Էջ:Անի.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օտարամոլ ֆեոդալականության գգված է փայլատակված գյուղականությունը եկավ բազմեց Անիի մեջ: Բայց ինչ օգուտ: Ոչ լավագույն օրեր ոչ այնպիսի մի բարեկարգություն,որ գոհացներ անեցիներին դավագիրներից և դավաճաններից ոչ մեկն էլ չբարձրացավ Անիում: Հույն «կատապաններն» էին կառավարում Շիրակը:

Պակաս ողբալի չէր և Գագիկից Անիի բանալիները անվտանգ ստացված հոգևորականի դրությունը: Հերթե այժմ նրան ասավ: Միայն խոր տգիտությունը կամ ոսկիների փայլը պատճառաած կուրությունը կարող էլ տեսնել, որ բյուզանդականությաունը միայն մարմնի ստրկացում չէ, այլև հոգու: Քաղաքական աղատություն խլող հույները թույլ պիտի տային, որ հայերի մեջ մնա կրոնական ազատություն: Պետրոս ետադարձ հրաման ստացավ գնալ Կոնստանդոպոլիս:

Մաթեոս Ուռհալեցին մեծ գովասանքներով է խոսում Պետրոսի մասին և նկարագրում է կաթողիկոսարանի հարտությունեը Բագրատունի թագավորրները ոչինչ չէին խնայել, դրա կաթողիկոսությունը շքեղ կերպով ներկայացնե հայոց եկեղեցու բարձրագույն իշխանությունը իր շքեղություն էր հակասում կաթողիկոսներին ոչ իշխանական դիրք ու հեղինակություն: Շատ արձանագրություների մեջ մենք տեսնում ենք, որ առաջ կաթողիկոսն է հիշատակվում հետո միայն թագավորը: Այդպես իր մանավանդ Պետրոսի ժամանակ: Եվ ուռհայեցին պարզ ասում է «Կաթողիկոսական աթոռը գայոց թագավորության աթոռից նվաստ չէր»: Պետրոսը տիրում էր մի ընդարձակ եկեղեցական պետության վրա: Հինգ հարյուր թեմեր էին հնազանդում նրան, եպիսկոպոսների թիվը հարյուրների էր հասնում: Կաթողիկոսարանում միշտ գտնում էին 12 եպիսկոպոս 4 վարդապետ, վաթսուներեք և 500 աշխարհական: Մի ահագին արքունիք, ինչպես տեսնում ենք Անին միայն կարող էր այսքան շքեղություն պահպանել իր մեջ: Կաթողիկոսարանին պատկանում էին, ինչպես հիշեցինք, հինգ հարյուր գյուղեր:

Ինչ էր պակասում հոգևոր միապետին: Եվ սակայն այն անտանելի հարց, որ նա ուղարկեց հունաց աշխարհը՝ «Ի՞նչ եք տալիս»: