Դավիթ-բեկ/Երկրորդ/Դ
← Գ | Րաֆֆի |
Ե → |
Դռնից լսելի եղավ պարկապզուկի[1] մեղմ հնչյունները, որոնց ներդաշնակում էր աշուղի տխուր երգը․
Աղջիկ, աղջիկ, սիրուն աղջիկ,
Թե ինձ չտաս դու մի պաչիկ,
Ես պարոնին գանգատ կանեմ,
Սրտիս ցավը նրան կհայտնեմ։
Աղջիկ, աղջիկ, սիրուն աղջիկ,
Թե չդառնաս դու իմ կնիկ,
Ես պարոնին գանգատ կանեմ,
Քո մոր գրկից քեզ կխլեմ։
Թե պարոնն էլ ինձ չլսե,
Խոր գերեզման ինձ կծածկե,
Այն ժամանակ ես աստուծոն,
Կբողոքեմ մյուս կյանքում։
Դա ստրուկի երգ էր, որ իր հոգեկան, սիրո զգացմունքների մեջ ևս դատավոր է ընտրում պարոնին, որ նրանից է սպասում բոլորը, ինչ որ քաղցր, ինչ որ բարի է իր համար։
Ժողովրդական բանաստեղծի երգը դուրս կոչեց մանկահասակ աղջիկներին ու հարսներին, որոնք ուրախ խումբով վազեցին հյուրերի առաջ։ Պառավ Քեթևանի որդիները նույնպես դուրս եկան շներին զսպելու համար։ Բեկի տան ընդարձակ բակը լցվեցավ խուռն ամբոխով։ Հյուրերի հետ եկած սպասավորները, երկայն, ձողաձև կերոնները բռնած ձեռներին, լուսավորում էին այդ աղմկալի բազմությունը, որ իր խառնաձայն բացականություններով թնդեցնում էր գիշերային լռությունը։ Հյուրերից մեկը, գինու ահագին լիտրան ձեռքին բռնած, անդադար ածում էր և մատուցանում էր իր ընկերներին։ Ոմանք պարում էին, ոմանք թռչկոտում էին, իսկ ոմանք իրանց աններդաշնակ երգերով խլացնում էին աշուղի նվագածությունը, առանց ուշադրություն դարձնելու նրա պարկապզուկի երաժշտական եղանակին։
Նրանք խմբով մոտեցան Բեկի սենյակի դռանը, այնտեղ կանգնեցին, գոռում, գոչում էին, որ նա դուրս գա և իրանց ընդունե։ Բայց Բեկը չշարժվեցավ իր տեղից, ոչ թե նրանց չպատվելու համար, այլ այսպիսի այցելությունները այնքան հաճախ էին կրկնվում, որ տանուտերը ավելորդ համարեց մի առանձին նշանակություն տալ նրանց քմահաճությանը։
— Կկոտրենք դուռը, եթե դուրս չգաս, կկոտրենք, — գոչում էին ամեն կողմից։
Այդ միջոցին Բայինդուր իշխանը ներս մտավ, և բռնելով Բեկի ձեռքից, համարյա զոռով քաշեց նրան, ասելով․
— Լսի՜ր, ինչ որ ասում է քեզ պարսից շահնշահի բաթման-ղլիճը, քեֆի ժամանակ մեծն ու պստիկը մեկ գին ունեն․ — գնա՜նք։
Երբ Բեկը հայտնվեցավ, եկվորները ընդունեցին նրան ուրախության աղաղակներով։ Նրանցից մեկը գինով լիքը բաժակը դեմ արեց։ Բեկը ընդունեց, և բոլորի կենացը խմելուց հետո, հրավիրեց նրանց իր մոտ։ Բոլորը խմբով ներս մտան։ Սենյակը լցվեցավ խառն բազմությունով։ Բաց տեղ մնացել էր միայն խարույկը, որԱղասին զարմացած նայում էր այդ անհոգ, զվարճասեր մարդկանց վրա, որոնց նմանը միայն բարեկենդանի օրերում կարելի էր տեսնել, երբ թե աղքատը, թե հարուստը, երբ թե խելացին, թե անխելքը անձնատուր են լինում մի տեսակ գժության հասցրած ուրախության։ Նա մտածում էր․ մի՞թե դրանք պիտի լինեն իր հայրենիքի փրկիչները, մի՞թե դրանցից մի լավ բան կարելի է սպասել։
