«Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/140»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 3. Տող 3.
Ա․ վ-ի առավել ավանդապահ թևը Գրիգոր Տուտեորդու գլխավորությամբ անհաշտ դիրք է բռնել կիլիկյան հայրերի ցանկացած նորարարության, միութենական փորձերի դեմ, Հայոց հայրապետներից ոմանց մեղադրել Հայ եկեղեցու ավանդներից շեղվելու մեջ։ Չափավոր թևը, որը գլխավորել է Մխիթար Գոշը, հանդես է եկել դավան․ հանդուրժողականության, քրիստոնյա մյուս եկեղեցիների հետ առավել սերտ կապեր պահպանելու գաղափարներով, չխաթարելով, սակայն, Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու հնավանդ կարգը։
Ա․ վ-ի առավել ավանդապահ թևը Գրիգոր Տուտեորդու գլխավորությամբ անհաշտ դիրք է բռնել կիլիկյան հայրերի ցանկացած նորարարության, միութենական փորձերի դեմ, Հայոց հայրապետներից ոմանց մեղադրել Հայ եկեղեցու ավանդներից շեղվելու մեջ։ Չափավոր թևը, որը գլխավորել է Մխիթար Գոշը, հանդես է եկել դավան․ հանդուրժողականության, քրիստոնյա մյուս եկեղեցիների հետ առավել սերտ կապեր պահպանելու գաղափարներով, չխաթարելով, սակայն, Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու հնավանդ կարգը։
Ա․ վ․ նշանակալի դեր են խաղացել հայ գիտության, մշակույթի, փիլիսոփայության, աստվածաբան․ մտքի զարգացման գործում, թողել մատենագր․ հարուստ ժառանգություն։
Ա․ վ․ նշանակալի դեր են խաղացել հայ գիտության, մշակույթի, փիլիսոփայության, աստվածաբան․ մտքի զարգացման գործում, թողել մատենագր․ հարուստ ժառանգություն։
''Գրկ․'' Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե․, 1982։ Մելիքսեթ-Բեկ Լ․, Վարդապետք Հայոց Հյուսիսային Կողմանց և նրանց ինքնությունը, Տփխիս, 1928 (վրաց․)։ Մուրադյան Պ․, Դաւանական հանդուրժողականութեան եւ ազգամիջեան համերաշխութեան գաղափարը ԺԲ-ԺԳ դարերի Հայաստանում, <<Գանձասար>>, 4, 1993։
''Գրկ․'' Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե․, 1982։ Մելիքսեթ-Բեկ Լ․, Վարդապետք Հայոց Հյուսիսային Կողմանց և նրանց ինքնությունը, Տփխիս, 1928 (վրաց․)։ Մուրադյան Պ․, Դաւանական հանդուրժողականութեան եւ ազգամիջեան համերաշխութեան գաղափարը ԺԲ-ԺԳ դարերի Հայաստանում, «Գանձասար», 4, 1993։


''Արտաշես Ղազարյան''
''Արտաշես Ղազարյան''

