարից առաջ են պատրաստվել7»։ Դա համընկնում է պատմաբան Շահեն Մկրտչյանի այն կարծիքին, թե վանքի երկաստիճան պատվանդանի ավելի հին լինելը (քան նրա վրա բարձրացող շենքն է) վկայում է վանքի տեղում դրանից շատ առաջ այլ շինվածքի առկայության մասին։ Մուտքի բարավորի վրա փորագրված անթվակիր արձանագրության8 մեջ թեև չի նշված այդ շինության կառուցման կոնկրետ թվականը, բայց Հաթերքի մեծ իշխան Հասանի ավագ որդու՝ Վախթանգի անվան հիշատակումով շատ բան է պարզվում, որովհետև նա... «մահացել է 1214 թվականին9»։ Ուստի, «պիտի ենթադրել, որ արձանագրությունը վերաբերում է եկեղեցու վերանորոգմանը, գուցեև՝ վերակառուցմանը, որը կատարվել է 12-րդ դարի վերջին կամ 13-րդ դարի սկզբներին10»։ Հավանաբար, Շահեն Օհանջանյանի վկայումը ևս պետք է վերաբերվեր վանքի մեկ այլ անգամ իրականացված (արդեն՝ 17-րդ դարի երկրորդ կեսին) վերանորոգմանը, գուցեև՝ վերակառուցմանը։

Գյուղի տարածքի վաղնջականության մասին են վկայում նաև Խորաստանի մատուռը՝ կառուցված 1187 թվականին11, Թխախոռի խաչքարերը, որոնցից մեկը Հայոց ՈՀԵ (1226) թվագրությամբ է12, մյուսն էլ՝ Հայոց ՈՂԸ (1239) թվագրությունն է կրում13 և այլն։ Բայց այդ ամենը երկար ժամանակ ծածկված էր մոռացության թանձր շղարշով։ Բնությունը դարձել էր վայրի ու անդուր, դարերով՝ անոտնակոխ։ Կուսական անտառները դարեր շարունակ իրենց գրկի մեջ էին առել ավերակ բնակավայրերն ու սրբատեղիները, պահել-պահպանել գալիք սերունդների համար։

ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ

Կոճողոտի տարածքում վերաբնակեցման վերջին գործընթացի սկիզբն ավետող առաջին ավետիսը կարելի է համարել Գաձասարի Սարգիս կաթողիկոսի՝ 16-րդ դարում հռչակած կոնդակն առ այն, որ թուրք-սելջուկների ասպատակությունների հետևանքով փախստական դարձած տեղաբնակների սերունդներին իրավունք է վերապահվում մշտական բնակություն հաստատելու նպատակով կրկին հայրենի վայրեր վերադառնալ14։ Անցել էին մշուշն ու տագնապը, թշնամական ասպատակությունները։ Ստեղծված բարենպաստ պայմանները, համեմատաբար՝ խաղաղ իրադրությունը, հնարավորություն էին ընձեռում Գանձասարի տիրոջը՝ անընդհատ մարդիկ ուղարկել վաղուց արդեն անմարդաբնակ դարձած այդ վայրերում բնակատեղիներ փնտրելու համար։ Ապահովված էր վանքաշենցի անասնապահների անարգել մուտքն այդ տարածքները։ Գյուղից (Վանքաշեն15) 25-30 կմ հեռավորությամբ տարածված վանքապատկան այդ հողամասերում իրենց անասուններն էին պահում նրանք։ Եվ միայն բավական ժամանակ անց, Խոյինի լանջից իջնելով, նրանք Թարթառի հովիտ հասան։ Իսկ առաջին մարդը, ով մշտական բնակություն հաստատելու նպատակով նոր Կոճողոտի տարածք ոտք դրեց՝ դա Սահար16 անունով ոմն վանքաշենցի էր, ումից այսօր սերում է հարևան Դրմբոն գյուղի Լազարյանների տոհմը։

Սահարը հարմար բնակատեղի էր ընտրել, իսկ գոմեշներն ամեն առավոտյան քշում էր Թարթառ գետի հովիտը, ուր և՛ կերն էր առատ, և՛ ջուրը։

Մեկ այլ կարծիքով՝ Սահարը մենակ չի եկել Վանքաշենից։ Կոճողոտցի երկարակյաց Մխիթար Խուդանի Գրիգորյանը (1912-2000 թթ.) պատմում է, որ Սահարի հետ վերաբնակման նպատակով եկել էին նաև Գևորգն ու Սարակը (մինչև այսօր էլ Կոճողոտի գյուղամերձ տարածքներում պահպանվում են «Սարականց տափ» և «Սահարին տեղ» հանդամասերը՝ իրենց նախնական անվանումներով)։

Առավոտյան Թարթառի հովիտ քշված խոշոր եղջերավոր անասունները երեկոյան դժվարությամբ էին հաղթահարում վերելքն ու բնակատեղի հասնում, շատ անգամ էլ չէին գալիս։ Ուստի, նորաբնակներն անասնագոմերը ստիպված կառուցեցին Թարթառի հովտում (ներկայիս՝ Դրմբոն գյուղի տարածքում) և իրենք էլ, ժամանակի ընթացքում, դադարեցին բնակատեղի բարձրանալ։ Մնացին ու այդ տարածքում նոր բնակատեղի ընտրեցին, ուր և՝ բավականին ուշ, հիմնադրվեց Դրմբոն գյուղը։

Մարդկային հոսքն այդ տարածքները Վանքաշենից՝ չէր ընդհատվում։ Իրարամերժ կարծիքներ կան այն մասին, թե ով է իսկապես առաջինը բնակություն հաստատել նոր Կոճողոտի17 տարածքում։ Կոճողոտցի որոշ հնաբնակներ (Մխիթար Խուդանի Գրիգորյան18, Տիգրան Համբարձումի Հաթամյան19) պնդում են, թե նոր Կոճողոտի տարածքում առաջինն Առուշանն է մշտական բնակություն հաստատել, ումից էլ սերվել է մի ամբողջ տոհմախումբ (Հաթամանք, Առուշանանք, Սայամանք, Դալլաքանք և այլն), իսկ Մարկլեն Մխիթարյանը20 միանշանակ այն կարծիքին է, թե առաջինը բնակություն հաստատածը պետք է որ ամենալավ հողատարածքները վերցրած լինի։ Իսկ, նրա պնդմամբ, ամենաբերրի ու արգավանդ հողատարածքները պատկանում են Խաչովանց տոհմին, ուստի, նա միանշանակ այն կարծիքին է, թե առաջինը նոր Կոճողոտում պետք է որ Խաչոն բնակություն հաստատած լինի։ Ու տալիս է հաջորդ ութ վերաբնակվածների հետևյալ մոտավոր հերթականությունը։ Ըստ Մ.Մխիթարյանի՝ երկրորդ մարդը, ով մշտական բնակություն հաստատելու նպատակով նոր Կոճողոտի տարածք է ոտք դրել, Կոպալ-Վերդին էր, երրորդը՝ Աթասունց Տանիելը, հաջորդը՝ Մելին, հետո՝ Խալափը, Սևին, Առուշանը, Թաթոսը, Քոչարին, տարբեր ժամանակահատվածներում (1700-1715 թվականների ընթացքում) տեղափոխվել ու իրենց համար նախ՝ ժամանակավոր, իսկ այնուհետև՝ մշտական «ղարադամներ21» են պատրաստել ու սկսել իրենց անհատական տնտեսությունները վարել։

Եկվորները բնակատեղիներն ընտրում էին առանձին-առանձին վայրերում, կտրատում անտառները, հողատարածքներ բացում՝ և՛ ղարադամներն ու անասնագոմերը կառուցելու, և՛ որպես վարելահող օգտագործելու նպատակով։ Կտրատված անտառների տեղում մեծ քանակությամբ կոճղեր էին մնում, որից էլ, շատերի կարծիքով, ծագել է նոր բնակավայրի Կոճողոտ (այսինքն՝ կոճղոտ վայր) անվանումը։