Բացի Բայինդուր իշխանից, մնացած հյուրերը տասնևերեք հոգի էին։ Նրանց մեջն էր արցախեցի Մխիթար սպարապետը, միակ տղամարդը, որ որոշվում էր բոլորից իր ծանրությամբ, որը գործի հետ միացնել գիտեր և սառը մտածմունքը, իսկ քաջության հետ՝ անվեհեր վճռականությունը։ Նրանց մեջն էր լոռեցի Ավթանդիլ գնդապետը, մի չափազանց ջերմեռանդ և կրոնամոլ մարդ, որի մեջ ծիսապաշտությունը այն աստիճան սնահավատության էր հասել, որ ամեն անգամ, երբ պատահում էր նրան իր պասը լուծել, հավատացած էր, որ այդ մեղքը մի այլ ապաշխարությամբ չէ կարող սրբել, բայց միայն մի թյուրք կամ պարսիկ սպանելով։ Նրանց մեջն էին մեծ Գիորգին և փոքր Գիորգին, որոնք, որես երկու երկվորյակներ, շատ նման էին միմյանց թե դեմքով, թե բնավորությամբ, միայն փոքր Գիորգին իր աչքերից մեկը Թիֆլիսում կորցրել էր մուշտեկռիվի մեջ և միշտ մի առանձին փափագով ցանկանում էր գիտենալ, թե ո՞վ էր այդ արատը հասցնողը, որ ինքն էլ առիթ ունենար փոխարենը նրա երկու աչքերը հանելու։ Նրանց մեջն էր երևանցի, մեկ ոտքից կաղ, Օհանեսը, մի փոքրիկ նենգավոր մարդ, որ իր չափազանց խորամանկության համար հայտնի էր մականունովս «օյինբազ»։ Նրանց մեջն էր շուշեցի Զաքարիա իշխանը, մի ահագին տղամարդ, որ միշտ պարծենում էր, թե իր պապը սովորություն ուներ ճաշին ամեն անգամ մի ամբողջ խորոված գառն ուտել։ Նրանց մեջ էր գող Ծատուրը, որը Ղազախի կողմերիցն էր, և որի մասին պատմում էին, երբ նրան չէ հաջողվում ուրիշից մի բան գողանալ, նա գողանում է իր սեփական տրեխները, թաքցնում է և մյուս օրը սկսում է բոբիկ ոտներով ման գալ, որ տրեխներըՀյուրերը նստած էին թախտի վրա, մեկը ծալապատիկ, մյուսը ընկողմանած, երրորդը բոլորովին պառկած, մի խոսքով, որպես պահանջում էր յուրաքանչյուրի հանգստությունը։ Բայինգուր իշխանը մինչև անգամ իր երկայն ոտները դրել էր գող Ծատուրի ուսերի վրա և այնպես թեք էր ընկած, անդադար զգուշացնելով նրան, թե չմտածե իր տրեխները գողանալ, որովհետև ինքը դեռ քնած չէ։ Աշուղը կանգնած նրանց հանդեպ, դեռ շարունակում էր իր պարկապզուկը ածել, թեև ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում, բացի տան կնիկներից, որ այդ միջոցին շրջապատել էին իրանց սիրելի երգչին և հիանում էին նրա երաժշտական ճարտարությամբ։ Պառավ Քեթևանը միայն տհաճ էր և իր մտքում անիծում էր իր սև բախտը, ասելով․ «էլի ո՞ր սատանան բերեց այդ անզգամներին»․․․ — Աղասին նստած էր թախտի մոտ, հատակի վրա։
