«Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/45»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Տարբերություն չկա)

08:03, 13 Մարտի 2016-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

- Կալվածատերե՞ր, - գոչեց Ալթունովը, կարծես ուրախանալով, – ներեցեք, ձեր ազգանո՞ւնը:

- Բերիխանով Ռահիմ-բեգ:

Եվ որպեսզի իր բեգությունը ապացուցանե, երիտասարդը մորթու գդակը քաշեց աչքերի վրա, ծոծրակը բանալով, ն վիզը քորելով:

- Կարո՞ղ եմ իմանալ ձեր անունն ու ազգանունը, — դարձավ Ալթունովը ծերունի թուրքին, որ մինչ այդ լուռ էր:

- Ալլահյար-բեգ Մյուլքադարով, – պատասխանց երիտասարդը ծերունու փոխարեն:

- Երևի գնում եք ձեր կալվածքները:

- Այո:

Ալթունովը շտապեց ուրախություն հայտնել, որ հանդիպեց իր «եղբայրակիցներին», վասնզի ինքն էլ կալվածատեր է: Միևնույն ժամանակ, նա գրպանից դուրս բերեց ոսկյա և ադամանդյա մենագրերով զարդարված արծաթյա տուփն ու ծխախոտ առաջարկեց:

- Ներեցեք, ձեր կալվածքը որտե՞ղ է գտնվում, - հետաքրքրվեց երիտասարդ Ռահիմ-բեգ Բեքիխանովը, չհրաժարվելով ընդունել սիրալիր առաջարկված ծխախոտը:

- Քութայիսի նահանգում:

- Մե՞ծ է, – քորեց նա իր գլուխը:

- Այնքան էլ չէ, ութ հազար հինգ հարյուր դեսյատին, կեսը վարելահող, կեսը անտառ: Ւսկ ձե՞րը:

- Իմը փոքր է, հազար դեսյատին, իսկ Ալլահյար-բեգ Մյուլքադարովինը մեծ է, շատ մեծ:

- Է՛հ, - հառաչեց Ալթունովը, – մեծ թե փոքր, ներկայումս կալվածները օգուտ չեն բերում:

Մանավանդ Վրաստանում: Այդ «անհանգիստ» երկրի գյուղացիները միանգամայն երես են առել, հարկ չեն վճարում: Ալլահը գիտե ինչ կլիներ Ալթունովի դրությունը, եթե չունենար, մի չորս-հինգ տներ Թիֆլիսում և մի չորս հագար դեսյատինի չափ հող էլ Բեսարաբիայում:

- Ձեր տները մե՞ծ են, – հետաքրքրվեց Բեքիխանովը:

- Բավական:

- Թիֆլիսի ո՞ր փողոցների վրա են:

- Քուռի ձախ ափերում են, ճշմարիտն արած, փողոցների անունները չգիտեմ:

- Դուք էլ վերջին անկարգություններից վնաս կրեցի՞ք Վրաստանում, - խոսեց