1715 թվականին նոր Կոճողոտում արդեն ինը գերդաստան էր ապրում, յուրաքանչյուրն՝ իր առանձին ղարադամում։

Նորաբնակները սեփական տնտեսությունները վարելուն զուգընթաց նաև վերականգնում էին, կամ էլ ավերված եկեղեցիների տեղում նորն էին կառուցում, որովհետև նրանք այստեղ ամեն ինչ ավերված էին գտել՝ և՝ պատմաճարտարապետական հուշարձանները (գյուղամիջի Կարմիր եկեղեցին, Խորաստանի Մատուռը, Մատուռի Անապատ եկեղեցին, Սարականց տափի եկեղեցին, գերեզմանատները, խաչքարերը, ջրաղացները), և՝ բնակավայրերը (Խորաստանը, Թխախոռը, Երե ու Ներքե Ղամշոտ ծովը և այլն)։

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ

Գյուղի առաջին ունևորը Կոպալ-Վերդին էր։ Նրանն էր առաջին քարաշեն տունը Կոճողոտում։

Շահեն Օհանջանյանն իր «Արմատ և սաղարթ՚ ակնարկաշարում22 նշում է նաև գյուղի մյուս ունևորների անունները՝ Խաչունց Բախշի, Մարդունց Աթա, Տվիթանց Ղազար, Թաթոսանց Սերգի, Դիլլաքանց Աթաջան, Աթասունց Մուրադ։ «Նրանց էին պատկանում մեծ ղարադամները, գյուղի նախրի մեծ մասը։ Օրինակ, Չարքազ Գրիգորյանի նախրում հաշվվում էին 120-125 խոշոր եղջերավոր անասուններ»,- այնուհետև գրում է նա։ Ու երևի թե հիմնական պատճառն անասնապահությունն էր, որ գյուղի թաղամասերը նաև գոմաթաղեր էին անվանվում՝ Թաթոսանց գոմեր, Աթասունց գոմեր, Խաչունց գոմեր, Խուդանեն գոմեր և այլն։ (Կարծում եմ, կարելի է նման ձևով վերծանել նաև հարևան Պողոսագոմեր և Հարությունագոմեր բնակավայրերի անվանածագումները)։

Գյուղում նորաբնակները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ, միայն Տանիելն էր, որ առևտրով էր զբաղվում։ Նա էլ առաջինը Կոճողոտ բերեց կարտոֆիլի սերմը։ Արորով հերկում էր հողը և ակոսներում շարում կարտոֆիլի պարարտ պալարները, արորով էլ հանում էր բերքը հողից։ Իսկ շրջակա և ոչ մի բնակավայրում դեռ չգիտեին, թե ինչ բան է կարտոֆիլը։

Մեղվաբուծությամբ զբաղվում էր Զորի Պողոսյանը։

ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ

Հետագա տարիներին անասնապահությանը, հողագործությանն ու առևտրին գումարվեցին նաև արհեստներն ու ժողովրդական բժշկությունը։ Եթե մինչ այդ բուռն զարգացում էր ապրել քարագործությունը (հարկ է նշել հատկապես Հկեղանի քարհանքը, որի շահագործումն սկսվել էր դեռևս նոր Կոճողոտի հիմնադրումից բազում տասնամյակներ առաջ), ապա 19-րդ դարի երկրորդ կեսը կարելի է համարել չանախագործության ժամանակաշրջան։ 1886 թվականից23 գյուղում գործող չանախագործական մեծ արհեստանոցում երաժշտական գործիքների լայն տեսականի էր պատրաստվում։ Մելունց Վանյան Ջումշուդը զուռնայի ու քամանչայի լավ վարպետ պատրաստող էր։

Մելունց Վանյան Սարուխանը ոչ միայն Ղարաբաղի, այլև Գանձակի ու Բաքվի նահանգների տարածքում թառ պատրաստող առաջին վարպետն էր։ Նրա պատրաստած երաժշտական այդ գործիքն ամենուր փառավորում էր վարպետ-թառագործի անունը։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո բուռն զարգացում է ապրել չանախագործությունը, հատկապես՝ երաժշտական ամենատարբեր գործիքների (թառ, քամանչա, դհոլ, զուռնա և այլն) պատրաստման գործընթացը։

Ի դեպ, Ջավադ Հաթամյանը, Սարուխան Վանյանը, Սամսոն Առուշանյանը, Երվանդ Վանյանը, Բախշի Պողոսյանը, Սահակ Մխիթարյանը, մյուսները՝ և՛ երաժշտական գործիքների վարպետ պատրաստողներ էին, և՛ վիրտուոզ կատարողներ (իրենց իսկ պատրաստած գործիքների վրա)։ Հարկ է նշել, որ Կոճողոտում միշտ էլ հարգի են եղել երգն ու երաժշտությունը։

Զարգացման լայն թափ էր ստացել նաև ջրաղացագործությունը։ Գյուղում առաջին ջրաղացը կառուցել է Խաչոն, 1715-ից հետո, Խորաստանից եկող գետակի վրա, «Էլչին յաստանի» մոտ, այնուհետև որոշակիորեն կատարելագործվել է ջրաղացագործությունը. դրա ապացույցն են Աթասունց Սաղիի և Առուշանյան Աթաջանի կառուցած երեք ջրաղացքարով երկու ջրաղացները։

Գյուղաբնակների կենցաղում կարևոր տեղ ուներ նաև տակառագործությունը, որն արհեստ լինելուց բացի՝ կիրառական արվեստի մի յուրօրինակ ձևի էր վերածվել։ Արհեստի այս ձևն էլ գյուղական կյանքի տարբեր ժամանակահատվածներում իր ճանաչված վարպետներն է ունեցել, ովքեր պատվերներ ունեին նաև հեռու ու մոտ այլ բնակավայրերից։ Տակառագործության անմենահայտնի (ու, թերևս, նաև՝ վերջին) ներկայացուցիչը Կոճողոտում՝ Արսեն Զորիի Պողոսյանն էր։

Արհեստի բոլոր տեսակները սերնդե-սերունդ էին փոխանցվում, սակայն գյուղում ժամանակին լայն տարածում գտած արհեստներից ոչ բոլորն են հասել մեր օրերը։

Մելունց Վանյան Ջումշուդը, երաժշտական գործիքների պատրաստման լավ վարպետ ու վիրտուոզ կատարող լինելուց բացի, նաև ժողովրդական բժշկությամբ էր զբաղվում, ուստի, հավասարապես հռչակված էր և՛ որպես «ուստա Ջումշուդ», և՛ որպես «հեքիմ»24։ Բժշկությամբ էր զբաղվում նաև Մելունց Կարապետը։

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

Եթե մինչ այդ՝ եկեղեցական ծեսերն ու արարողությունները կատարվում էին Վանքաշենում, ապա գյուղում եկեղեցու վերաբացումից հետո որոշ ժամանակ անց նաև հոգևորական ծառայող կարգվեց վերաբացված եկեղեցում։ Իհարկե, դժվար է նշել նոր Կոճողոտում եկեղեցական ծեսերի ու արարողությունների վերսկսման ճշգրիտ թվականը։ Բայց քանի որ գյուղի առաջին քահանան՝ Տեր-Միքայել Մխիթարյանը, գյուղի առաջին վերաբնակիչ Խաչոյի ավագ որդին էր, ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունեցել 18-րդ դարի առաջին քառորդում, որովհետև գյուղի հիմնադիրները ապրուստի որոշակի պայմաններ ստեղծելուց հետո նաև իրենց ընտանիքներն են նոր բնակավայր տեղափոխել։ Հետագայում Տեր-Միքայելի՝ Գետաշեն տեղափոխվելուց հետո նրան փոխարինեց Տեր-Դավիթ քահանա Պողոսյանը։ 1910-ական թվականներին (1910 կամ 1916) Վանից գաղթած Տեր-Հովհաննես քահանան փոխարինեց Տեր-Դավիթ քահանա Պողոսյանին և մինչև խորհրդային կարգերի հաստատումը պատվով կատարեց իր Աստվածընտիր առաքելությունը։

