Երգում է ծովը, դաշտը, հովը, Ամե՜ն ինչ երգ է ու շշուկ, Երբ սիրտը խենթ է ու գինով է: Երգում է ծովը, դաշտը, հովը. — Գիտե՞ք, որ սիրտը դա՜շտ է, հով է, Եվ երբ զարթնում է սերն անշուք — Երգում է ծովը, դաշտը, հովը — Ամեն ինչ երգ է ու շշուկ...