Ցեղն ու պետութիւնը կապուած են աշխարհագրական
վայրի, որոշ հողամասի հետ։
Պետութեան վերաբերմամբ սա հասկանալի Է
ինքնըստինքեան. տերիտորիան պետութիւն կազմող
երեք հիմնական տարրերից մէկն է (տերիտորիալ,
ժողովուրդ, կառավարութիւն): Ինչ վերարերւում
է ցեղին՝ սրա սերտ կապակցութիւնը
երկրի հետ հասկանալի կը լինի, եթէ նկատի առնենք,
որ ցեղային տիպը կարող է պահպանուել
միայն անխառն ամուսնութիւնների շնորհիւ ու
այն էլ՝ որոշ ֆիզիրական միջավայրամ (կլիմայ
ու մի շարք ուրիշ գործօններ): Խառն ամուսնութիւնները
(որ անխուսափելի են օտար երկիրների
մէջ) ու տարբեր միջավայրը քանղում են
ցեղային ամրողջութիւնը, այլսերում են նրա
դէմքը։
Երկիրը բացարձակապէս անհրաժեշտ է պետութիւն
կազմելու համար եւ մեծապէս կարեւոր՝
ցեղային միութիւնը պահպանելու համար:
Եւ որովհետեւ ցեղն ու պետութիւնը՝ ազգային
տարրեր են, հետեւապԷս ազգային տարր է
հանդիսանամ նաեւ երկիրը։
Տեսանք, որ միեւնոյն վայրում ապրում են
տարբեր ազգեր եւ որ միեւնոյն ազգի հատուածները
ապրում են տարբեր վայրերում: Բայց այս
միջանկեալ երեւոյթը չի կարող քողարկել այն