Երջանկութիւն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երջանկութիւն

Մատթէոս Զարիֆեան


Երջանկութիւն


Ես այսօր
Ճառագայթ մ'եմ բոսոր,
Աչքերուս, հեշտօրոր,
Այնքա՜ն լույս ունիմ, որ
Կժպտիմ
Մտերիմ
Արևին...
Ու վարդե՜ր կ'երևին
Արևին
Ոսկեղեն
Հոգիեն...
Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ մ'եմ բոսոր...