Էջ:Անի.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա։ Որովհետև կա գետը, որովհետև նրա ալիքները, նրա փրփուրե մանյակները տանում եհ միտքդ իրանց հետ շոյում են նրան, փափուկ և մեղմ են շողում և հասկացնում են որ մեռելությունն է կսնգնում, քարանում իսկ կյանքը գնում է, փրփրում է, պայծառ լույսեր է աալիս, ջերմ արևն է ցուլացնում իր սրտի մեջ:

Եվ կենդանության այդ բարողը որքան հրաշալի է մահվան այս կրճում: Ահա այսաեղ, ուղիղ իմ պաաուհանի դիմաց դեպի երկու կողմերում բարձրացրած են քանդված, անճոռնի, անհեթեթ ձև ստացած կամ ավելի ճիշտ ասած ամեն մի ձևից ու կարգից ընկած պատեր: Միայն մահվան ահռելի ժանիքները կարող են այսպիսի հրեշավոր այլանդակոլթյամբ ծամծմել մի մարմին: Դրանք Անիի հռչակավոր երկհարկանի կամուրջի մնացորդներն են որոնց մասին ես արդեն խոսել եմ: Կանգնած են դրանք, ապշություն մահվան ցրտություն են ներշնչում: Գետը անցնում է նրանց միջով աբհամարեյով այդ դիակնային ներշնչումը կանգնել այդպես, այլանդակ մաս-մաս հյուլե հյուլե ոչնչանալ, թափվել լինել անխուսափելի իբրև ինքը մահր, անհասկանալի, սառցեող իբրև ինքը, հավիտենականություն, այդպես է ասում ավերանքը: Իսկ գետը այդ գերեզմանային հարկի տակով էլ անց է կացնում իր ջրեր կայտառ ու ժիր: Նրա և այդ պնդերես հարևանների մեչ պայքարը անընդհատ է մշտնջենական կյանքի և մահվան պայքար: Եվ ով ապրում է ում կրծքի տակ, արյուն է խմում նա ամբողջ սրտով այդ հեղուկի հետ կլինի այդ վազող ջրերի հետ, որոնք միայն չեն թողնում հուսահատվել այստեղի բնությունից և պատմությունից:

Ժամանակներ կալին, դարերով չափվող ժամանակներ, երբ այս պատուհանից դեպի ցած Ախուրյանի ձորը նայում էին այստեղ ապրողները: Տեսաբանը հարկավոր էր մարդուն թե նրան, որ դատում էր մարդկանց այս կամարների տակ և թե նրան, որ երկիր էր ավերում, սուր էր պաշտում և այստեղ խոնարհվում էր սուր և տիրապետություն հովանավորող աստծուն: Այստեղից երևում էր