Էջ:Անի.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանջարանոցներ օդ ու երկինք ընկղմված է նույն լռությա, մեռելության մեջ։ Ոչինչ հետք չէ մնում մի խումբ մարդկանց ձայներից աղաղակներից։ Ոչինչ բան քնից չզարթենց և կախարդված աշխարհի մեջ ոչ շարժում առաջ եկավ, ոչ որևէ զգացմունք։

Միմյանց ետևից շարան ընկած բարձրանում ենք Ծաղկոցաձորից դեպի վեր, դարձյալ դեպի մեռած քաղաքը դեպի ալն վիթխարի կախարդանքը, որ կոչվում է Անի։ Բայց նախքան արեգակի տակ գտնվող Անին մտնելը, կանգ առնենք այս լանջի վրա, կանգ առնենք այն առեղծվածի առջև, որ կոչվում է Ստորերկրյա Անի։

Ասում են թե եղել է այդպիսի Անի հողի տակ ծածկված օրվա լույսից ու ջերմությունից զրկված մի Անի, որի մուտքերից մեկի մոտ այժմ մենք կանգնած ենք:

Ս. Լուսավորիչ եկեղեցու մոտ Անիի հարավ արևելյան անկյունում ես ձեզ ցույց տվի այն ստորերկրյա անցքը, որ կոչվում է «Գեդան գյալմազ»։ Նրա մասին ինչպես գիտեք ասում են թե մի կողմից գնում է դեպի Ախուրյան գետը, իսկ մյուս կողմից անցնում է քաղաքի տակը։

Այստեղ էլ Ծաղկոցաձորի այս լանջի վրա ժայռերի մեջ ցույց են տալիս մի փոքրիկ ծակ և ասում են, որ դա էլ ստորերկրյա մի մուտք է, որ տանում է քաղաքի տակը։ Այնպես որ դուրս է գալիս թե Անիի տակր փորված է և մի քաղաք էլ այնտեղ է եղել, իսկական քաղաք, մարդկանց բնակության հատկացրած։ Իբրև ենթադրություն՝ այսպիսի միտք Անին այցելողներից շատերն են հայտնել։ Բայց այդ այցելուներից մեկը, Գեղամյանց հավատացնում է մեզ, թե դա ենթադրություն չէ, այլ հաստատ իրողություն։ Եվ հավատացնում է իբրև իր աչքով տեսած մարդ, նա Ծաղկոցաձորի այս ծակով մտել է Ստորերկրյա Անին և տալիս է նրա նկարադրութլունր։ Ես չեմ ճանաչում մի այլ ճանապարհորդ, որ նույնպես մտած ու նկարագրած լինի։ Եվ որովհետև ինքս ել չեմ տեսել, ուստի այդ շատ հետաքրքրական հանգամանքը կծանոթացնեմ ընթերցողիս Գեղամյանցի պատմվածքով։