Բորբ մի աղջիկ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բորբ մի աղջիկ...

Եղիշե Չարենց


Բորբ մի աղջիկ...


Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ[1], ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—
Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,
Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին...



  1. խաշխաշ — կակաչ. փխբ. կակաչի նման կարմիր, կարմրագեղ: