Զեյթունցիների քայլերգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Զեյթունցիների քայլերգը

հեղինակ՝ Գուսան Շերամ


Զինված - պատրաստված Զեյթունի՛ քաջեր,
Սուրբ ազատությամբ վառված անվեհեր,
Վրեժով լցված առյուծի նման
Քաջ-քաջ կռվում եք ընդդեմ թշնամյաց:
Կեցցե՛ք դուք միշտ, հերոսներ,
Մեր հարազատ զավակներ,
Դուք Հայաստանի պարծանք...
Մեր կյանքերն էլ ձեզ կտանք:

Հայրենի լեռներ արյամբ շաղախված,
Թշնամիներով են շրջապատված,
Նրա քաջերը երկյուղ չեն կրում,
Այր ու կին մեկտեղ կռիվ են մղում:

Նրանք միշտ կասեն՝ «Լավ է ազատ մահ,
Քան ստրուկ ապրել աշխարհի վրա,
Քան միշտ ենթարկվել թշնամիներին,
Եվ արատ թողնել հայի անցյալին»‏


1904