1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումով կրկին խարխլվեցին հավատո տաճարի հիմերը։ Եթե թուրք-սելջուկները, մոնղոլ-թաթարները, մյուս բարբարոս ցեղերը ասպատակելով հայոց երկիրը՝ հիմնահատակ ավերում էին մեր վանքերն ու եկեղեցիները, գեղաքանդակ խաչքարերը, ապա նորօրյա զավթիչները շինությունների հետ ավերում էին նաև մարդկանց հոգո՛ւ ամրոցները (գյուղում վերջին եկեղեցին քանդվեց գառնաքարցի Դավիթ Մանգասարյանի հրահանգով, ով 1928-30 թվականներին Կոճողոտի գյուղխորհրդի նախագահն էր)։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ

Ի հակակշիռ բացասական բոլոր կարծիքների (կապված հատկապես 20-րդ դարասկզբի երկու կարևոր հանգամանքների հետ, առաջինը՝ ժողովրդի հոգևոր ամլացումը և երկրորդը՝ համատարած պարտադիր կոլեկտիվացումը, որի հետևանքով գյուղացին փաստորեն վերջնականապես զրկվեց հողից)՝ հանուն արդարության պետք է խոստովանել, որ խորհրդային կարգերի հաստատումով զարգացման նոր հեռանկարներ բացվեցին։ Անգրագիտության զանգվածային վերացման գործընթացը ոգևորության լայն ալիք առաջացրեց բնակչության շրջանում։ Կարելի է համոզված ասել, որ «լիկկայաններըե կատարեցին իրենց առջև դրված խնդիրը, իսկ 1924 թվականից սկսեց գործել գյուղի տարրական դպրոցը, որը տեղավորվել էր Տվիթանց Պետրոսի քարաշեն տան մեկ սենյակում (առաստաղին տաշած գերաններ էին շարված, իսկ տանիքը հողածածկ էր)։ Երկու տարուց հետո դպրոցը տեղափոխվեց Խաչունց տները (Բախշի, Ղևոնդ և Թյունի եղբայրները երկհարկանի վեց սենյականոց քարաշեն տանը միասին էին ապրում)։

Դպրոցի առաջին աշակերտները 25 հոգուց ավելի էին՝ Սուրեն, Ռուբեն և Հովհաննես Վանյանները, Գրիգոր և Բագրատ Դավթյանները, Լիդա Վարդանյանը, Մխիթար Գրիգորյանը, Վաղարշակ Հայրիյանը, Մակիչ Իվանյանը և ուրիշներ։

Դպրոցի առաջին ուսուցիչն էր Սարգիս վարժապետը (հաթերքցի Սարգիս Բաղրյանը), դպրոցում ուսուցչավարել են նաև Աբգար վարժապետը (Ծմակահողից) և Արտաշես Բաղդասարյանը (Բաքվից)։ Հաթերքցի Կարապետ Թևոսի Առուշանյանը 1930-ական թվականներին Կոճողոտի յոթնամյա դպրոցի տնօրենն էր։ Արժե հիշատակել նաև Մուշեղ Օհանյանի անունը, ով մինչև 1930 թվականն ուսուցչավարում էր գյուղի տարրական դպրոցում։

Դպրոցի համար առանձին շենք է կառուցվել 1932 թվականին, երբ այն արդեն յոթնամյա էր դարձել (1965-ից Կոճողոտի դպրոցն ութնամյա է, 1977-ից՝ միջնակարգ)։

ԿՈԼԵԿՏԻՎԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Դեռևս 20-րդ դարի 20-ական թվականների վերջերին կոճողոտցիներն առանձին-առանձին էին ապրում՝ իրենց ընտրած բնակատեղիներում կառուցած ղարադամներում։

Կոճողոտցի երկարակյաց Մխիթար Գրիգորյանը հիշում է, թե ինչպես է ինքը մի խումբ համադասարանցիների հետ հյուրընկալվել Զորի Պողոսյանի հարկի տակ (ղարադամում)։ Զորին տունը կառուցել էր Մռամունց հարթի ներքևի մասում, անտառի մեջ ծվարած Կյուշ աղբյուրի մոտակայքում։ Նա մեծ քանակությամբ մեղվափեթակներ ուներ և դպրոցականները (Հայրունց Զինավորի տղան՝ Վաղարշակ Հայրիյանը, Բուղվանանց Խուդանի տղան՝ Մխիթար Գրիգորյանը, Տվիթանց Պետրոսի տղան՝ Գրիգոր Դավթյանը, Գեդեոն Մուրադի Դանիելյանը) որոշել էին այդ օրը Առաջաձորից (սովորում էին Առաջաձորի միջնակարգ դպրոցի վեցերորդ դասարանում) վերադառնալիս մեղր ուտել։ Զորիի երեխաները տեսնելով նրանց՝ վախից փախան՝ «ծակ ու ծուկ» մտան։ Նրանց մի կերպ համոզելուց հետո միայն կարողացան բերել ու նստեցնել հյուրերի կողքին։

Մ.Գրիգորյանի պատմածից էլ երևում է, որ առանձին-առանձին ապրող գյուղացիների միջև հարևանական կապերը համարյա (կամ՝ լիովին) բացակայում էին, իսկ երեխաներն էլ՝ իրենց ընտանիքի անդամներից բացի ուրիշ մարդկանց չէին տեսնում։ Դրա համար էլ սոցիալիստական շինարարության առաջնահերթ խնդիրներից կարևորվում էր հատկապես գյուղը հոծաբնակ դարձնելու հանգամանքը, ինչին հասնելու ամենակարճ ճանապարհը շատ հեշտությամբ գտան «ժամանակի գործիչները՚՝ դա համատարած կոլեկտիվացումն էր։ Սկսվեց գյուղացիների ունեցվածքի՝ հողահանդակների ու անասնագլխաքանակի համայնացումը։ Մարդիկ դժվարությամբ էին բաժանվում իրենց սեփականությունից, բայց դե՝ ոչինչ անել չէին կարող։ Ստիպված էին ենթարկվել։ Այլապես՝ շատերը կարժանանային Բախշի և Ղևոնդ Խաչատրյան եղբայրների, Խաչի Դանիելյանի, Աթա Պողոսյանի, Հայրապետ Աթայանի, Պետրոս Դավթյանի, Հարություն Վարդանյանի և Ասատուր Թադևոսյանի դառն ճակատագրին, ովքեր 30-ական թվականներին քավության նոխազ դարձան «նոր իշխանության՚ դիրքերն ավելի ամրապնդելու համար և հեռավոր սիբիրներ քշվեցին։ Նրանցից և ոչ մեկը վերադարձի մասին մտածել անգամ չէր կարող։ Նրանցից և ոչ մեկն այդպես էլ հարազատ օջախ չվերադարձավ։ Ի դեպ, դա այն տարիներին էր, երբ Կոճողոտի գյուղխորհրդի նախագահն էր ծմակահողցի Ասատուր Առաքելյանը։ Հակված չեմ այն մտքին, թե ամեն ինչի համար մեղքն այդ մարդու վրա պիտի բարդել, թեև ժողովուրդը նրան «Ջալլաթ՚ անունով էր մկրտել25։ Կարծում եմ, առաջին հերթին մեղավորը տվյալ ժամանակաշրջանն էր, թեև քիչ մեղք չունեին նաև ժամանակի բանսարկուներն ու լրտեսները, ովքեր հետևում էին գյուղացիների յուրաքանչյուր քայլափոխին և շատ անգամ՝ նույնիսկ կեղծ տվյալներ հասցնում իշխանավորներին։ Բայց կարելի է ենթադրել, որ բանսարկության զոհ դարձած գյուղացիների ճակատագրերը հիմնականում տնօրինում էին տեղական իշխանությունները, տվյալ դեպքում՝ գյուղխորհուրդների նախագահները26։