— Ո՞րտեղ էիք, — դարձավ դեպի նրանց Բեկը մի առանձին հեգնական ժպիտով, որ ակամա երևաց նրա բազմահոգ դեմքի վրա։
— Ամեն տեղ, և ոչ մի տեղ, — պատասխանեց ղազախեցի գող Ծատուրը։ — Հիմա տեսնո՞ւմ ես, այստեղ ենք։
— Սկսեցինք գյուղի ծայրից, — ասաց երևանցի կաղ Օհանեսը, նկատելով, որ գող Ծատուրի պատասխանը այնքան բավականացուցիչ չէր։ — Սկսեցինք գյուղի ծայրից, երգելով, խմելով գալիս— Մի բան մոռացար, կաղ սատանա, — նրա բացատրությունը ուղղեց Բայինդուր իշխանը, գլուխը վեր բարձրացնելով մութաքայի վրայից․ — հետո մտանք սպարապետի տունը, նրան էլ քարշ տվեցինք մեզ հետ։
— Հա՜, հետո մտանք սպարապետի տունը, նրան էլ քարշ տվեցինք մեզ հետ, — շարունակեց կաղ սատանան, ավելացնելով․ — սպարապետը պառկած էր, մենք նրան քնած տեղից զոռով վեր կացրինք։
Վերջին խոսքերը վերաբերում էին Մխիթար սպարապետին, որը այդ միջոցին հետաքրքրությամբ նայում էր Աղասու վրա։
— Ո՞վ է այդ երիտասարդը, — հազիվ լսելի ձայնով հարցրեց նա Դավիթ բեկից։
— Մեր կողմերիցն է, — պատասխանեց նա նույնպես կամաց ձայնով։
— Ի՞նչ գործ ունի այստեղ։
— Ես առավոտյան կասեմ քեզ․․․ — պատասխանեց Բեկը, և այդ խորհրդավոր խոսակցությանը վերջ տալու համար, դարձավ դեպի պառավ Քեթևանը, պատվիրելով, որ ընտրիքի սեղանը պատրաստեն։
Հյուրերը պատի երկարությամբ շարվեցան թախտի վրա, երբ Թինան և Դարոն մոտեցան և սկսեցին տարածել նրանց առջև ընթրիքի սեղանի սփռոցը։ Թախտը այնքան ընդարձակ էր, որ կարող էր տեղավորել իր վրա թե սեղանը և թե բազմականներին։ Կերակուրները տրվեցան պղնձե հասարակ պնակների մեջ։ Աղասուն ևս հրավիրեցին սեղանակից լինել։
Եթե կերակուրները կարելի է ընդունել որպես մի ժողովրդի ճաշակի նրբության արդյունք և որպես նրա բարեկեցության արտահայտություն, Աղասին այդ մասին ևս մի նպաստավոր կարծիք չկազմեց Վրաստանի վրա։ Կերակուրների մեջ չէր երևում ոչ պարսկական խոհանոցի կատարելագործությունը և ոչ հայկական բազմատեսակությունն ու համեղությունը։ Նրանք ավելի կույր և անշնորհք հետևողություն էին կովկասյան կիսավայրենի լեռնաբնակների` լեզգիների ու չերքեզների նահապետական խոհանոցին, քան թե ազգային ինքնուրույն ճաշակի արդյունաբերություն էին։ Տաք մոխրի մեջ խորոված սիմինդրի հացը նույնպես դեռ չէր դուրս եկելԲեկը սկզբից խիստ տխուր էր և լուռ, բայց նրա մտախոհ դեմքը հետզհետե պայծառանալ սկսեց, որքան եղջյուրները շարունակում էին կատարել իրանց հանդիսավոր շրջանը։ Մխիթար սպարապետը նույնպես լուռ էր․ մնացած հյուրերի ուրախությունը արտահայտվում էր խառնաձայն աղաղակներով, վայրենի գոռում-գոչյուններով և երբեմն հատուկտոր