Էջ:Անի.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործունեության միտքն ու նպատակը։ Այս ուղղությամբ նա աշխատում էր ամբողջ երեսուն տարի։

Բայց արտաքին քաղաքականությունը դեռ ամեն ինչ չէր։ Ավելին ասենք արաաքին քաղաքականությամբ չէր էլ կարելի երկրի շինությունը առաջ տանել կառուցանել պետական սկզբունքները պահպանող հաստապինդ, հուսալի սյուներ։ Աշոտը մի շատ տաղանղավոր գործիչ հանդիսացավ մանավանդ ներքին կառավարության մեջ։

Բագրատունյաց տոհմի լայնարձակ կալվածները օգտվելով երկարատև խաղաղության բարիքներից տնտեսական կուլտուրական նախանձելի օազիս էին ներկայացնում Հայաստանի մեջ։ Այդտեղ հաստատված էր կարգ, օրինականություն։ Երկրի մեջ տեղի չէին ունենում ներքին խռովություններ, վեճեր՝ նախարարական այս կամ այն տան ներկայացուցիչների փառասիրական և շահասիրական ձգտումներին գոհացում տալու համար։ Բագրատունի տոհմը դեռ այն երջանիկ դրության մեջ էր, երբ կարգադրողը մեկն է, իսկ մյուսները հնազանդվում են նրան Աշոտը ոչ մի տեղից ոչինչ արգելքի չհանդիպելով երկար խաղաղությամբ հովանավորված մի ժամանակ ուներ իր երկիրը տնտեսապես ծաղկեցնելու համար։

Նա շատ լավ հասկացել էր, որ մի երկրի ոժը նրա բարեկարգությունն է, նրա տնտեսական բարգավաճումը։ Հովհաննես կաթողիկոսը թվում է այն շինարարական և տնտեսական ձեռնարկությունները որոնք Աշոտի հովանավորությամբ և անմիջական ջանքերով բարեկարգեցին երկիրի քաղաքները, գյուղերը, ավանները զարդարվեցին շինություններով։ Ագարակներ, գոմեր, բուրասաաններ էին շինվում ամեն տեղ զարգանում էր կանոնավոր կյանքը։ Նույնր հաստաաում է և Աստղիկը խոսելով Աշոտի որդի Սմբատի մասին Աստղիկն ասում է, թե նրա և նրա հոր ժամանակ մարգարեի ասածին պես ամեն մեկը հանգստանում էր իր որթի և թզենու տակ այսինքն յուրաքանչյուր մարդ ուներիր կյանքը ապահովող և առատություն պարգևող տնտեսությունր։ Երկիրը աճում էր արագ, ագարակները ավաննել էին