Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թէ ոչ՝ գիշերն էլ ճշմարտութիւն կորոնես, և քաղցած կմնայ քո հոգին։ Տասն անգամ պիտի ժպտաս օրեկան ու զւարթ լինես, թէ ոչ՝ ստամոքսդ կխանգարի քեզ գիշերը, մելամաղձոտութեան այդ հայրը։Քչերը գիտեն այո, բայց պէտք է բոլոր առաքինութիւններն ունենալ լաւ քնելու համար։ Ես սուտ կվկայե՞մ, անհաւատարիմ կլինե՞մ ամուսնուս։Թէ՞ վատ աչքով կնայեմ մերձաւորիս աղջկան։ Այս ամենը երբէք չի հաշտւում լաւ քնի հետ։Եւ անգամ, եթէ մէկը բոլոր առաքինութիւններն ունի, մի բան էլ լաւ պիտի հասկանայ—հենց իրենց առաքինութիւններին ճիշտ ժամանակին քնելու ուղարկել։Որ իրար հետ չկռւեն, այդ խելօք պառաւ կանայք։ Եւ քեզ համար, դո՛ւ դժբա՜խտ։Խաղաղութիւն Աստծու և հարևանի հետ. այսպէս է կամենում լաւ քունը. խաղաղութիւն նաև հարևանի սատանային. ապա թէ ոչ՝ գիշերը քունդ կխանգարի։Պատի՜ւ իշխանութեան և հնազանդութիւն, նաև ծուռ, ոչ շիտակ իշխանութեան։ Այսպէս է կամենում լաւ քունը։ Ւ՞նչ անեմ, որ ուժը մեծ սիրով ծուռ ոտների վրա է շրջում։Նա է միշտ ինձ համար ամենալաւ հովիւը, որ իր ոչխարը կանաչ դաշտերն է տանում. այսպէս է պահանջում լաւ քունը։Շատ պատիւներ չեմ ուզում, ոչ էլ մեծ գանձեր. այդ բորբոքում է փայծաղը։ Սակայն չի կարելի լաւ քնել առանց լաւ անունի և մի փոքրիկ գանձի։