Հողի մշակ մաճկալներ Բուղվանանց Մակին, Դալլաքանց Մարտիրոսը, Թաթոսանց Հայրապետը, Խաչովանց Խոսրովը, մյուսները՝ արորով ու գութանով հերկել են հողը, բերրի դարձրել գյուղամերձ տափարակների լանջուտները և հոնի չափ խոշոր ու մաքուր ցորենով լցրել ամբարները։ Կոլխոզշարժման առաջին տարիներին նրանց արդար գործը կարողացել են արժանիորեն շարունակել բրիգադավարներ Վաղարշակ Վարդանյանն ու Ցակի Քոչարյանը, «Կարմիր» Ծատուրը, «Կոմբայն» մականունը վաստակած հնձվորներ Անդրանիկ Վարդանյանն ու Սեդրակ Պողոսյանը, Թավադի Աթայանն ու Թևան Թադևոսյանը, ակտիվիստներ Թադևոս Վանյանը, Գերասիմ Հարությունյանը, Վարդան Հայրիյանը, շատ-շատերը, ովքեր այսօր էլ դեռ շարունակում են ապրել համագյուղացիների կենդանի հուշերում։

Գյուղում կոլեկտիվ տնտեսության կազմավորման չորրորդ տարում միայն (1934-ին), երբ կոլտնտեսության գլուխ էր կանգնած Գրիգոր Վանյանը, գյուղատնտեսության զարգացման լուրջ առաջխաղացում գրանցվեց։ Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի 1934-ի նոյեմբերի 11-ի համարում տպագրվեց «Ամենաառաջավորը մարզում» ծավալուն հոդվածը, ուր մասնավորապես ասվում է. «Ընդամենը մի տարի առաջ Կոճողոտի տնտեսությունը Մարտակերտի շրջանում համարվում էր ամենահետամնաց կոլտնտեսությունը... Կոճողոտի տնտեսության նոր ղեկավարության պայքարի արդյունքն է, որ այդ կոլտնտեսությունը ոչ միայն շրջանում, այլև ամբողջ մարզում առաջինն ավարտելով բոլոր տեսակի մթերումների պլանները, լավագույն ցուցանիշներ ունենալով բերքահավաքի, անասունների գլխաքանակի աճի, մատղաշների ու հորթերի պահպանման, գոմաշինարարության, կերային բազա ստեղծելու և այլ բնագավառներում, իրավունք է ձեռք բերել մարզի անվանի անասնապահների հավաքը ղեկավարելու և «Խորհրդային Ղարաբաղ» թերթի փոխանցիկ դրոշը ձեռք բերելու»։

Անասնապահության բնագավառում ծավալված սոցմրցության մեջ կոճողոտցիների հաղթանակի մասին են պատմում նաև «Խորհրդային Ղարաբաղե մարզային թերթի 1934-ի նոյեմբերի 9-ի, 11-ի, 12-ի համարներում տպագրված հոդվածները։

1934-ի նոյեմբերին, Հոկտեմբերյան հեղափոխության 17-րդ տարեդարձի կապակցությամբ, 145 կոճողոտցիներ մարզի բոլոր կոլտնտեսականներին հղեցին իրենց ողջույնի ուղերձ-նամակը, որը տպագրվեց «Խորհրդային Ղարաբաղ» թերթի նոյեմբերյան համարներից մեկում27։

1950-ին սկսված կոլտնտեսությունների խոշորացման ընդհանուր գործընթացը չէր կարող շրջանցել նաև Կոճողոտի տնտեսությանը, որը խոշորացվեց նույն տարվա աշնանը՝ միավորվելով հարևան Դրմբոն գյուղի կոլտնտեսության հետ։ Խոշորացված կոլտնտեսության նախագահ ընտրվեց Դրմբոնի նախկին տնտեսության նախագահ Փաշա Հակոբյանը, տեղակալ՝ Կոճողոտի նախկին տնտեսության նախագահ Գրիգոր Վանյանը, ով երեք տարի անց կրկին վերստացավ կոլտնտեսության նախագահի (այս անգամ՝ միացյալ) պաշտոնը՝ «թոթափելով երկրորդ դեմք լինելու» նրա անսովոր կեցվածքը։ Պետք է խոստովանել սակայն, որ 1954-57 թվականների (Գրիգոր Վանյանի ու նրան հաջորդած Անդրանիկ Պետրոսյանի ղեկավարման շրջանում) գրվեցին կոլտնտեսության ամենապայծառ էջերը։ Ծխախոտագործուհի Արուսյակ Թադևոսյանն արտադրաճյուղի բնագավառում ունեցած ակնառու հաջողությունների (1954 թ.), իսկ կոլտնտեսության նախագահ Անդրանիկ Պետրոսյանը՝ եգիպտացորենի ռեկորդային բերք աճեցնելու (1957 թ.) համար արժանացել են ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին (ԺՏՆՑ) մասնակցելու պատվին։

Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե արժանավորների շարքում նշեմ նաև իմ պապի՝ Խաչունց Անդրի Գրիգորյանի անունը, ով 33 տարի շարունակ կոլտնտեսությունում սայլապան է աշխատել։ Ասում են՝ նա Կոճողոտի մի շարք հանդամասերում հենց այնպես հոսող մեկուկես տասնյակ աղբյուրներին փայտե գուռեր է հարմարեցրել ու մշտապես հետամուտ եղել դրանց մաքրության պահպանման գործին։ Նա հետևել է նաև համագյուղացիների տնամերձ հողամասերի ցանկապատերին ու եթե որևէ տեղ ցանկապատի քանդված տեղ է նկատել՝ հանդից ցախ է բերել ու փակել բացվածքը։ (Պետք է ասել, որ նրա մահից հետո գյուղի մերձակա հանդամասերի շատ աղբյուրներ կորան կեղտի ու տիղմի մեջ)։

Ցավալի է, որ համագյուղացիներից և ոչ մեկն այնուհետև հանձն չառավ արժանիորեն շարունակել այդ հայրենանվեր գործը։ Ավելին, ասես ճակատագրի դառն հեգնանքով, ամենավատթար վիճակում հայտնվեց հատկապես Խաչունց տոհմական աղբյուրը։ Թվում էր՝ դա է Խաչունց Անդրիի ողջ կյանքի ընթացքում արածի գնահատականը։ Բայց հնաբնակ շատ կոճողոտցիներ կարող են հաստատել, որ նրա արածը չպիտի այդպես գնահատվեր։

Կոճողոտ և Դրմբոն գյուղերի միացյալ-խոշորացված կոլտնտեսությունը, որը կրում էր խորհրդային քաղաքական-պետական գործիչ Մ.Կալինինի անունը, միավորվելով հարևան Ղազարահող, Պողոսագոմեր, Չլդրան, Մեհմանա, Բաշգյունեփայա գյուղերի տնտեսությունների հետ՝ 1977 թվականին վերածվեց կրկնակի խոշորացված պետական տնտեսության, դարձավ Ս.Մ.Կիրովի անվան անասնապահական սովխոզ և հիմնականում մասնագիտացվեց անասնապահության, ծխախոտագործության ու կարտոֆիլագործության բնագավառներում և այդ կարգավիճակով գոյատևեց մինչև 1984 թվականը։ Այնուհետև՝ որոշակիորեն ապախոշորացվեց։ Կոճողոտ և Դրմբոն գյուղերը կրկին սկսեցին վարել իրենց միացյալ (այս անգամ՝ պետական) տնտեսությունը։

