«Ղարաբա՜ղս...»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=''ՂԱՐԱԲԱ՜ՂՍ...'' |section = |previous =Արիս Արսենի |next =Արիս Արսենի |notes = Աղբյուր՝ <span title="«Մ...»:
(Տարբերություն չկա)

15:43, 3 Մայիսի 2020-ի տարբերակ

Արիս Արսենի ՂԱՐԱԲԱ՜ՂՍ...

Արիս Արսենի

Արիս Արսենի


ՂԱՐԱԲԱ՜ՂՍ...


Բարբառային տարբերակ

Գրել եմ արցախյան առաջին հանրահավաքների անմիջական տպավորությունների տակ, ժողովրդիս պարզ մտածողությամբ, որ եթե խնդրենք` Մոսկվան անմիջապես Արցախը կմիացնի Մայր-Հայաստանին։ Չէինք ակնկալել այսօրվա պատերազմը...
Հեղինակ
27.02.94, Ստեփանակերտ

Ղարաբաղը հայոց վեղն ա,
Հայոց աշկէն մաչի յեղն ա,
Հայոց անթէղ կրակ-պօղն ա,
Ամմա հայոց մաշկեն հօռռը
Նրա տյօղն ա։
Հի՞նչ անե խեղճ Ղարաբաղըս`
Լյուզին` օրիշ,
Խօսքը` օրիշ,
Հայոց սրտէն էնքան մօտէ,
Բայց հայ տանան հեռու տե՛ղ ա։

Ու հըվաքվեց ժողովուրթը`
Միտինգ ըրեն մեծ ու կյուճուր,
Բանվօր,
Քաղվօր,
Թա` բօ՛լ-հէրիք.
Յեկեքյ մինին ղարկէնք Մոսկօվ։
Յէր կաց քյինա՛, Գա՛բօ ապա,
Մոսկօվու մեծ թաքավերեն
Մեր դյարդերը պատմե մին-մին,
Թող ճար անէ...

...Գա՛բօ ապան քեցավ Մոսկօվ,
Մոսկօվու մեծ թաքավերեն
Ասեց.
- Տյու մեր թաքավերնըս`
Կյանքըտ հազար տարավ ինի,
Տիյեր Աստուծ, տուվեր տյուվըս,
Ղարաբաղցուն հույսը տյուվըս։
Ժողովուրթես տեղը նեղ ա,
Լյուզին` օրիշ,
Խօսքը` օրիշ,
Հայոց սրտէն էնքա՜ն մօտէ,
Բայց հայ տանան հեռո՜ւ տէղ ա։
Ղարաբաղըս օ՜րիշ վէղ ա...
Ղարաբաղըս անթէղ-պօղ ա,
Քանի՞ մընա մօխրեն տակեն,
Քանի՞ մընա տյօղը սըրտում`
Օրիշ խօսքավ,
Օրիշ լյուզվավ։
Յէ՛ք, Մոսկօ՛վու մեծ թաքավեր,
Մեր էս դյարդան մեզ ըզադէ,
Մունք մեր վէղէն տարը տյէռնանք,
Մունք մեր թանէն,
Մեր թըցանէն տարը տյէռնանք,
Վէր մեր հացը օրիշ չօտէ,
Ժողովուրթըս էլ` լյաց չօտէ...

Մոսկօվու մեծ թաքավերը ասէց.
- Գա՛բո ապա, բօ՛լա,
Յէս տէղյակըմ էտ պենէրան,
Տա էն Ըստալին-գյօռբագյօռին
Փռնած պենն ա։
Քյինա ա՛սէ ժողովուրթէտ`
Թօղ տէմ կէնա,
Հէսա կյամում` իմ զորքավըս
Ղարաբաղըտ օրիշ լյուզվա,
Օրիշ խօսքա ազադ անէմ։
Թօղ հայ խօսքը թէվ յօր օնէ`
Ղարաբաղա սարէրըն իննի,
Հինչ տէղ ցավ կա` դա՛րման անէ,
Հինչ տեղ չօռ կա` քըշի տա՛ նէ...

17.02.88, Ստեփանակերտ