երգերով։ Բոլորը եռանդով խմում էին։ Տոլուբաշին սպառնալիքներ էր կարդում այն սեղանակցի դեմ, որ կհամարձակվեր մինչ վերջին կաթիլը չդատարկել եղջյուրը։ Զեղծումներ գործելու դեպքում եղջյուրի մեջ մնացած հեղուկը թափում էին ծույլ, անշնորհք խմողի վրա։ Աղասուն վիճակվեցավ մի քանի անգամ մկրտվել Կախեթի կարմիր գինով, մինչև նա, այլևս չկարողանալով դիմանալ, աննկատելի կերպով դուրս գնաց, մտավ ախոռատունը և այնտեղ պառկեց իր ձիու մոտ։
Սենյակի մեջ աղմուկը, շփոթությունը հետզհետե ավելի խռովյալ կերպարանք էր ստանում։ Հարսները, աղջիկները գլուխները կորցրած, սեղանի շուրջը պտտվում էին, կատարելով հյուրերի անդադար հրամանները։
— Իմ պապը ամեն անգամ մի ամբողջ խորոված գառն էր ուտում, դու հիմա ինձ այդ ծտերո՞վ պիտի կշտացնես, ջադուբազ պառավ, — ասում էր շուշեցի Զաքարիա իշխանը, դառնալով դեպի Քեթևանը, և խորոված փասիանի ամբողջ կեսը իր բերանը դնելով, կարծես ցույց տալու համար, թե ինքն էլ կարող է հանգուցյալ պապի գովելի օրինակին հետևել։
— Քո պապը մի ամբողջ խորոված գառն էր ուտում, այդ ճշմարիտ է, — պատասխանում էր նրան Բայինդուր իշխանը ծիծաղելով․ — բայց գիտե՞ս, որ նա իր թրի մի զարկով ահագին եզան— Ես իմ թուրը կարող եմ և գոմեշի վզի վրա փորձել, — պատասխանում էր վիրավորված Զաքարիան, ձեռքը դեպի սուրը տանելով։ — Դավիթ, հրամայեցեք ձեր ախոռատնից դուրս բերեն մի գոմեշ, ես հենց այդ րոպեիս ցույց կտամ իմ հունարը, թող պարսից շահշահի «բաթմահ-ղլիճը» տեսնե, որ մեծ պապի պստիկ զավակը այնքան պստիկ չէ, որքան նա կարծում է։
Բեկի նկատելով, որ այդ վեճը կարող էր շատ հեռու տանել նրանց, երկուսին էլ հանգստացրեց, ասելով․
— Քեֆի ժամանակ սրի փորձ չեն անում, այդ կարող ենք թողնել առավոտյան, եթե կամենում եք անպատճառ հրապարակի վրա ձեր հունարը ցույց տալ։
Հետո նա դարձավ դեպի պառավ Քեթևանը, պատվիրելով, որ մի երկու գառը մորթել տա Զաքարիա իշխանի ախորժակը գոհացնելու համար։
Դրսից ծառաների, սպասավորների ուրախության աղաղակները բոլորովին խլացրել էին հյուրերի խոսակցություն։ Նրանց սեղանը ավելի ճոխ էր և գինին ավելի առատ։ Նրանք շուտով իրանց համար զուռնա ու սազանդարներ բերել տվեցին, սկսեցին ածել, երգել և պար գալ։ Ծառաների այդ հանդուգն մրցությունը, կարծես, գրգռեց Բայինդուր իշխանի նախանձը, որը սեղանից վեր բարձրացավ, ձայն տալով․
— Պա՜ր, պա՜ր, Բայինդուր իշխանը պար է ուզում։
