«Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/137»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տեքստերի ավտոմատիկ ներմուծում
(Տարբերություն չկա)

16:03, 12 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

է ընդարձակ հողամասեր և արոտավայրեր։ Վանքի այսօր կանգուն եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի արտաքին ճակատների երեսապատման սրբատաշ քարերը շրջակայքի բնակիչները պոկել են։

Գրկ․ Շերենց Գ․, Սրբավայրեր, Թ․, 1902։ Ոսկյան Հ․, Վասպուրական-Վանի վանքերը, հ․ 1, Վնն․, 1940։ Thierry J․ M․, Monuments armŽniens du Vaspurakan, P․, 1989․

Մուրադ Հասրաթյան

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1983-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Բուենոս Այրեսի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ 1938–82-ին արգենտինահայ համայնքը Ուրուգվայի, Բրազիլիայի և Չիլիի հայ համայնքների հետ միասին ընդգրկված էր Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես)։ Առաջին հայրապետական պատվիրակն էր Գարեգին արք․ Խաչատուրյանը (1938–51, 1951–61-ին՝ Կ․ Պոլսի հայոց պատրիարք)։ Այնուհետև, որպես հայրապետական պատվիրակ, պաշտոնավարել են Սիոն արք․ Մանուկյանը (1952–57), Բաբկեն արք․ Ապատյանը (1959–1978), Արգենտինայի Կորդովա ք-ի հոգևոր հովիվ Տաթև ծ․ վրդ․ Ղարիբյանը (1978–83)։ 1983-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին (Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի) թեմերի։ Ա․ թ-ի առաջին առաջնորդ է նշանակվել Գրիգորիս եպս․ Բունիաթյանը (1983–90)։

Արգենտինահայ համայնքի ներկայացուցչական համադրիչ մարմինը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությունն է՝ Հայ կեդրոն անունով, որը եկեղեցու վարչ․ խորհուրդն է․ մասնաճյուղեր ունի Կորդովայում և Ռոսարիայում։ Խորհրդի գլխավորությամբ գործում են կրթ․, բարեգործ․ և մշակութ․ կազմակերպություններ։ Բուենոս Այրեսում, որտեղ ներկայումս (2001) բնակվում է շուրջ 80 հզ․ հայ, գործում են Ս․ Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Ս․ Խաչ, Ս․ Պողոս-Պետրոս, Ս․ Գևորգ, Ս․ Հակոբ, Ս․ Երրորդություն հայկ․ եկեղեցիները։ Հայկ․ վարժարաններից Ս․ Գրիգոր Լուսավորիչ կրթ․ հաստատություն-վարժարանը (հիմն․ 1932-ին, 1960-ից՝ ամենօրյա, 1965-ից՝ միջնակարգ) ենթարկվում է եկեղեցու թեմական խորհրդին։ Արծրունի ազգ․ վարժարանը (հիմն․ 1928-ին, 1966-ից՝ ամենօրյա), Պահչեճյան ամենօրյա ազգ․ վարժարանը (հիմն․ 1962-ին), Վիսենտե Լոպեսի ազգ․ ամենօրյա վարժարանը (հիմն․ 1966-ին), Խրիմյան կրթ․ հաստատությունը և ՀԲԸՄ վարժարանները պատկանում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությանը։

Կորդովայում, որտեղ ներկայումս (2001) բնակվում է մոտ 4 հզ․ հայ, 1925-ից գործել է Հայ եկեղեցու հոգաբարձության տեղի մասնաճյուղը՝ Կորդովահայ գաղութային միություն անունով։ Կորդովայում է հիմնվել Արգենտինայի անդրանիկ՝ Ս․ Գևորգ հայկ․ եկեղեցին (1926)։ Եկեղեցուն կից գործում են կիրակնօրյա դպրոց, Սահակ-Մեսրոպ հայկ․ ամենօրյա վարժարանը։

1932–70-ին Բուենոս Այրեսում հրատարակվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձության Հայ կեդրոն պաշտոնաթերթը։ 1991–92-ին Հայ կեդրոն-ի՝ Հայաստանին նվիրված երեք անթվակիր համարները լույս են տեսել իսպաներեն։ 1997-ից վերահրատարակվում է հիմնականում իսպաներեն։

Ա․ թ-ի առաջնորդն է Գիսակ արք․ Մուրադյանը (1990-ից)։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․7, 2-րդ պատկերը։

ԱՐԳԻՆԱՅԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ, Հայոց կաթողիկոսության նստավայրը 944–992-ին։ Հայաստանի մայրաքաղաքը X դ․ Շիրակավանում հաստատվելուց հետո Անանիա Ա Մոկացին կաթողիկոսարանը Աղթամարից տեղափոխել է VI–VII դարերից անառիկ ամրոցով հայտնի, Շիրակավանին մոտ գտնվող Արգինա գյուղաքաղաքը։ Նրա հաջորդի՝ Խաչիկ Ա Արշարունու պատվերով, ըստ X–XI դդ․ պատմիչ Ասողիկի, ճարտ․ Տրդատը սրբատաշ քարով կառուցել է Ա․ կ-ի Կաթողիկեն, երեք համանման եկեղեցիներ, վերակառուցել կաթողիկոսարանի շենքերը։ Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ է՝ երկու զույգ որմնամույթերով, արտաքին ճակատներում առանց կամարաշարի։ Այստեղ Տրդատն առաջին անգամ կիրառել է եկեղեցու ներսակողմին դեպի վեր դինամիկ շարժում հաղորդող որմնամույթերի ջլատումները՝ հնարք, որը հետագայում ավելի կատարելագործված իրականացրել է Անիի Մայր տաճարում։ Խաչիկ Ա Արշարունին Կաթողիկեն զարդարել է ոսկեթելով