14:36, 28 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ԱՐԵՎԵԼՅԱՆ ոտնձգություններից։ Վայելել են մեծ հեղինակություն նաև Կիլիկյան Հայաստանում․ հատկապես Հռոմկլայի կաթողիկոսարանի հայոց հայրապետները (Ներսես Շնորհալի, Գրիգոր Դ Տղա, Կոստանդին Ա Բարձրբերդցի և ուր․) միշտ հարցրել են նրանց կարծիքը կարևորագույն խնդիրների վերաբերյալ։ Այդ շրջանում Ա․ վ․ ընդդիմացել են կիլիկյան հայրերին Հայ և Հույն եկեղեցիների միության հարցում, իսկ ավելի ուշ՝ Սսի կաթողիկոսարանի վարած քաղաքականությանը՝ Հայ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միության, Հայ եկեղեցու ծիսադավան․ զիջումների հաշվին Արևմուտքից ռազմաքաղ․ օգնություն ստանալու հարցում։ Նրանց ջանքերի շնորհիվ չեն իրագործվել 1307-ի Սսի ժողովի (տես Սսի եկեղեցական ժողովներ) և 1316-ի Ադանայի եկեղեցական ժողովի լատինամետ որոշումները։ Բուն Հայաստանում Ա․ վ․ ընդդիմացել են նաև Զաքարե ամիրսպասալարին (Զաքարե Բ Մեծ Երկայնաբազուկ), որը փորձել է Լոռեի 1205-ի և Անիի 1207-ի (տես Անիի եկեղեցական ժողով 1207) ժողովներում ընդունել տալ հայ զինվորների համար բանակում Պատարագի շարժական սեղան գործածելու Վրաց եկեղեցու սովորույթը։ Ավելի ուշ, Սյունյաց վարդապետների (Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի և ուր․) հետ պայքարել են Հայաստանում ունիթորական շարժման (տես Ունիթորություն) դեմ։ Ա․ վ-ի առավել ավանդապահ թևը Գրիգոր Տուտեորդու գլխավորությամբ անհաշտ դիրք է բռնել կիլիկյան հայրերի ցանկացած նորարարության, միութենական փորձերի դեմ, Հայոց հայրապետներից ոմանց մեղադրել Հայ եկեղեցու ավանդներից շեղվելու մեջ։ Չափավոր թևը, որը գլխավորել է Մխիթար Գոշը, հանդես է եկել դավան․ հանդուրժողականության, քրիստոնյա մյուս եկեղեցիների հետ առավել սերտ կապեր պահպանելու գաղափարներով, չխաթարելով, սակայն, Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու հնավանդ կարգը։ Ա․ վ․ նշանակալի դեր են խաղացել հայ գիտության, մշակույթի, փիլիսոփայության, աստվածաբան․ մտքի զարգացման գործում, թողել մատենագր․ հարուստ ժառանգություն։ Գրկ․ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե․, 1982։ Մելիքսեթ-Բեկ Լ․, Վարդապետք Հայոց Հյուսիսային Կողմանց և նրանց ինքնությունը, Տփխիս, 1928 (վրաց․)։ Մուրադյան Պ․, Դաւանական հանդուրժողականութեան եւ ազգամիջեան համերաշխութեան գաղափարը ԺԲ-ԺԳ դարերի Հայաստանում, «Գանձասար», 4, 1993։

Արտաշես Ղազարյան

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ, Արեվելյան հնագույն եկեղեցիներ, քրիստոնյա Արևելքում կազմավորված ազգային եկեղեցիներ, որոնք, մերժելով Քաղկեդոնի ժողովը, կազմել են Ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը։ Ա․ու․ ե․ իրենց դավանանքով հետևորդներն են Ալեքսանդրիայի քրիստոսաբանության և աստվածաբանության, որոնք հաղթանակել և ուղղափառ են ճանաչվել երեք տիեզերական ժողովներում։ Ընդունելով միայն երեք տիեզեր․ ժողովների դավան․ վճիռները՝ Ա․ու․ե․ գտնում են, որ Նիկիայի Ա (325), Կ․ Պոլսի Բ (381), Եփեսոսի Գ (431) տիեզերաժողովները բանաձևել են քրիստ․ կրոնի և հավատի հիմն․ սկզբունքները, այն է՝ Որդու Աստվածությունը, Ս․ Երրորդության, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները։ Հետագայի նորամուծությունները նրանք համարում են ալեքսանդրյան աստվածաբան․ ավանդությանը հակասող։ Ա․ու․ե․, մերժելով միաբնակությունը (տես Եվտիքականություն), նեստորականությունը, քաղկեդոնականությունը (երկաբնակություն), կանգնել են դավան․ այն սկզբունքների վրա, որոնք ավանդվել են Աստվածաշնչով, երեք տիեզեր․ ժողովներով և եկեղեցու հայրերի ուսուցումներով։ Ա․ու․ե․ են՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, Ղպտի ուղղափառ եկեղեցին, սրանից առանձնացած Եթովպական ուղղափառ եկեղեցին, Ասորի ուղղափառ եկեղեցին՝ Անտիոքի պատրիարքությամբ (Հակոբիկյան եկեղեցի) և Հնդկաստանի Մալաբար ասորական ուղղափառ եկեղեցին։

Արտաշես Ղազարյան

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հայաստանյայց առաքելական եկեղեցու։ Կենտրոնը՝ Փարիզի Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ Նախապես կոչվել է Եվրոպայի հայրապետական պատվիրակություն, որը կազմավորվել է XIX դ․ վերջին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով, կենտրոնը՝ Մանչեստր, 1907-ից՝ Փարիզ։ Ընդգրկել է Եվրոպայի երկրների հայ հոգևոր համայնքները։ Հայրապետ․ պատվիրակներ են