Պարսից շահնշահի «բաթման-ղլիճի» որոտացող ձայնը բավական էր տան կնիկների ուշադրությունը դարձնել զվարճության այդ եղանակի վրա, որ հենց իրանց ցանկությունն էր, որի մասին մի թեթև ակնարկության էին սպասում։ Թինան ժպտելով մոտեցավ, վեր առեց պատից կախ տված դայիրան, իսկ Դարոն ցած բերեց նույն տեղից քարշ ընկած խեցեղեն թմբուկները, մինը մեծ, մյուսը փոքր, որոնք կապած էին միմյանց սիրիմներով[2]։ Նա տվեց թմբուկները մի փոքրիկ աղջկա ձեռքը, որը գրկելով, կանգնեց նրա հանդեպ։ Աշուղն էլ իր պարկապզուկը սարքելով, կանգնեց նրանց մոտ։ Երաժշտական խումբը կազմվեցավ, մնում էին պարողները։ Այդ միջոցին Սոփիոն, Փեփելոն և Նինոն շարվեցան միմյանց մոտ, և յուրաքանչյուրը անհամբերությամբ սպասում էր իր հերթին, որ— Առաջ դու սկսիր, զավակս, — ասաց Բայինդուր իշխանը, բռնելով ամենակրտսեր քրոջ` Նինոյի ձեռքից և կանգնեցնելով նրան մեջտեղում։
Նինոն շարժվեցավ։ Թինան իր դալար մատներով սկսեց ածել փոքրիկ բոժոժներով զարդարած դայիրան, իսկ Դարոն փայտյա բարակ ձողերով սկսեց տըկտըկացնել խեցեղեն թմբուկները։ Աշուղն էլ զոռ էր տալիս իր պարկապզուկին։ Բոլոր հյուրերը երաժշտության եղանակի համեմատ սկսեցին ծափ տալ։
Նինոն պարում էր։ Նրա բոլոր անդամները շարժողության մեջ էին, և կարծես մինը մյուսի հետ մրցություն էին անում, թե որը ավելի արագ, թե որը ավելի սքանչելի կերպով կարող է պտույտներ գործել։ Հոգնած Նինոյից հետո սկսեց Փեփելոն և ապա Սոփիոն։ Երկու մյուս քույրերի պարը ոչնչով չէր զանազանվում առաջինից, միայն դրանք ավելի ծափահարություններ ստացան գլխավորապես այն պատճառով, որ իրանց պտույտների և թռիչքների մեջ ցույց տվեցին զարմանալի ճարպկություններ։
Երբ ընդհանուր զվարճությունը ավելի տաքացավ, պարի մեջ խառնվեցան և հյուրերից մի քանիսը։ Նախ սկսեցին Սոսիկոն և Դաթիկոն, երկու վրացի ազնվականները միասին։ Դա իսկապես պար չէր․ նրա մեջ չկար ոչ վայելչություն և ոչ կիրթ ճաշակ․ — դա լեզգիների գրգռված ջղերի արդյունաբերությունն էր, երբ լեռնական մարդը իր ուրախության, իր հոգու ցնցումները արտահայտում է վայրենի, անկանոն շարժումներով և կատաղի թռիչքներով։ Այդ իսկ պատճառով այդ պարը կոչվում էր լեզգու պար, տղամարդերի մեջ նա դեռ պահպանել էր իր վայրենի բնավորությունը, իսկ կնիկների մեջ բավական մեղմացած էր։
Բաբելոնյան խառնակությունը բոլորովին ընդհանուր դարձավ, մանավանդ այն ժամանակ, երբ սպասավորների խումբը դրացի սենյակից իրանց զուռնայով ներս մտան։ Ծառաները խառնվեցան իրանց տերերի հետ և սկսեցին միասին պարել։ Այդ միջոցին Թինան և Դարոն, որ մինչև այժմ ածում էին դայիրայի ու թմբուկիԱյդ խառնակության ժամանակ ոչ ոք չէր կարողացել նկատել, որ մի գնդաձև մարդ ներս էր մտել, և միանալով ծառաների հետ, եռանդով ծափ էր տալիս և բոլոր ուժով աղաղակում էր։ Բայց նա չկարողացավ երկար անհայտ մնալ Բայինդուր իշխանի արծվի տեսությունից, որը մոտենալով նրան, մի սաստիկ բամբաչա[3] խփեց գլխին, ասելով․
