Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վատացրին նրանց, որ շան լակոտը սուլթանուհու ծնածն է։ Այս լուրը երբ որ հասավ Խոսրով-շահ սուլթանի ականջը՝ նրա աչքերը մթնեցին, նա ընկավ խոր տխրության մեջ, փակվեց իր սենյակում և հրաժարվեց պետական գործերը կատարելուց։ Աուլթանուհին ավելի ևս ընկղմվեց խոր տխրության մեջ, նրա հոգին նվաստացավ, ու սիրտը կոտրվեց։

Իսկ ինչ վերաբերում է նորածնին, նրան մեր մորաքույրները զամբյուղի մեջ պնդացրին և ձգեցին ջրանցքի մեջ, որ հոսում էր ապարանքի մոտովը։ Բայց հենց ա՛յդ ժամանակ, բախտի բերմունքով, սուլթանի այգիների կառավարիչը զբոսնելիս է լինում ջրափին և տեսնում է, որ մի զամբյուղ է տատանվում ջրի ալիքների վրա։ Նա մի կռեչանով[1] դուրս է քաշում զամբյուղը, բաց է անում և տեսնում նրանում մի գեղեցիկ մանուկ։ Եվ զարմանում է նա, ինչպես զարմանում է փարավոնի աղջիկը, երբ Մովսեսին գտնում են եղեգնուտումը։

Այգիների կառավարիչը վաղուց էր ամուսնացել և շատ էր ցանկանում զավակ ունենալ և մինչև անգամ՝ երկու-երեք երեխա, որ օրհնեին իրանց ստեղծողին։ Բայց նրա ցանկությունը, ինչպես և իր կնոջը, չէր կատարվում։ Եվ նրանք երկուսն էլ շատ էին տխրում իրանց անզավակության և միայնության համար։ Այս պատճառով ահա, երբ որ կառավարիչը գտավ աննման գեղեցկություն ունեցող երեխային, նա վեր առավ զամբյուղը անսահման ուրախությունով, վազեց մինչև այգու վերջը, ուր գտնվում էր իրա տունը և, կնոջ սենյակը մտնելով, հուզված ձայնով ասաց նրան.

— Խաղաղությո՜ւն քեզ, ո՛վ հորեղբորս աղջիկ։ Թող այս երեխան մեր որդին լինի, ինչպես բախտի տված զավակ։— Եվ պատմեց կնոջը, թե ինչպե՛ս էր գտել զամբյուղը։

Եվ կառավարիչը վերցրեց երեխային և սիրեց նրան։

Մյուս տարին խեղճ մայրը, որին այնպես անգթաբար խաբել էին և զրկել իր պտղից, լույս աշխարհք բերավ երկրորդ որդին, առավել ևս գեղեցիկ։ Սակայն երկու քույրերը հսկում էին՝ կեղծ ցավակցություն տալով, բայց իսկապես ատելությունով լցված, և առաջին անգամվա նման չխնայեցին իրանց քրոջ նորածին զավակին և նրան էլ դրին զամբյուղի մեջ և ձգեցին ջրանցքը։ Իսկ բոլոր պալատականներին ցույց տվին մի կատվի ձագ և հավատացրին, որ ա՛յդ է սուլթանուհու նոր ծնունդը։ Եվ բոլորը շատ զարմացան ու շատ տխրեցին։ Իսկ սուլթանը, անսահման ամոթահարված, անկասկած, անձնատուր

  1. Կռեչան - կարթաձող