Գրիգոր Վանյանից (1953-55 թթ.) և Անդրանիկ Պետրոսյանից (1955-59 թթ.) հետո տարբեր ժամանակահատվածներում խոշորված կոլտնտեսության նախագահներ, իսկ այնուհետև՝ պետտնտեսության տնօրեններ են աշխատել կոճողոտցիներ Ռաֆիկ Սարգսյանը (1970-73 թթ.), Ռոմա Ադամյանը (1973-78 թթ.) և Աշոտ Ադամյանը (1983-85 թթ.)։

1985-ին Կոճողոտում կրկին վերականգնվել է տնտեսության վարման կոլեկտիվ տարբերակը։ Կոլտնտեսությունը (կոլվարչության նախագահ՝ Աշոտ Ադամյան), որը կրում էր ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը, գոյատևել է մինչև համայնավարական կարգերի փլուզումը (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության՝ որպես պետական կազմավորման վերացումը)։

ԳՅՈՒՂԽՈՐՀՈՒՐԴԸ

Խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրերից՝ գյուղի հեղկոմի առաջին նախագահ Հակոբջան Պողոսյանի28, գյուղխորհրդի առաջին նախագահ Աթանես Վարդանյանի29, ինչպես նաև նորաստեղծ կոլտնտեսության (1930-ից հետո) առաջին նախագահ Բախշի Մխիթարյանի30 ու նրանց գործի հետագա շարունակողների ջանքերը միտված էին միայն մեկ նպատակի՝ ամրապնդել նոր իշխանության դիրքերը, ինչի շնորհիվ պետք է զարգացման նոր աստիճանի հասցվեր գյուղի բարգավաճումն ու գյուղացիների սոցիալ-կենցաղային վիճակը։

Կոճողոտում գյուղխորհրդի գործկոմը ձևավորվել էր դեռևս 1925 թվականին, իր մեջ ընդգրկելով նաև հարևան Դրմբոն գյուղը (նստավայրը՝ Կոճողոտում), իսկ կոլեկտիվացման գործընթացը 1930-ից իրեն արդեն «լիիրավ տեր» էր զգում։

Իհարկե, ամեն նորը միշտ էլ դժվարությամբ էր ընդունվում մարդկանց կողմից, հատկապես՝ կոլեկտիվացման գործընթացը, երբ, ինչպես նշվեց, սեփականատիրոջ համար դժվար էր անձնական ունեցվածքից զրկվելու հանգամանքը։ Բայց հետզհետե հաղթահարվեց և այդ դժվարությունը, հատկապես, երբ գյուղացիներին հասկացնում էին, որ կոլեկտիվացման գործընթածն անդարձ է և ուզեն-չուզեն՝ պիտի ենթարկվեն, այսինքն՝ կատարեն ժամանակի պարտադրանքը։ Այդպես էլ եղավ։ Մարդիկ հարմարվեցին նոր ապրելակերպին, իրենց կարողություններով նպաստեցին գյուղի զարգացման գործընթացին, թեև 30-ական թվականներին, ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը լայն «գործածության՚ մեջ էին մարդկանց հետապնդումներն ու աքսորը։ Դրանք շարունակվեցին նաև պատերազմից հետո, իսկ առավել մոլեգին բնույթ ստացան հատկապես 1949 թվականին։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից հետո գյուղական բնակավայրերում իշխանությունների միակ գործող մարմինը դարձել է գյուղապետարանը։ Կոճողոտի հետխորհրդային շրջանի առաջին գյուղապետ է ընտրվել Վլիկո Կոլյայի Սարգսյանը, ով երկար տարիներ աշխատել է որպես Կոճողոտի և Դրմբոնի միացյալ գյուղխորհրդի (նստավայրը՝ Դրմբոնում) քարտուղար։ Այնուհետև, տարբեր ժամանակահատվածներում, Կոճողոտում գյուղապետ են ընտրվել Մելիք Առուշանյանը, Ժորա Թադևոսյանը, Լուսինե Ղալայանը։

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Երկրորդ աշխարհամարտի տարիներին «խորհրդային ժողովրդի»31 մղած Հայրենական մեծ պատերազմը յուրովի ընկալվեց նաև կոճողոտցիների կողմից։ Նոր կենսապայմաններին հետզհետե ընտելացող ժողովուրդը կանգնեց բոլորովին նոր փորձության առաջ. գերմանաֆաշիստական հորդաները ստրկության շղթաներ էին բերում երկրագնդի մեկ վեցերորդ մասն զբաղեցնող աշխարհի ամենաբազմազգ պետությանը, որը համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ ստանձնել էր սոցիալիստական հասարակարգ կառուցողի դերը։ Եղբայրացած ժողովուրդները (100-ից ավելի ազգեր ու ազգություններ32) մեկ միասնական բռունցք դարձան՝ ուխտադրուժ թշնամուն արժանի հակահարված տալու համար։ Պատերազմական ամենատարբեր ռազմաճակատներում մարտնչում էին 144 կոճողոտցիներ։ Շատերը կամավոր գնացին. դպրոցի տնօրեն Գեդեոն Դանիելյանը, ուսուցիչներ Սարուխան Խաչատրյանը, Սուրեն Վանյանը, շրջանավարտներ Արտաշես Մխիթարյանը, Հովհաննես Իսաջանի Գրիգորյանը, Հովհաննես Սարգսի Գրիգորյանը, Տիգրան և Հովհաննես Սարգսյանները, Խաչիկ, Աբրահամ և Արտաշես Պողոսյանները, Մովսես և Արտեմ Հաթամյանները, Սամսոն և Գուրգեն Վարդանյանները… բոլորին չես թվարկի։ 144-ից 78-ը հայրենիքի համար իրենց մատաղ կյանքը զոհաբերեցին պատերազմի դաշտում, թեկուզ մահվան գնով՝ մոտեցրին հաղթանակի բաղձալի օրը։ Չվերադարձան Մինա մայրիկի հինգ զավակները, Մանուշակ Հաթամյանի երկու որդիները, Զարդարիկ Սիմոնյանի ամուսինն ու որդին, շատերը։

Թիկունքը ևս մի յուրօրինակ ճակատ էր։ Թեև պատերազմը շատ հեռու էր Կոճողոտից, բայց պատերազմի սահմռկեցուցիչ շունչը հանրային դաշտում էր, յուրաքանչյուր կոճողոտցու ընտանիքում ու բոլորի ջանքերն էլ մեկ նպատակակետի էին ուղղված՝ «ամեն ինչ՝ հաղթանակի համար»։

Թանկ զոհերի գնով վերահաստատվեց խաղաղությունը, բայց՝ միայն պատերազմող պետությունների միջև, իսկ մարդկանց սրտերում ու ճակատագրերում այն դեռ երկար էր շարունակվում։ Մարդկային այդ դառն իրողությանը գումարվեցին նորերը, նաև 1949-ին վերաձեռնարկված նոր բռնությունները։

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՅՈՒՂԻ ԷԼԵԿՏՐԻՖԻԿԱՑՈՒՄԸ

1951-52 թվականներին Թարթառի հովտի «Կյոր-հողեր» տեղամասում, ուր անսպառ էր բարձրորակ կավահողը, Սամսոն Առուշանյանը կղմինդրի արտադրության գործարան հիմնադրեց։ Իհարկե, մինչ այդ նման գործարան արդեն կար հարևան Զագլիկ գյուղում, որի արտադրանքը նաև այլ տնտեսություններ էր առաքվում, բայց նոր գործարանի արտադրած շինանյութը նախորդից և՛ թեթև էր, և՛ ամուր։ Կոլտնտեսության անասնապահական ու վարչատնտեսական շենքերի ծղոտածածկ տանիքներն իրար հետևից կղմինդրապատվեցին. միանգամից լուծվեց երկու խնդիր, նախ՝ անձրևաջուրը դադարեց շենքերը ներծծվել և երկրորդ՝ հրդեհի վտանգը զգալիորեն կրճատվեց։