— Բարո՜վ, Սաքուլ, բարով։ Գետի՜նը մտնես, ե՞րբ եկար։
Իշխանի ծանր բամբաչայից շշմած, շշկռած Սաքուլը չկարողացավ իսկույն պատասխանել, որովհետև նրա ահագին մորթե գտակը իշխանի ձեռքի սաստիկ զարկից, իր սովորական տեղը թողնելով, այժմ իջել, հասել էր մինչև նրա բերանը, բոլորովին ծածկելով թե աչքերը և թե շեկ մորուքը։ Նա փոքր-ինչ ուշքի գալով, շտապեց գտակը վեր քաշել, որ տեսնե, թե ո՜վ էր իր հետ այսպիսի կոպիտ հանաք անողը, որ նրա համեմատ պատասխանե, — այդ միջոցին իշխանի երկրորդ բամբաչան իջավ նրա գլխի վրա և փոքրիկ գլուխը բոլորովին թաղվեցավ ահագին գտակի մեջ, որ այժմ հասել էր մինչև Սաքուլի ուսերը։
— Չե՞ս լսում, քեզ եմ ասում, պառավ աղվես, ե՜րբ եկար, — կրկնեց իշխանը իր հարցմունքը։
— Տո՜, հեր օրհնած, մի թող տուր աչքերս բաց անեմ․ երեսիդ մտիկ տամ, բարով, հազար բարով ասեմ, քեֆդ հարցնեմ, հետո իհարկե կասեմ, թե երբ եկա։ — Ի՞նչ ես չար հրեշտակի նման հոգիս առնում, — պատասխանեց Սաքուը գտակը ուղղելով, որ այժմ այն աստիճան լայնացել էր, որ էլ իր սովորական տեղում չէր կանգնում։
— Էդ անիծված գտակը ինչո՞ւ այդպես գժվեցավ․․․ — դժգոհությամբ քրթմնջում էր նա, անդադար ուղղելով գտակը, և երբ տեսավ հնար չկա, ջիբից հանեց իր քնթի ընդարձակ աղլուխը (որը միևնույն ժամանակ երեսսրբիչ էր), դրեց գլխի վրա, որ գտակի ծավալը— Ասում են, Սաքուլ, ինչո՞ւ չես մեծանում, — խոսում էր նա ինքն իրան, ուշադրությամբ զննելով գտակը, մի գուցե պատռված լիներ․ — էլ ո՞րտեղից մեծանա Սաքուլը․ ամեն անգամ, երբ այդպիսի բամբաչաներ եմ ուտում, բոյս մի թիզ կարճանում է, կարծես գետինն է մտնում․․․
— Այնպես մտնի, որ էլ դուրս չգա, որ քո սև երեսը մարդիկ չտեսնեն, գարշելի’, — վրա բերեց Բայինդուր իշխանը և, սիրով բռնելով նրա ձեռքից, նստեցրեց թախտի վրա։
Սաքուլը այժմ իր չարագուշակ գտակը դրեց տակը և այնպես նստեց, ոչ թե փափկության համար, այլ ավելի այն նախազգուշությամբ, չիցե թե նրա հետ մի նոր վտանգ ևս պատահի։ Նա այնքան երկյուղ չուներ իր գլխի մասին, որ սովորած էր բամբաչաների, որքան իր գտակի մասին, եթե զվարճասեր հյուրերը իրանց ձեռքերի ծանրությունը մյուս անգամ կփորձեն նրա վրա։
Բայց Սաքուլի խորամանկությունը շարժեց Բայինդուր իշխանի ծիծաղը, որը դառնալով դեպի հյուրերը, ասաց․
— Այժմ ես հավատում եմ, բոլորովին հավատում եմ այն առակին, որ պատմում են այդ անպիտանի մասին։
