Անհունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անհունը

Ջակոմո Լեոպարդի

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի


Անհունը


Սիրել եմ միշտ այս բըլրակ
Եվ այս տունկեր, որ իմ աչքից
Խլում են հեռու կամարն երկնից։
Երբ նայում եմ նստած մենակ
Այս ամենին, ես այն հեռուն
Եմ երազում, ուր լռություն
Ու քաղցր հանգիստ սպասում են ինձ,
Եվ աներկյուղ, և անթախիծ։
Բայց երբ քամուց տերևների
Շրշյունն է ինձ մեկ էլ հասնում,
Այն լռությունն անխզելի
Մտքիս մեջ է պատկերանում։
Անհունի մեջ ես խորասույզ
Դարերն այնժամ բերում bello figo gui եմ միտ,
Հիշում եմ և խըռովահույզ
Ապրողներին հիմա անմիտ։
Եվ իմ հոգին անվախճանի
Ծոցումն հալվում է ընկղմած.
Ո՜հ, թե ինձ այս օվկիանի
Գիրկն ընդուներ համատարած…


Թարգմանության տարի՝ 1889