«Խըմեցուր ձեռիդ թասեմեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
չ Robot: Automated text replacement (-Category:Armenian +Կատեգորիա:Սայաթ Նովա)
չ «ԽԸՄԵՑՈԻՐ ՋԵՌԻԴ ԹԱՍԵՄԵՆ» վերանվանված է «Խըմեցուր ձեռիդ թասեմեն»: Բոտ ― էջի տեղափոխում
(Տարբերություն չկա)

23:46, 12 Դեկտեմբերի 2007-ի տարբերակ

ԽԸՄԵՑՈԻՐ ՋԵՌԻԴ ԹԱՍԵՄԵՆ

Սայաթ Նովա

էսպես թասլիբ, Արութինի ասած,

Խըմե՚ցուր ձեռիդ թասեմեն,
Ջո՛ւր իմ ասում, տո՚ւր քասեմեն.
Մընացի սըկու մասեմեն.
Աճկիլուս, քուր իմ ասի,
Հուր չիմ ասի,
Հուր չիմ ասի,
Թուր չիմ ասի , տուր չիմ ասի։

Գոզալ, աստված քիզի լավ տա,
Չուզողի աճկերուն ցավ տա.
Անգալի խոսկին մի՛ ավտա.
Աճկիլուս, ուր իմ ասի,
Զուր չիմ ասի,
Զուր չիմ ասի,
Զուր չիմ ասի, զուր չիմ ասի,

Օվ քիզի այան մըտիկ տա,
Աբելին՝ Կայան մըտիկ տա.
Ինչ աճկ քիզ խայան մըտիկ տա,
Ջանում յար, կուր իմ ասի.
Նուր չիմ ասի,
Նուր չիմ ասի,
Զուր չիմ ասի, նուր չիմ ասի։

Օվ օր ինձ շինից դիվանա՝
Սուրփ Կարապիտեն խիվանա.
Վադի էրեսը սիվանա.
Աճկիլուս, մուր իմ ասի.
Զուր չիմ ասի,
Զուր չիմ ասի,
Նուր չիմ ասի, զուր չիմ ասի:

էշխեմեդ խըմած մաստ էկած,
Գըլուխըս մահին ռաստ էկած,
Սայաթ Նովեն իմ տիսդ էկած.
Աճկիլուս, ո՞ւր իմ ասի,
Սուր չիմ ասի,
Սուր չիմ ասի,
Տուր չիմ ասի, հուր չիմ ասի: