«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/43»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 2. Տող 2.


<center>I</center>
<center>I</center>
― Սիրելի Մեհրի, չէ՜, ամեն երկրում
― Սիրելի Մեհրի, չէ՛, ամեն երկրում
Մարդիկ այսպիսի նեղություն չեն կրում.
Մարդիկ այսպիսի նեղություն չեն կրում.
Այս ի՞նչ երկիր է. կեր չըկա կարգին,
Այս ի՞նչ երկիր է. տեր չըկա կարգին,
Ամեն ավազակ տեր է մեր գլխին․․․
Ամեն ավազակ տեր է մեր գլխին․․․
Դողալով մնում է մարդ ամեն վայրկյան,
Դողալով մնում է մարդ ամեն վայրկյան,

04:14, 12 Նոյեմբերի 2009-ի տարբերակ

Այս էջը հաստատված է


I

― Սիրելի Մեհրի, չէ՛, ամեն երկրում
Մարդիկ այսպիսի նեղություն չեն կրում.
Այս ի՞նչ երկիր է. տեր չըկա կարգին,
Ամեն ավազակ տեր է մեր գլխին․․․
Դողալով մնում է մարդ ամեն վայրկյան,
Թե ահա իսկույն, ուր որ են, կըգան,
Կնոջս տանից կառնեն-կըտանեն,
Որդիս կըխլեն կամ ինձ կըսպանեն․․․
Հալալ հաց չունենք թուրքիցն անկշտում,
10 Դառն աշխատում ենք ու դատարկ նստում.
Գետինը ձգած սերմը չենք վերցնում․․․
Այս ընչի՞ կյանք է, դե՛ քեզ եմ հարցնում։
   ― Ես գիտեմ, Մհե, ինձ ու՞ր ես ասում,
Այսպես է, հոգիս դուն ի՞նչ ես ուզում․․․
   ― Մեզանից հեռու, ասում են, որ մի
Աշխարք կա, Մեհրի, բարեկարգ ու լի.
Այնտեղ չի իշխում գազանի կիրքը,
Այնտեղ չէ հարգվում կեղծավոր դիրքը,
Եվ մարդիկ այնտեղ իրար հետ սիրով
20 Ապրում են հանգիստ, թուրքից ապահով.
Իսկ փողըն այնտեղ հողի պես լի է,
Ես էլ կըգնամ, շատ կարելի է․․․
   ― Օ՜, այս ցավերիցն ես դուն հեռանում,
Ապա ե՞ս, Մհե, ինձ ի՞նչ ես անում․․․
   ― Քեզ․․․ քեզ կըհանձնեմ տիրոջ խնամքին,

37