«Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/142»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տեքստերի ավտոմատիկ ներմուծում
(Տարբերություն չկա)

16:04, 12 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

1977-ին կազմակերպվել է Լիոնահայ տիկնանց միությունը, որն ունի մատենադարան (Սերովբե արք․ Մանուկյանի անվան)։ Լիոնի Եփրատ տպարանում 1982–90-ին տպագրվել է Ս․ Հակոբ պարբերականը։

Լիոնի շրջանի մեջ են մտնում շրջակա հայաշատ քաղաքները։ Դեսինում գործում է Ս․ Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1946-ին), կից՝ շաբաթօրյա վարժարան։ Համայնքի հոգևոր հովիվն է Մկրտիչ քհն․ Պալապանյանը։

Շարվիեում գործում է Ս․ Նշան եկեղեցին (օծվել է 1982-ին)։ Ունի իր վարչ․ խորհուրդը։ Գործում են տարբեր հանձնաժողովներ (կրոն․, կրթ․, մշակութ․)։ Համայնքի հոգևոր հովիվն է Կարապետ վրդ․ Հարությունյանը։

Սենտ Էտիենում գործում է Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (օծվել է 1984-ին), կից՝ ժող․ տուն՝ մշակութ․ նպատակների համար։ Համայնքի հոգևոր հովիվն է Տաթև վրդ․ Մուրադ-Հակոբյանը։

Ռոմանում, 1988-ին քաղաքապետարանի համաձայնությամբ, Վալանսի կաթողիկե եպիսկոպոսարանի և Լիոնի Հայ առաքելական եպիսկոպոսարանի միջև կնքվել է պայմանագիր՝ Ս․ Նիկողայոս կաթողիկե եկեղեցին 30 տարով հայերին հանձնելու մասին։ Գործում է եկեղեց․ խորհուրդ, որը Ռոման քաղաքի Հայ բարեկամության միության համագործակցությամբ օժանդակում է եկեղեցուն։ Համայնքի հոգևոր հովիվն է Նարեկ քհն․ Վարդանյանը։

Վալանսում 1951-ին կառուցվել է մատուռ, որը 1953-ին օծվել է որպես եկեղեցի՝ Ս․ Գրիգոր Լուսավորիչ անունով։ Գործում է Ազգ․ կրոն․ ընկերակցություն։ 1990-ին Եկեղեց․ վարչությունը գնել է կաթոլիկ միաբանությանը պատկանող XVII դ․ եկեղեց․ համալիր (վերանորոգվել է ազգ․ բարերար Վ․ Պոզաճյանի նյութ․ օժանդակությամբ), կառուցվել է հայկ․ ոճով խորան, և եկեղեցին վերանվանվել Ս․ Սահակ (օծվել է 1992-ին)։ Եկեղեցուն կից գործում է մեկօրյա Դավիթյան վարժարանը՝ Վալանսի և շրջակայքի հոգևոր հովիվ Անդրանիկ քհն․ Մալճյանի ղեկավարությամբ։

Գրենոբլ և Վիեն քաղաքներում առայժմ հայկ․ եկեղեցիներ չկան։ Գործում են եկեղեց․ վարչություններ, որոնք կրոն․ արարողություններ կատարելու համար Լիոնից այցելու հովիվ են հրավիրում՝ օգտագործելով տեղի կաթոլիկ եկեղեցին։

Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետ․ պատվիրակի փոխանորդն է Նորվան եպս․ Զաքարյանը (1980-ից)։

Մարսելի շրջան, կենտրոնը՝ Մարսելի Ս․ Սահակ-Ս․ Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (օծվել է 1931-ին)։ Ընդգրկում է Հվ․ Ֆրանսիայի հայաշատ քաղաքները։ 1927-ին հայրապետ․ պատվիրակ և Փարիզի հայոց առաջնորդ Գրիգորիս եպս․ Պալաքյանի նախաձեռնությամբ Մարսելի շրջանում ստեղծվել է թեմական կազմակերպություն, ընտրվել է Ազգ․ կենտր․ վարչություն։ Մարսելում կառուցվել են՝ 1928-ին՝ Ս․ Կարապետ, 1929-ին՝ Ս․ Աստվածածին եկեղեցիները։

Դեռևս 1673-ին Ոսկան Երևանցին Մարսելում հիմնել է տպարան, որտեղ առաջին անգամ տպագրվել է Գրիգոր Նարեկացու Մատյանը՝ Գիրք աղօթից (մնացել է անավարտ)։

1920–30-ական թթ․ հայերը հաստատվել են նաև Մարսելի արվարձաններում․ Բոմոնի Սեն Լուում 1929-ին, Գրիգորիս եպս․ Պալաքյանի նախաձեռնությամբ և հայերի նյութ․ օժանդակությամբ կառուցվել է Ս․ Գևորգ եկեղեցին, որին կից գործում է մանկապարտեզ։ Սեն Ժերոմում 1933-ին կառուցվել է Ս․ Սահակ–

Ս․ Մեսրոպ եկեղեցին, կից գործում է շաբաթօրյա դպրոց։ Սենտ Անտուան-Քամպանյը Ֆրենում 1929-ից գործում է Ս․ Թադեոս–Ս․ Բարդուղիմեոս եկեղեցին, որին կից կազմակերպվում են հայերենի դասընթացներ։ Բոմոնում 1932-ից գործում է Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կից՝ շաբաթօրյա դպրոց։ Գործում են Կրոն․ ընկերակցություն և թաղային խորհուրդ։

Նիցցա քաղաքում 1928-ին, Գրիգորիս եպս․ Պալաքյանի նախաձեռնությամբ կառուցվել է Ս․ Աստվածածին մատուռը (ներկայումս՝ եկեղեցի)։ Եկեղեցու շենքում մինչև երկրորդ համաշխ․ պատերազմի սկիզբը (1939) գործել է դպրոց, որը հետո վերածվել է մեկօրյա դասընթացների։ 1988-ին եկեղեցուն կից կառուցվել է Պարսամյան համալիրը (մեծահարուստ Պարսամյան ընտանիքի նյութ․ օժանդակությամբ), որտեղ գործում են ամենօրյա վարժարան, գրադարան։ Նիցցայի և շրջանի Հայոց կրոն․ ընկերակցությունը զբաղվում է եկեղեցու և Պարսամյան վարժարանի խնդիրներով։ Հոգևոր հովիվն է Նարեկ եպս․ Շաքարյանը (2000-ից)։

Լա Սիոտայում 1994-ին օծվել է Ս․ Փրկիչ եկեղեցին, որին կից գործում է շաբաթօրյա դպրոց։ Սան Ռաֆայելում 1977-ից գործում է Ս․ Հովհաննես եկեղեցին։