մանեան մեծ կայսրութիւնների բեկորներից: Եւ
նորակազմ այս բոլոր պետութիւնների հրաւական
հիմքը ինքնորոշուելու սկզբունքն է:
Այսօր ոչ ոք չի փորձում հերքել ազգերի
ինքնորոշման իրաւունքը եւ ամէն որ աշխատում
է իր օգտին ծառայեցնել քաղաքական այս նոր
զէնքը:
1918 թուականի գարնան Թորքիան — այն
իսկ օսմանեան Թուրքիան, որի պետական նշանաբանը
մինչեւ երէկ եղել էր «սրով եմ նուաճել,
սուրին միայն կը տամ» — պահանջեց Անդրկովկասեան
դաշնակցային Հանրապետութիւնից Բաթումի,
Արդահանի ու կարսի շրջանները, պատճառաբանելով
որ դա ազգաբնակութեան ցանկութիւն
է: Եւ ստուգելու համար առաջարկեց նոյն
իսկ հանրաքուէ կատարել — հարկաւ, իր յաղթական
զօրքերի ներկայութեամբ ու զինուորական
վարչութեան հսկողութեան տակ:
Այսօր նոյն Թուրքիան պահանջում է Անգլիայից
դատարկել Մուսուլի շրջանը[1], որովհետեւ, ասում է, տեղական քուրդ ազգաբնակութիւնը
ուզում է Թուրքիայի հպատակ լինել եւ
ոչ Իրաքի - Միջագետքի, որ ազգայնօրէն արաբ
է: Անգլիան պատասխանում է, թէ քուրդերը