«Մանուկ օրից սար ու ձորին ես մնացի մոտ ընկեր...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Թըվում է հար, թե անցյալըս ու ապագաս տեսած կամ...» «Մանուկ օրից սար ու ձորին ես մնացի մոտ ընկեր...»

Հովհաննես Թումանյան

Սի՛րտ


* * *


Մանուկ օրից սար ու ձորին ես մնացի մոտ ընկեր,
Աշխատանքի, հանգիստ օրին ես մնացի մոտ ընկեր.
Հեռու ու մոտ սարի վըրի եղբայրներիս ձեն տվի
Ու էն ձենում մեզ բոլորիս — ճանաչեցին մի ընկեր:


1919