Էջ:Անի.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շուտով նա ասում է «Հաստատուն պահողքն աւրհնին աստուած էր»:

Հաստատուն պահեցին արդյոք կատարեցին մահմենդականները իրեց սրբազան տան վրա արձանագրված այս համարը։

Բայց որքան էր դա մահմեդական որբադան տուն։ Մոտեցեք այն տեղին, ուր միայն կպած է շինության և դուք իսկույն կնկատեք, որ դա հետո է շինված, որ այդ աշտարակի և բուն շինության ոճի պարագաների մեջ տարբերություն մեծ է։

Ստացվում է այն և եզրակացությունը, որ Ախուրյանի այս բարձր ափին այս սյուեազարդ դահլիճ շինողները մզկիթ չեն ունեցել ի նկատի։ Դա հին շինություն է այն ժամանակների շինություն երբ Անիոլմ մահմեդականների այնպիսի թիվ չկար որ հարկավոր լիներ այսպիսի մեծ և փառավոր մի մզկիթ կանգնեցնել։ Աշոտը պարիսպը դտնելուց հետո մանավանդ կասկած չէր կարող մնալ, որ իբրև Անիի հին մասք մի շինություն, դա կառուցված պիտի լինի Աշոտի կամ նրա հաջորդի օրերում։

Ոմանք կարծել են, թե դա է եղել Անիի կաթողիկոսարանը։ Բայց պրոֆեսոր Մառը իրավացի նկատում է որ այն ժամանակնևրր հայոց կաթողիկոսը նստում էր Արգինայում։ Շատ հավանական է երևում մյուս ենթադրությունը՝ թև դա եզել է դատարան։ Քանդված հատակը ցույց է տալիս, ոբ ներքևում էլ կա մի հարկ, ուր երևում են մութ սենյակները։ նրանք կարծես ասում են որ բանտարկվողների համար են շինվել։

Ուրեմն մահմեդական բարեպաշտությունւ չէ շինել այս տունը։ Նա միայն օգտվել է իր իշխող դիրքից և մզկիթ է դարձրել վաղուց պատրաստ և իր գեղեցկությամբ գրավիչ շինությունը։

Ես նստած էի «մզկիթի» մեծ պատուհանում և չէի կարողանում աչք վերցնել նրա առջև փռված ահագին, խոր ձորից։ Ինձ հափշտակողը դարձյալ Ախուրյանն էր։ Ես տեսել էի նրան երեկոյան վերջալույսին, տեսել էի վաղ առավոտյան և տարներ գեղեցկություններ էի գտել նրա մեջ։ Այժմ