Սաքուլի մասին առակի ձև ստացած անցքի պատմությունը բոլոր հյուրերին հայտնի լինելով, իշխանը հարկավոր չհամարեց նորից կրկնել, բայց որովհետև մեր ընթերցողին անծանոթ է այդ անցքը, մենք կպատմենք, գլխավորապես այն նպատակով, որ այդ փոքրիկ պատմության մեջ նկարվում են Սաքուլի բնավորության հատկանիշներից մի քանի խոշոր գծեր։
Մի անգամ Սաքուլը գործով պիտի գնար վրաց թագավորի տունը․ ամպամած, անձրևային օր էր․ փողոցներում թանձր ցեխ էր կանգնած, տեղ-տեղ ջուրը բոլորովին լճացել էր։ Որպեսզի իր, առանց դրան ևս մաշված, տրեխները չփչանան, Սաքուլը ավելի բարվոք համարեց տրեխները հանել, ձեռքում բռնել և այնպես մերկ ու բոբլիկ ոտներով գնալ։ Այդ ավելի հարմար է, մտածեցԱյդ նշանավոր ժլատի համար ոտքի ծակվելը փույթ չէր, միայն թե տրեխները անվնաս մնային։
Սաքուլը ազգով հայ էր, բնիկ թիֆլիսեցի։ Նա ոչ տուն ուներ, ոչ կին ուներ, ոչ զավակներ և ոչ հեռավոր կամ մոտավոր տոհմայիններ։ Վրաստանում պարապվում էր վաշխառությամբ։ Վրաց ազնվականներից ոչ մեկը չկար, որ Սաքուլին պարտական չլիներ։ Ամեն մարդ թքում էր նրան, մրում էր նրան, ծեծում էր նրան, բայց դեռ ոչ ոք մինչև այն օր այնքան քաջություն չէր ունեցել, որ կարողանար Սաքուլի անողորմ տոկոսները չվճարել։ «Սաքուլը քարից փող կդուրս բերե» — այդ էր ամենի կարծիքը նրա մասին։ Վրաց ազնվականների ընդարձակ կալվածների արդյունաբերությունը հազիվ բավականանում էր լրացնել Սաքուլի տոկոսները։
Նա, ինչպես վերևում հիշեցինք, մի գնդաձև մարդ էր, տարիքը անցած հիսունից։ Նրա կարկատաններով պատած արխալուղը, կաբան, տրեխները, գտակը, իրանց ժամանակագրությամբ, գուցե քառորդ դարով միայն պակաս լինեին նրա տարիքի ամբողջ թվից, — և իր հագուստի այդ պատկառելի հնությունը ինքը Սաքուլը միշտ մեծ պարծանքով հիշում էր։ Եթե բոլորովին սխալ ևս համարվեր ժողովրդական նախապաշարմունքը, թե կարմիր-շիկամազ մարդիկը ադամորդու զարմ չեն լինում, այլ գետնի տակիցն են դուրս գալիս, — բայց Սաքուլի վերաբերությամբ այդ կարծիքը պետք էր բոլորովին ուղիղ համարել, մանավանդ երբ ի նկատի առնենք, որ նրա երեսի կաշին սպունգի պես ծածկած ու ծաղկատար էր։ Նրա նման մի չարագործ ոչ միայն դժվար էր գտնել ադամորդիների մեջ, այլ խավարի ծնունդների մեջ անգամ հազիվ թե կպատահեր մի այնպիսի գարշելի արարած։
Վերջին ժամանակներում Սաքուլը ավելի ընդարձակեց իր գործունեությունը[ 159 ]Բայց նրա պատմությունը թե՜ իր ճանապարհորդության և թե՜ իր վերադարձի մասին մնաց անկատար, որովհետև Բեկի հոգնած հյուրերը փոքր առ փոքր սկսեցին հեռանալ, աղմկալի սենյակը բոլորովին դատարկվեցավ և ամեն տեղ տիրեց խորին լռություն։
Այնուհետև Բեկը երկար, միայնակ նստած, Սաքուլի հետ խոսում էին։ Ի՞նչ գործ ուներ Վրաստանի առաջին պետական մարդը այդ գերեվաճառի հետ։