«Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/147»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տեքստերի ավտոմատիկ ներմուծում
(Տարբերություն չկա)

16:05, 12 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

տեղեկություններին՝ երբեմն նաև լրացնելով նրանց։

Պատմությունը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Xդ․ և XI դ․ 1-ին կեսի Հայոց կաթողիկոսների (Պետրոս Ա Գետադարձ, Խաչիկ Բ Անեցի, Սարգիս Ա Սևանցի), աստվածաբան վարդապետների և մատենագիրների (Սարգիս, Տիրանուն, Ենովք, Ստեփանոս Տարոնեցի, Սամվել Կամրջաձորեցի, Հովհաննես Կոզեռն) մասին։ Կարևոր են տեղեկությունները կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի քաղ․ գործունեության մասին (1022-ի Տրապիզոնի բանակցությունները, նրա դիրքորոշումը 1045-ի Բյուզանդիայի քաղաքականության հանդեպ և հայրենադավ դերը Անին կայսրությանը հանձնելու գործում)։ Թոնդրակյան շարժմանը (տես Թոնդրակեցիներ) նվիրված 22-րդ և 23-րդ գլուխներն ունեն աղբյուրագիտ․ բացառիկ արժեք, որովհետև Ա․ Լ-ու տեղեկություններն այլ աղբյուրներում չեն հանդիպում։ Ի շարս այլ հոգևորականների՝ նա այն կարծիքին էր, որ Թոնդրակյան շարժումը կործանման է հասցրել Բագրատունյաց թագավորությունը։ Թոնդրակյան առաջնորդներից Ա․ Լ․ ներկայացրել է Հարք գավառի եպիսկոպոս Հակոբի և Մանանաղիի Կունծիկ աբեղայի գործունեությունը, Հակոբին անվանել է հայր ամենայն չարյաց, նրա ուսմունքը՝ մծղնեություն։ Ըստ նրա՝ Հակոբ Հարքացին իր ճառերով ձգտել է տապալել սուրբ եկեղեցին։ Շարժման կենտրոն Հարքի Թոնդրակ գյուղը Ա․ Լ․ անվանել է սատանայի բնակարան։ Պատմությունը XI դ․ կարևորագույն սկզբնաղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։ Այն միաժամանակ հայրենասիր․ ողբ է, որտեղ հեղինակը նկարագրում է XI դ․ աղետները։ Պատկերավոր և ազդու ոճի շնորհիվ Ա․ Լ-ու երկը հայ միջնադարյան գեղ․ արձակի խոշորագույն գործերից է։ Պատմությունը հայերեն առաջին անգամ տպագրվել է 1844-ին, թարգմանվել է ֆրանս․, ռուս․, վրաց․, վերածվել աշխարհաբարի։ Աշխատության ձեռագրերը պահվում են Երևանում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում և այլուր։

Ա․ Լ-ու մյուս աշխատությունը Մեկնութիւն ընթերցուածոց-ն է՝ նվիրված Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնի ընթերցվածքների մեկնությանը։ Հեղինակի նպատակն է բացատրել Ծննդյան և Մկրտության տոնի ութ օրերի խորհուրդը։ Մեկնությունում Ա․ Լ․ պաշտպանել է Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը միասին նշելու Հայ եկեղեցու առաքելավանդ կանոնը։ Քարոզ նոր Կիւրակէի ճառում (կոչվում է նաև Արիստակէս վարդապետի ասացեալ ի նոր Կիւրակէն) խոսվում է գարնան զարթոնքի, ծաղկապտուղների ու ծաղկասերմերի աճի, գարունը ցնծությամբ դիմավորող կենդանիների և սերմնացան մարդու մասին։ Ա․ Լ․ այս համընդհանուր շարժման և վերափոխման մեջ է տեսնում Տերունական տոնի՝ Նոր Կիրակիի խորհուրդն ու մեկնությունը։ Տոնի կապակցությամբ հեղինակը կոչ է անում Հիսուսի Հարության օրինակով ոչ թե արտաքնապես, այլ ամբողջ էությամբ վերափոխվել, լցվել նորացման գաղափարով։

Երկ․ Պատմություն, Ե․, 1971։

Գրկ․ Մանուկյան Գ․, Արիստակես Լաստիվերցի․ Մատենագրության բանասիրական քննություն, Ե․, 1977։ Բաբայան Լ․, Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, IX–XIII դդ․, Ե․, 1981, էջ 126–146։

Ռաֆիկ Մաթևոսյան

ԱՐԾԿԵԻ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ Ս․ ՆՇԱՆ ՎԱՆՔ, Երաշխավոր վանք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Խորխոռունիք գավառում, Արծկե քաղաքի մոտ, Սիփան լեռան լանջին։ Եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի։ Ըստ ավանդության՝ այստեղ պահվել է մանուկ Քրիստոսին լողացնելու բրոնզե տաշտի մի մասը, որն ունեցել է վարակիչ հիվանդություններ բուժելու հատկություն։ Վանքում պահվել է նաև Պատերազմաց ս․ Նշանը (ենթադրաբար՝ բյուզ․ Վասիլ II կայսրի ս․ Խաչը)։ VIII դ․ 2-րդ քառորդում Ա․ Ս․ Ս․ Ն․ վ-ում է հաստատվել Վահան Գողթնացին, որի վարքը 736-ին գրի է առել վանքի վանահայր Արտավազդ վարդապետը։ XIII դարից մինչև XVIII դ․ սկիզբը վանքում ծաղկել է գըրչության արվեստը։ Ա․ Ս․ Ս․ Ն․ վ-ի գրչության կենտրոնից մեզ են հասել XIII–XVII դդ․ ընդօրինակված մեկ տասնյակից ավելի Ավետարաններ, 1428-ին ընդօրինակված մեկ Ճառընտիր (գրիչ՝ Աբրահամ), 1475, 1480-ի մեկական