Ագահ հարուստը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ստախոս հովիվը Ագահ հարուստը

Հայկական ժողովրդական հեքիաթ

Անկուշտ տերտերը
[ 497 ]
46. ԱԳԱՀ ՀԱՐՈԻՍՏԸ

Մե քասիբ մե կոտ ցորեն վե կալեց, որ տանի ջաղաց՝ աղա։ Տեսավ մե հարուստ մարթ ջաղացին ղանն ա աղըմ։ Ինքն էլ աղաց։

Հարուստը մտածեց, որ էդ քասըբի ալրիցը կլոճ թխեն։ Ասեց քասըբին․ — Ա՛յ տղա, արի կլոճ թխենք։

Քասիբը ասեց․— Ա՛րի թխենք։

Հարուստը մտածում էր, որ ըմմեն քասըբի ալրիցը թխեն։ – Ա՛յ տղա,— ասեց քասըբին,— բեր մե պահման անենք․ ես ջրկացնեմ, դու պնդացրու։

Քասիբը համաձայնվավ։

Հարուստը բերեց մի բուռ ալուր քցեց մե մենծ տաշտի մեջ, էրկու վեդրո ջուր լցրեց վրեն, խառնեց և քասըբին ասավ,– Դե՛ բեր պնդացրու։

Խեղճ քասիբը ինչքան որ ալուր էր աղացե, հըմմե՛ն լցրեց էդ ջրի մեչը, անջաղ որ պնդվավ։

Է՛հ, բերին թխին։ Էփավ, կլոճները հանին։

Հարուստը մտածեց. «Ո՞նց անեմ, որ էս կլոճները ես մեննակ ուտեմ»։ Քասըբին ասեց.— Ա՛յ տղա, արի սութ ասենք, ով սութ շատ ասի, կլոճները ընդրան մնան։

Քասիբը օժարվավ։ Ասավ.— Վո՞վ առաջ ասի։

Հարուստն ասավ.— Ես կասեմ։

Ու ըսկսեց։— Մի օր ես դդմի կոճ իմ առե, լցիր իմ ջեբս, որ բերիմ տիմ էրեխեքին։ Մեկը ջեբիցս ընկեր էր մեր կալը։ Էդ կոճը [ 498 ] կանաչեր էր։ Բարցրացավ էտի, թաղ քշեց, էդ թաղը գնաց Արզաքանա սարերով ընցավ, գնաց Ալագազա քամակով ընցավ, գնաց Արարատի դոշովը պտտավ, Արաղի վրայով ընցավ Արագղայան, էլավ մե մենծ կարմունճ, հըմմեն մարթիքը, սել, դավա, անցնըմ ին վրովը։

Հարուստի սութը վերչացավ, ըսկսեց քասիբը։— Մեզի մե հատ հավ ունինք, էդ հավը կորավ մարտի մեկից մինչի հօքոստոսի վերչը։ Էդ հավին շատ ման էկանք, չգթանք։ Մենք էլ ցորեն ծեծեցինք, դարման կոլոներ ինք կալը։ Ես գնացի մեր մարաքը, որ թամուզացնեմ, էդ դարմանը լցնենք մարաքը։ Դուռը շխտի, շխտի՝ չի բացվըմ, գնացի փանջարեն քանդեցի, ներս մտա տեսնեմ, ո՛ր հավը էնքան ա ածե, քառասուն դաղանոց մարաքը լիքը լցվեր ա, և հավն էլ էկել դռանը դեմ առել, սատկել ա։ Մարաքից էլամ, քառեշտը[1] վե կալիմ, մտամ մարաքը, էդ ձվերը բոլորը թափիմ կալը, քառեշտով աշանիմ[2], արիմ մե մենծ կալ, բերիմ կամերը լծիմ, տվիմ վրեն ու քշիմ։ Ծեծիմ, հավաքիմ, կոլոնիմ, աղոթրանի քամին էլավ, էրանիմ՝ աքլոր, վառեկ իրարից շոկիմ։ Մնաց քոզարը[3]։ Քոզարն էլ ծեծիմ, մե հատ չոլախ ղազ էլավ։ Հետո էդ ղազը կորավ, շատ ման էկամ՝ չգթամ։ Գնացիմ թուղթ իշկալ տվիմ, թուղթաբացը ասեց․ «Գնա մե հատ քառասուն դաղանոց խոր փորի, մե հատ ասեղ տնկի մեչը, էլ կայնի ասեղի գլխին․ որտեղ ըլլի քո ղազը, կերևա»։ Ես էլ կացի ըտենց արի․ ասեղը տնկի, կայնամ ասեղի գլխին, տեսնամ ղազը Հնդու-Յաման կամ են լծե ու քշըմ են։ Ասեղի գլուխը մե հատ մենծ փիլաքան դրեր իմ, էդոնք իչամ ու դուզ գնացիմ Հնգու-Յաման։ Ղազին անգաճից պինդ բռնիմ, ասիմ՝ էս իմ ղազն ա։ Գործը ընկավ դատարան։ Ղազը հասցրին ընձի և ղազի աշխատանքը մե կոտ կորեկ կտրեցին, էդ կորեկը տվին ընձի։ Բա էդ մե կոտ կորեկը ընչո՞վ տանիմ։ Մտածի, մտածի, մե հատ ֆուրղուն բերիմ, բարցեցիմ էդ ֆուրղունին, ծանրութունից ֆուրղունի ակները կոտրան։ Ի՛նչ որ բերեցի, բարցի՝ ղաթը, ձի, դավա, գոմեշ, ոչ մեկը չկարացան տեղից իրար տա։ Մեկ էլ տեսամ մե մարթ էն յանից էկավ, ասեց ինձի․ «Տո՛ անմիտք, ի՞նչ ես անըմ, մե հատ որց լու գթի մորթի, ընզրա տիկը հան, հըլը մե բան էլ կորեկ առ, [ 499 ] լի՛ց լվի տկի մեչը, բերանը կապի, քի՛ց ղազի վրեն, դու Էլ հեծի, գնա. էլ ընչի՞ ես մացե շիվար: Ես էլ ըտենց արիմ: Գնացիմ, գնացիս մե հատ լավ որց լու գթամ, բերիմ մորթիմ, լազաթին դրա տիկը հանիմ, միսը քցիմ դեն, կորեկը լցիմ տկի մեչը, հըլը կես մասը դարդակ մնաց։

Էտ վախտը հարուստը քասըբի թևը բռնեց, ասավ.— Հերիք ա, ես գիտեմ, դու հըլը շատ գլխիցդ դուս կտաս, վե կալ կլոճները, գնա։

Քասիբը վե կալավ կլոճները, տարավ տուն։


  1. Հոսելի (ծանոթ. բանահավաքի):
  2. Փռելը (ծանոթ. բանահավաքի):
  3. Մնացորդ, խզուզ, ծանծ (ծանոթ. բանահավաքի):