Էլեկտրականությունը Կոճողոտ մուտք գործեց 1958 թվականին՝ շոքեքարշային (լոկոմոբիլային) եղանակով, որը շատ ավելի տանելի դարձրեց գյուղական առօրյան, իսկ հետագա տարիների ու տասնամյակների ընթացքում աստիճանաբար գյուղական կենցաղի մեջ մտան նաև էլեկտրական սարքերը։

ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Արցախյան ազգային ազատագրական շարժումն անցյալ դարի 80-ական թվականների վերջերին նորովի իմաստավորեց երկրամասի հայության կյանքը։ 1988-ի փետրվարի 13-ը նոր կենսակերպի սկիզբը դրեց։ Ժողովուրդը հորդառատ գետի պես լցվեց քաղաքամայր Ստեփանակերտի փողոցներն ու հրապարակները։ Երկրամասի շրջկենտրոններում ևս շարունակվում էին բազմամարդ հանրահավաքներն ու երթերը։ Նպատակը մեկն էր՝ այլևս անկարելի է հանդուրժել Ադրբեջանի գերիշխանությունը, Մայր-Հայաստանի հետ վերամիավորումն էր քաղաքացիական անհնազանդության ծայրահեղ քայլին դիմած արցախահայության միակ պահանջը։

Կոճողոտցիներն ինչպե՞ս կարող էին անմասն մնալ համաժողովրդական այդ մեծ ընվզմանը։ Գյուղից շտապում էին մայրաքաղաք ու շրջկենտրոն՝ իրենց մասնակցությունը բերելու համընդհանուր հանրահավաքներին ու երթարշավներին։ Ցուցարարների համար գյուղից Ստեփանակերտ էին առաքվում վառելափայտ ու գյուղատնտեսական մթերքներ։

Կոճողոտցի երիտասարդները, ցույցերին ու հանրահավաքներին մասնակցելուն զուգընթաց, հարևան գյուղերի իրենց հասակակիցների հետ պահակություն էին անում սահմանամերձ գյուղերում։ Իսկ երբ զինված առճակատումն այլևս անխուսափելի դարձավ՝ Կոճողոտում ևս ֆիդայական ընդհատակյա ջոկատներ ստեղծվեցին, որոնց հրամանատարությունը ստանձնեցին Գարիկ Վրեժի Պողոսյանն ու Համո (Համբարձում) Էդուարդի Հաթամյանը։ Հետագայում այդ երկու ջոկատները միավորվեցին մեկ միասնական հրամանատարության ներքո (հրամանատար՝ Համո Հաթամյան)։ Ջոկատն այնուհետև ընդգրկվեց «Խալաստոյի» (Արկադի Շիրինյան) գումարտակի կազմի մեջ և Արկադի Շիրինյանի հրամանատարությամբ շարունակեց հետագա մասնակցությունը պաշտպանական ու հարձակվողական հետագա ռազմագործողություններին։ Գումարտակը միավորում էր Թարթառի միջին հոսանքի հովիտն ընդգրկող գյուղերի ինքնապաշտպանական ջոկատներն ու վաշտերը։

Մարտակերտի ու շրջակա բնակավայրերի 1992 թ. հուլիսի 4-ի անկումից հետո խուճապի մատնվեցին նաև շրջանի լեռնային գյուղերի բնակիչները, ովքեր նույնպես ստիպված էին մտածել իրենց վաղնջական բնակավայրերը թողնելու և ապահով վայրեր փնտրելու մասին, որովհետև շրջանի դաշտավայրային գյուղերի բնակչությունն արդեն լցվել էր Դրմբոնից Ստեփանակերտ տանող ճանապարհը։

Խուճապը սակայն չէր կարող տարածվել զինված կազմավորումների շրջանում։ Խաղաղ բնակչությունն անվտանգ վայրեր էր տեղափոխվում, իսկ նրանք, ովքեր ընդունակ էին զենք կրել՝ պարտավոր էին մնալ ու պաշտպանել հայրենի եզերքն ու հայրական օջախները, որովհետև հակառակորդն ամեն գնով ուզում էր ամրանալ այդ վայրերում։

…Ադրբեջանցիներն ի սկզբանե Կոճողոտն իրենց լեզվով «Ամառանոցային» («Յայջիլլի») էին անվանում։ Նրանց հրապուրել էր Կոճողոտի հանգստավայրային-առողջարանային բնությունը՝ կուսական անտառներն ու ալպյան մարգագետինները, սառնորակ աղբյուրները։

Ի դեպ, այդ տեղանքով նրանց հրապուրանքն ավելի էր ուժգնացել 1940-ական թվականներից ի վեր, Միրբաշիր-Բելբաջար ավտոխճուղու շինարարությունից հետո, իսկ ավտոխճուղու շինարարությունն սկսվել էր 1941-ին։ Թեև առերես այնպես բարյացակամ էին հայերի նկատմամբ, բայց ներքին մի զգացում նրանց մշտապես մղում էր թշնամանքի ու ատելության, քողարկված չկամությամբ, կեղծ ու շինծու կատակներով ծաղրանքի ենթարկում իրենց մեքենաներով երթևեկող անպաշտպան խավին՝ հայ ծերերին, կանանց, երեխաներին։ Նրանց ատելությունն այն աստիճան մեծ էր, որ «Կոճողոտ» անվանումը երբեք չէին օգտագործում։ Սպասում էին հարմար պահի՝ սեփականելու դրախտային բնության գրկում տարածված այդ բնակավայրը։

1992 թվականի օգոստոսի 18-ին հարևան Դրմբոն և Հարությունագոմեր գյուղերի հետ ընկավ նաև Կոճողոտը։ Թուրք-ազերու կրնկի տակ կոխկրտվեց այդ սրբազան հողակտորը, բայց կոճողոտցի երիտասարդ զինվորյալը երբեք չկարողացավ հաշտվել հայրենի գյուղի կորստյան մտքի հետ և մնաց գյուղամերձ անտառներում։ Զենքի կոչված բոլոր կոճողոտցիները, նաև նրանք, ովքեր դեռևս կարող էին զենք բռնել՝ կանգնեցին հայրենյաց պաշտպանների մեկ միասնական ու կուռ շարքում։

Գյուղի մերձակա դիրքերը ձեռքից ձեռք էին անցնում, հակամարտող կողմերն օրեցօր մեկը մյուսին էին փոխանցում դիրքային առավելությունը, իսկ 1992-ի նոյեմբերի 11-ը թվում էր վերջնականապես պիտի լուծեր խնդիրը հօգուտ տեղաբնակների։

Առավոտյան ժամը 10-ից հետո սկսված ռազմագործողությունը որոշակիորեն պարզորոշեց գործողությունների ընթացքը. Կոճողոտն ու Վաղուհասն ազատագրված էին արդեն, իսկ Չլդրանի ու Հարությունագոմերի համար մղվող ազատագրական մարտերը դեռևս ընթացքի մեջ էին։ Արդյունքում՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության տակ անցավ նաև Հարությունագոմեր գյուղը, բայց հակառակորդի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Չլդրանում թշնամու ուժերը դեռևս համառում էին, որի հետևանքով որոշ ժամանակ անց նահանջեցին Չլդրանի, իսկ այնուհետև՝ նաև Վաղուհասի հայկական պաշտպանական թևերը։ Կոճողոտում դիրքավորված մարտիկները շրջափակման մեջ հայտնվելու վտանգից խուսափելու համար ստիպված էին ետ քաշվել։ Կոճողոտը կրկին մնաց հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում։ Իսկ արդեն մի քանի ամիս հետո, 1993 թվականի փետրվարի 5-ին, Կոճողոտը վերջնականապես ազատագրվեց։ Ռազմագործողությունը սկսվել էր հակառակորդի՝ մարտական տեխնիկայի աջակցությամբ Վաղուհաս-Մեհմանա մարտագծի ողջ երկայնքով ձեռնարկված լայնածավալ հարձակումով։ Կատաղի մարտեր էին ընթանում հատկապես Կոճողոտ գյուղի մատույցներում, թշնամին ամեն գնով ձտում էր ձեռքից չտալ նախաձեռնությունը։ Բայց, վերադասավորելով ուժերը, հայկական զինված ստորաբաժանումները վճռական հակահարձակման անցան։ Կասեցվելով գյուղը վերազավթելու թշնամական բոլոր նկրտումները՝ որոշվեց մարտի ելքը։ Մարտադաշտում հակառակորդը թողեց մեկ տանկ, հետևակի մարտական մեկ մեքենա, ունեցավ կենդանի ուժի զգալի կորուստ։

