«Ամառվա գիշերը գյուղում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
չ 5 տարբերակ
(Տարբերություն չկա)

22:26, 25 Նոյեմբերի 2007-ի տարբերակ

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Հովհաննես Թումանյան

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցըլում են վառ։

Քընած է արդեն
Հովտում ողջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վըրա։

Երկընքի դիմաց
Գըրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է Աստված։

1887