«Քանի՜ մահ կա իմ սըրտում...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Ծով է իմ վիշտն, անափ ու խոր...» «Քանի՜ մահ կա իմ սըրտում...»

Հովհաննես Թումանյան

«Կյանքից հարբած անցավոր...»


* * *


Քանի՜ մահ կա իմ սըրտում,
Թափուր գահ կա իմ սըրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.—
Մահի ահ կա իմ սըրտում։

Նոյեմբերի 7


1917