Կայ մի տեսակէտ, որ առանձնապէս ծանրանում
Է պատմութեան վրայ: Պատմութիւնն Է, որ
մի կողմից բաժանում է մարդկութիւնը տարբեր
ագգերի, իսկ միւս կողմից կազմում է ու ամրացնում
ազգային միութիւնները: Ընդհանուր
կեանքը անցեալում, անցեալից կենդանի մնացած
յիշողութիւններն ու աւանդութիւնները, ընդհանուր
ապրումները, յաջողութիւններն ու մանաւանդ
տառապանքները,— ահա սրանք են, որ
կապում են մարդկանց ի մի, ստեղծում են մի ուրոյն
մտերմութիւն, ծնունդ են տալիս «մենք»ի ու
«մեր»ի գիտակցութեան:
Ազգը — պատմական անցեալն է, մի ուրոյն
կաղապար, որի մէջ ձուլուել է եւ ձեւաւորուել
դարերի կեանքը:
Այդ տեսակէտը շատ պաշտպանելի կը լինէր,
եթէ միայն կարողանայինք համաձայնութեան գալ
թէ ինչպէս պէտք է հասկանալ «պատմութիւնը»:
Ո՞րն է այն «պատմութիւնը», որ ազգեր է
կազմել անցեալում, ապրելու սնունդ է տալիս նրանց
այսօր ու յոյսեր ներշնչում ապագայի համար
«ազզերի պատմութիւնն» է կամ «ազգային
պատմութիւնների» գումարը։