թուրքին եւ խնդրել միաժամանակ, որ Ցարը կամ
Սուլթանը ողորմածաբար հրամայեն իրանց դահիճներին՝
կտրել խռովարարների յիմար գլուխները...
Վերջապէս ո՞րն անեմ ես — հա՞յ մնամ, թէ՞
թուրքանամ կամ ռուսանամ (ազգայնօրէն ու
պեկանօրէն)...
V
Կեանքի անբարեյաջող պայմանները, արտաքին
ոյժերն ու ճնշումները կարող են կաշկանդել
կամ դժուարացնել մարդու ազատ ընտրութիւնը,
մղել նրան հակառակ իր կամքին, այս կամ այն
կողմը։
Ես ուզում եմ հայախօս մնալ - սա է իմ
ցանկութիւնը, ընտրութիւնը, պահանջը: Բայց
ինձ ասում են. եթէ ուզում ես պետական պաշտօն
ստանալ, պէտք է լաւ ռուսերէն գիտենաս.
կամ, եթէ ուզում ես ապրանք ծախել ինձ, պէտք
է ընտիր թուրքերէն խօսես հետս:
Ռուսերէնն ու թուրքերէնը գալիս են խեղդելու
իմ հայերէնը:
Ինչ անեմ ես, ի՞նչ դիրք բռնեմ - պայքարե՞մ
թէ տեղի տամ: