Դավիթ-բեկ/Երրորդ/Ա
← Երկրորդ գիրք - ԺԷ | Րաֆֆի |
Բ → |
1722 թվին Դավիթ բեկը թողեց Վրաստանը և վերադարձավ իր հայրենիքը։
Ի՞նչ դրության մեջ էր այն ժամանակ Հայաստանը, ի՞նչ քաղաքական նպաստիչ հանգամանքներ ի նկատի ուներ այդ հերոսը, որ այնպես վստահությամբ ձեռնարկում էր մի մեծ, միևնույն ժամանակ խիստ վտանգավոր գործի։ — Այդ հարցերը պարզելու համար մենք համառոտ կերպով կնկարագրենք այն ժամանակվա մի քանի պատմական անցքեր։
Պարսկաստանը քայքայման վիճակի մեջ էր։ Շահ-Սուլեյմանի որդի Շահ-Հյուսեին իններորդի 28 տարվա թույլ, անհոգ, միևնույն ժամանակ թմրեցուցիչ կառավարությունը խլել էր այդ սոսկալի պետությունից նրա պատերազմական ոգին։ Արյունահեղությունը, բարբարոսական անգթությունը, դեպի ամեն կողմ ահ և սարսափ տարածելը, որ այնքան հատուկ էր բոլոր Սեֆեվիներին և որը այդ տոհմի բռնակալների իշխանությունը պահպանելու ամենագլխավոր պայմանն էր — այդ հատկություններից զուրկ էր երկչոտ Շահ-Հյուսեինը, Սեֆեվիների համարյա վերջին ժառանգը։ Կրոնասեր, մոլեռանդ թագավորը շրջապատել էր իրան հոգևորականներով, դերվիշներով, սուրբ գրքի մեկնիչներով և, փոխանակ տերության գործերով զբաղվելու, իր ժամանակը անց էր կացնում ղորանի ընթերցանությամբ և անդադար նամազներ անելով։ Այդ պատճառով նա ստացավ ժողովրդից «մոլլա» կոչումը, որ մի ծաղրական կոչումՊարսկաստանի այդ խարխուլ, անդադար օրորվող դրությունը չէր կարող աննկատելի մնալ նրա հարևան պետություններից։ Ավղանիստանը, որ այն ժամանակ պարսից իշխանության ներքո էր գտնվում, առաջինը եղավ, որ ապստամբության դրոշը բարձրացրեց։ Ղանդահարի սուլթան Միր-Վեյսը, սպանելով պարսից զորապետ Գիորգի-խանին[1], իրան Ավղանիստանի անկախ ամիր հրատարակեց։ Իսկ նրա որդի Միր-Մահմուդ-խանը, ավելի զորանալով, մտածում էր տիրել Պարսկաստանին և ինքը նրա թագավորը դառնալ։
Երիտասարդ Մահմուդի փառասիրությանը նպաստեցին մի քանի սաստիկ պարտություններ, որ կրեցին պարսից զորքերը այլ և այլ կողմերում։ Զանազան վայրենի, գազանաբարո ցեղեր, որ բնակվում էին պետության մեջ, կամ թափառում էին նրա սահմանների վրա, ապստամբվելով, սկսեցին կողոպտել ժողովուրդը և ամայի դարձնել երկիրը։ Նրանք քանդեցին շատ քաղաքներ, կրակի մատնեցին բազմաթիվ գյուղեր։ Քրդերի ավազակ ցեղերը իրանց արշավանքները տարածեցին մինչև պարսից մայրաքաղաքի՝ Սպահանի պարիսպների մոտ։ Հյուսիսից Խորասանի նահանգը ավերակ դարձավ կատաղի ուզբեկների և թուրքմենների բարբարոսություններից։Պարսկաստանը իր օրհասականի մեջն էր։ Երկնքի վրա հայտվող զանազան երևույթներ գուշակել էին տալիս շահի աստղագետներին, թե այդ պետության վախճանը հասել է։
Հիշյալ ներքին և արտաքին խռովությունների միջոցում, 24 տարեկան Միր-Մահմուդ-խանը, 20,000 ավղանական զորքով, Ղանդահարից արշավեց դեպի Պարսկաստան՝ այդ համարյա անիշխանության ենթարկված պետությունը տիրելու համար։ Նա արդեն գտնվում էր Սպահանից մի երկու օրվա ճանապարհի հեռավորության վրա, բայց անհոգ Շահ-Հյուսեինը տակավին ոչ մի զորեղ միջոց ձեռք չէր առել թշնամու առաջը կտրելու համար։ Նա բավականացավ նրանով, որ մարդիկ ուղարկեց Մահմուդի մոտ, առաջարկելով նրան մեծ գումար, որ թողնե պարսից երկիրը և վերադառնա իր տեղը։ Բայց հպարտ Մահմուդը, ուշադրություն չդարձնելով շահի առաջարկությանը, շարունակեց իր արշավանքը։ Այն ժամանակ միայն շահը ուղարկեց նրա առջև իր զորքերը, երբ թշնամին