Փետրվարի 19-21-ին ազատագրվեցին Թարթառի միջին հոսանքի ձախափնյա բոլոր գյուղերը ևս (Չափար, Իմերեթ-Քերավենդ, Զարդախաչ, Հաթերք, Զագլիկ, Ումութլու), իսկ փետրվարի 23-ի երեկոյան հայ մարտիկներն արդեն ամրացել էին Ալաշանում։ Այնուհետև շարունակվեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի հաղթարշավը՝ Մարտակերտի ու Քարվաճառ-Օմարի ուղղություններով։

Հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից հետո, 1994-ի մայիսի 16-ին, վերահաստատվեց խաղաղությունը, թանկ զոհերի գնով։ Պատերազմի դաշտում մարտնչած բազում խիզախ կոճողոտցիներից 15-ն իրենց հավերժական հանգրվանն են գտել հայրենի գյուղի գերեզմանատան հուշահամալիրում։ 18 տարեկան էր Արթուր Ռազմիկի Թադևոսյանը, 19-ում էր Մանվել Արտուշի Վարդանյանը, 21-ում՝ Գարիկ Փարավոնի Հայրիյանն ու Հրանտ Յուրիի Խաչատրյանը, 22-ում՝ Արարատ Ալեքսեյի Վանյանը, 23-ում՝ Ազատ Շահենի Դանիելյանը, 24-ում՝ Գուրգեն Շուրայի Վարդանյանը, 25-ում՝ Աշոտ Ռոբերտի Ավետիսյանը, 26-ում՝ Արթուր Շուրայի Դանիելյանը, Մերուժան Սուրենի Սարգսյանն ու Ռոբերտ Ռաշիդի Շամիրյանը, 27-ում՝ Անդրանիկ Արսենի Գրիգորյանը, 33-ում՝ Մեխակ Զավենի Դանիելյանը, 34-ում՝ Կամո Ալբերտի Ադամյանը, 35-ում՝ Բորիս Միշայի Սիմոնյանը։

Բոլորն էլ՝ վառվռուն ու կյանքով լեցուն երիտասարդներ՝ նվիրաբերեցին իրենց մատաղ կյանքը, որ հայրենի Կոճողոտը շարունակի ապրել հայերեն ու հայեցի։

20 հունիսի 2009 թ. (անավարտ)

ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ 78 ԿՈՃՈՂՈՏՑԻՆԵՐԸ33

1. Աթասյան Առաքել Լ.
2. Առուշանյան Մեսրոպ Թ. (կինը՝ Վարթի)
3. Գրիգորյան Ավետիս Զ.
4. Գրիգորյան Գուրգեն Խ.
5. Գրիգորյան Հովհաննես Իսաջանի
6. Գրիգորյան Հովհաննես Սողոմոնի(մայրը՝ Վարթի)
7. Գրիգորյան Սուրեն Մ.
8. Դանիելյան Անդրանիկ Մուրադի (մայրը՝ Մինա, կինը՝ Աննա)
9. Դանիելյան Աշոտ Պ. (մայրը՝ Նառի)
10. Դանիելյան Գեդեոն Մուրադի (մայրը՝ Մինա)
11. Դանիելյան Գրիգոր Ն.
12. Դանիելյան Երվանդ Ա.
13. Դանիելյան Մուխան Ա. (կինը՝ Նարգիզ)
14. Դանիելյան Ներսես Մուրադի (մայրը՝ Մինա)
15. Դանիելյան Սուրեն Մուրադի (մայրը՝ Մինա, կինը՝ Գյուլխաս)
16. Դավթյան Արշակ Ն.
17. Դավթյան Գրիգոր Պ.
18. Դավթյան Մարտիրոս Զ.
19. Դավթյան Վաչագան Ա. (կինը՝ Մարյան)
20. Դավթյան Տիգրան Մ.
21. Թադևոսյան Աշոտ Ա. ....
22. Թադևոսյան Աշոտ Հ.
23. Թադևոսյան Դանիել Ա.
24. Թադևոսյան Թևան (Թևոս ? ) Ա. (կինը՝ Աստղիկ)
25. Թադևոսյան Մակիչ Ա. (կինը՝ Անգին)
26. Թադևոսյան Մարդի Խ.
27. Թաթոսյան Սուրեն Խ.
28. Իսրայելյան Անաստաս (կինը՝ Լիզա)
29. Խաչատրյան Առաքել
30. Խաչատրյան Արտաշես Ղ.
31. Խաչատրյան Պողոս Շ.
32. Հաթամյան Արշավիր Բ.
33. Հաթամյան Արտեմ Ս. (կինը՝ Լուսիկ)
34. Հաթամյան Բագրատ Հ.
35. Հաթամյան Բահաթուր Կ.
36. Հաթամյան Հազր Մ.
37. Հաթամյան Հովհաննես Ս.
38. Հաթամյան Ղարաշ Հ.
39. Հաթամյան Մեսրոպ Ս. (կինը՝ Եսթել)
40. Հայրապետյան Պողոս
41. Հայրիյան Անդրեյ Զ.
42. Հայրիյան Ասծատուր Շ. (մայրը՝ Անուրկա, կինը՝ Մարյան)
43. Հայրիյան Գրիգոր Հ.
44. Հայրիյան Գրիգոր Վ.
45. Հայրիյան Խաչի Զ.
46. Մելքումյան Ղուկաս
47. Մելքումյան Սիրական
48. Միրզոյան Արտաշ Ղ.
49. Մխիթարյան Աթանես
50. Մխիթարյան Արտաշ Ա.
51. Մուքյան Վանես Մ.
52. Պողոսյան Աբրահամ Բ.
53. Պողոսյան Արտաշես Հ.
54. Պողոսյան Բենիկ Լ.
55. Պողոսյան Լևոն Մ.
56. Պողոսյան Խաչիկ Բ.
57. Պողոսյան Ռուբեն Զ.
58. Սարգսյան Արմենակ Մ. (կինը՝ Աստղիկ)
59. Սարգսյան Հովհաննես Թ.
60. Սարգսյան Ղուկաս Խ.
61. Սարգսյան Մեսրոպ Մ.
62. Սարգսյան Սաղաթել Պ.
63. Սարգսյան Սարգիս Ս. (մայրը՝ Շուշան)
64. Սարգսյան Վաղարշակ Մ. (կինը՝ Արաքսյա)
65. Սարգսյան Տիգրան Մ.
66. Սիմոնյան Բադաս Գ. (մայրը՝ Զարդարիկ)
67. Սիմոնյան Գրիգոր Ա. (կինը՝ Զարդարիկ)
68. Սիմոնյան Վարդան Բ.
69. Վանյան Բախշի Ի.
70. Վանյան Գրիգոր Ս.
71. Վանյան Հակոբ Բ. (կինը՝ Հուռի)
72. Վանյան Վաչագան Ս. (կինը՝ Վարթի)
73. Վանյան Վարդան Կ.
74. Վարդանյան Աբրահամ Մ. (կինը՝ Արաքսյա)
75. Վարդանյան Աթանես Հ. (կինը՝ Սիրանուշ)
76. Վարդանյան Գուրգեն Մուսայի
77. Քոչարյան Արտաշես Պ.