կանգնած էր Սպահանից երեք մղոն հեռավորության վրա։ Գյուլնաբադի ճակատամարտի մեջ պարսից զորքերը սաստիկ ջարդվեցան, և մնացածները փախչելով, մտան քաղաքը։ Ավղանները պաշարեցին քաղաքը, որ տևեց մի քանի ամիս։ Բոլոր ուտեստները սպառվելով, բնակիչները սկսեցին ուտել հին կոշիկների կաշի, ոսկորներ և մինչև անգամ փեհին։ Մի տղա, կտրելով սովից մեռած քրոջ ստնիքը, կերավ։ Այդ ժամանակ շահը դեսպաններ ուղարկեց Մահմուդի մոտ այս խոսքերով․ «Կտամ քեզ 100,000 թուման փող, Խորասանի և Քիրմանի նահանգները, — իմ աղջիկն էլ կտամ քեզ, միայն ե՜կ հաշտվենք և կապրենք միասին, ինչպես հայրը որդու հետ։ — Ա՜ռ այդ բոլորը և հեռացիր իմ քաղաքից»։ Մահմուդը այդ պայմանների հետ չհամաձայնվեցավ։ — «Գնա, հայտնիր քո թագավորին, ասաց նա դեսպանին, — դու տալիս եսՉնայելով, որ պարսիկները այսպես դավաճանությամբ Ջուղան մատնեցին ավղանների ձեռքը, որպեսզի Սպահանը ազատեն, բայց պարսից մայրաքաղաքը ավելի վատթար վիճակի ենթարկվեցավ։ Ոչինչ չէր կարող լիացնել անհագ ավղանների հափշտակասիրությունը։ Շահի գանձը, նրա արքունիքը այնպես կողոպտվեցավ, որպես ջուղայեցի հայի տունը։ Նրա որդիները կոտորեցին, ամբողջ հարեմը բաժանեցին իրանց մեջ, տալով շահին երեք կին միայն։ Նրա որդիներից կենդանի մնաց միայն Թահմազ-Միրզան, որ Սպահանի պաշարման ժամանակ գաղտնի փախավ դեպի Մազանդարան։ Մի քանի ամբողջ շաբաթներ Պարսկաստանի լայնատարած մայրաքաղաքում կատարվում էր ավարառություն և կոտորած։ Այդ միջոցին երիտասարդ Միր-Մահմուդ-խանը դեռ չէր մտել քաղաքը։ Նա գտնվում էր Ֆարահաբադի[5] փառավոր ապարանքի մեջ և սպասում էր, մինչև իր զորքերը վերջացնեն իրանց բոլոր բարբարոսությունները։
Երբ ամեն ինչ վերջացած էր, Միր-Մահմուդ-խանը պահանջեց, որ շահը անձամբ գա իր մոտ և տանե քաղաքը հանձնե իրան։ Ծերունի Շահ-Հյուսեինը իր պալատականներով գնաց հաղթողի մոտ։ Նա մտավ Ֆարահաբադի այգին, այն այգին, որ թե իր և թե իր նախորդների մշտական զվարճության դրախտն էր, ուր վատնվում էին Պարսկաստանի ահագին գանձերը, ուր հավերժական հյուրիների նման փայփայվում էին այդ երկրի ամենագեղեցիկ կնիկները։ Նա մտավ այդ այգին հաղթված, խոնարհված, անարգված։ Մի քանի ժամ արեգակի տակ սպասել տալուց հետո ընդունեցին նրան Մահմուդի մոտ։ Նա արտասուքը աչքերում մոտեցավ հպարտ ավղանին, և արքայական ջիխկան[6] իր գլխիցը առնելով, և իր ձեռքով նրա ճակատին կապելով, ասաց․ «Որդի, իմ մեղքերի համար աստված այլևս ինձ արժանի չէ համարում կառավարելու իմ թագավորությունը։ Իմ թագը նա տվեց քեզ։ Ահա ես դնում եմ քո գլխին։ Եվ թող օրհնյալ լինի քո թագավորությունը»։
Նույն օրը Միր-Մահմուդ-խանը, որպես պարսից թագավոր,[ 248 ]մտավ Սպահան քաղաքը, և հաղթական փառքով գնաց Սեֆեվիների արքունիքը։ Այդ օրից այդ տան թագավորությունը համարյա թե վերջացավ։
Տողատակեր[խմբագրել]
- ↑ Մահմեդականություն ընդունած վրացի։
- ↑ Դարուղա նշ․ ոստիկանության գլխավոր․ քալանթար նշ․ քաղաքապետ։ Սկսյալ Շահ-Աբաս մեծի օրերից, Նոր Ջուղայի հայերը զանազան ուրիշ արտոնությունների հետ ունեին և իրանց քաղաքային ինքնավարությունը։
- ↑ Քեդխուդա նշ․ ժողովրդի գլխավոր։
- ↑ 1000 դիանը հավասար է 30 կոպեկի։
- ↑ Ֆարահաբադ գեղեցիկ այգի է Սպահանի մոտ, որի մեջ կառուցված է Սեֆեվի թագավորների ամառային ապարանքը։
- ↑ Ջիխկա կոչվում է պարսից թագավորների պսակը, որ ամբողջապես շինված է լինում թանկագին քարերից։