Եփրեմյան Տիգրան (մայրը՝ Վարթի)
Սարգսյան Արշակ
Վանյան Արտաշես
Վանյան Բախշի
Վանյան Հովհաննես

ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ 15 ԿՈՃՈՂՈՏՑԻՆԵՐԸ34

1. Ադամյան Կամո Ալբերտի (04.10.1959-27.12.1993)
2. Ավետիսյան Աշոտ Ռոբերտի (03.09.1967-15.07.1992)
3. Գրիգորյան Անդրանիկ Արսենի (08.06.1967-18.04.1994)
4. Դանիելյան Արթուր Շուրայի (11.02.1966-10.03.1992)
5. Դանիելյան Մեխակ Զավենի (18.10.1960-04.02.1993)
6. Թադևոսյան Արթուր Ռազմիկի (01.03.1975-15.04.1993)
7. Խաչատրյան Ազատ Շահենի (05.02.1970-17.10.1993)
8. Խաչատրյան Հրանտ Յուրիի (21.02.1971-22.08.1992)
9. Հայրիյան Գարիկ Փարավոնի (09.10.1971-30.07.1992)
10. ՇամիրյանՌոբերտ Ռաշիդի (12.02.1967-20.01.1993)
11. Սարգսյան Մերուժան Սուրենի (31.07.1966-31.06.1992)
12. Սիմոնյան Բորիս Միշայի (19.12.1958-14.04.1993)
13. Վարդանյան Գուրգեն Շուրայի (18.05.1968-10.06.1992)
14. Վարդանյան Մանվել Արտուշի (23.09.1974-27.12.1993)
15. Վանյան Արարատ Ալեքսեյի (11.02.1966-10.03.1992)

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1 Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց։ Ե., 1982, «Սովետական գրող» հրատ., էջ 91։
2 Ղևոնդ Ալիշան, Հայապատում (Մխիթար Գոշ, Ժաժ Գանձակայ)։ Էջ 361։
3 Բագրատ Ուլուբաբյան, Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը։ Ե., 1994, «Մ.Վարանդեան» հրատ., էջ 71։
4 Նույն տեղում, էջ 81։
5 «Մանր ժամանակագրություններ», հատոր Բ, Երևան, 1956, էջ 242։
Բագրատ Ուլուբաբյան, նշվ. աշխ., էջ 123-124։
6 Շահեն Օհանջանյան, Արմատ և սաղարթ։ «Բարեկամություն» (Մարտակերտի շրջանային թերթ), No 6, 12 հունվարի 1984, էջ 2-3։
7 Նույն տեղում։
8 Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները։ Ե., 1985, էջ 60։
Սեդրակ Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, V (Արցախ)։ Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982, էջ 91։
9 Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 60։
10 Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 61։
11 Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 62։
12 Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 61։
13 Մակար եպիս. Բարխուտարեանց, Արցախ։ Բագու, «Արօր» տպարան, 1895, էջ 190։
Մակար Բարխուդարյան, Արցախ։ Ե., «Ամարաս» տպարան, 1896, էջ 122։
14 Շահեն Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 61։
15 Գյուղանունն՝ ըստ Մակար Բարխուդարյանի։
16 Ըստ կոճողոտցի Մարկլեն Մխիթարյանի։
17 Կոճողոտ գյուղի մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը, Սեդրակ Բարխուդարյանը, ուրիշ անվանի երախտավորներ։ Ցավոք, որոշ ուսումնասիրություններում ու հրապարակումներում հաճախ տեղ են գտնում նաև վրիպակներ ու անճշտություններ։ Օրինակ, Սերգեյ Մելքումյանի «Լեռնային Ղարաբաղ» պատմատնտեսաաշխարհագրական ուսումնասիրության (Ե., «Լույս» հրատ., 1990) 198-րդ էջում տպագրված է, թե իբր Կոճողոտ գյուղում հանրակրթական դպրոցը միջնակարգ է դարձել 1965-ին (ճիշտը 1977 թվականն է)։ Այդ անճշտությունն այնքան ցավագին չէր ընդունվի, եթե ուշադիր ընթերցողը նույնը չնկատեր ուսումնասիրության նաև վերահրատարակված տարբերակում («Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1997)։ Կամ՝ Շահեն Մկրտչյանի «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքի 61-րդ էջում խաչքարերից մեկի Հայոց ՈՀԷ թվագրությունը վերծանված է 1226 թ., մինչդեռ՝ խաչքարը ՈՀԵ թվագրությունն ունի (տես Մակար եպիս. Բարխուտարեանցի «Արցախ» գիրքն ու Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» ուսումնասիրության V (Արցախ) պրակը)։ Նման վրիպումները շատ հաճախ անհարկի թյուրիմացությունների տեղիք են տալիս։
18 Մ.Խ.Գրիգորյանի հետ ունեցած զրույցից։
19 Տ.Հ.Հաթամյանի հետ ունեցած զրույցից։
20 Մ.Մխիթարյանի հետ ունեցած զրույցից։
21 «Ղարադամը» (թուրքական լեզուներում՝ «մեծ տուն», «գլխատուն») շինություն է՝ մարդկանց բնակվելու համար, որի ընդհանուր մակերեսը շատ տեղերում հասնում էր 100 քառակուսի մետրի, հաճախ էլ՝ ավելի։ Մխիթար Գրիգորյանը (1910[12՞]-2000) պատմում էր, որ մեկ ղարադամում կարող էր տեղավորվել մոտ երեք տասնյակ մարդ։ Թաթոսանց ղարադամում, օրինակ, որը ամենամեծն էր համարվում գյուղում, 26 մարդ էր տեղավորվում։ Հետաքրքիր է նաև ղարադամի կառուցման ձևը։ Գետնափոր տարածքի վերևում (տանիքին) չորսական հավասարաչափ գերաններ են շարվում քառակուսաձև՝ դեպի կենտրոն։ Գերաններն աստիճանաբար կարճանում են և կենտրոնում մնում է 60 սմ մակերեսով 2 բաց տարածք, ինչն էլ որպես ղարադամի երդիկ է ծառայում։ Հետո գերանների վրա մեկ մետր հաստությամբ հող է լցվում։ Օջախի համար եզներով են փայտ բերում (գերանի ձևով)։ Գերանը մտցվում է ղարադամի ներսը, մի ծայրը դրվում օջախին (երդիկի ուղղությամբ հատակին արված կրակին)։ Ղարադամի ներսում նաև անասուններն էին պահվում։
22 Շահեն Օհանջանյան, Արմատ և սաղարթ։ «Բարեկամություն» (Մարտակերտի շրջանային թերթ), 1984 թ. համարներում։
23 Տվյալներն՝ ըստ Շահեն Օհանջանյանի (տե՛ս նշված աղբյուրը)։
24 Սերգեյ Մարկոսյան, Արցախի ժողովրդական վարպետները, Ե., «Ամրոց գրուպ՚, 2004, էջ 19-24։
25 Փաշա Հակոբյան, Դրմբոն գյուղի պատմությունը։ Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ՚ ՊՓԲԸ, 1999, էջ 43։
26 Նույն տեղում։
27 Տվյալներն՝ ըստ Շահեն Օհանջանյանի (տե՛ս նշված աղբյուրը)։
28 Շահեն Օհանջանյան, նույն տեղում։
29Փաշա Հակոբյան, նույն տեղում, էջ 45։
30 Շահեն Օհանջանյան, նույն տեղում։
31 «...մարդկանց պատմական նոր ընդհանրություն» (ԽՍՀՄ սահմանադրություն, 1977, էջ 4)։
«ՍՈՎԵՏԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ, սոցիալիզմի պայմաններում առաջացած մարդկանց մարդկանց սոցիալ. և ինտերնացիոնալ հանրության պատմ. նոր ձև ՍՍՀՄ-ում» (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 519)։
32 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 542-547։
33 Ցուցակը ճշտման կարիք ունի (ծան.՝ հեղ.)։
34 Ըստ գյուղապետ Ժորա Թադևոսյանի կողմից մեզ տրամադրված անթվակիր տեղեկանքի (ծան.՝ հեղ.)։