Էջ:Անի.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հափշտակում են մեր միտքը: Եվ երկար նայում ենք, երկար էլ խոսում ենք այս սյուների, այս կամարների պահպանության մասին:

Մենք խնդրեցինք վանահորը ցույց տալ նվիրատվությունների մատյանր: Տեսանք նրան, մեծ մասամբ դեռ սպիտակ չգրված: Մի քանի թերթեր միայն ծածկված են անուններով և թվանշաններով: Խեղճ ու աղքատիկ են այս վերջինները այնքան խեղճ, որ կարծում եմ մենք կամա չէինք ցույց տալ նրանց Անին այցելող օտարազգիներից մեկին: Ամենախոշորը այդ թվանշանների մեջ 100 ռուբլի է, այն էլ մի վարդապետից նվիրված: Մնացածները 10-ից դեն չեն անցնում: Եվ այդ կարճ ու աղքատ ցուցակը մի քանի տարիների ընթացքում է կազմվել: Ավերակների ի՞նչ պահպանություն այսպիսի խղճուկ փշրանքներով, երբ նրանք բավական չեն նույնիսկ վանահոր ապրուստի համար:

Հարցրե՛ք յուրաքանչյուր հային - նա կկամենար, ոբ Բարգատունյաց շքեղ հիշատակների ամեն մի մնացորդը պահեր պահպանվեր կկամենար նույնպես, որ վանահայրը, մինչև իսկ ամբողջ մի բարեկարգ միաբանություն ապրեր այստեղ ամեն ժամանակ, բայց

«Լոկ այդ բանը ինձնից կոպեկ չպահանջեր», – պատասխանում է յուրաքանչյուր հայի կողմից մեր արատները այնքան լավ ճանաչող բանաստեղծը:

Սարսափե~լի կոպեկ, երբ նա հայկական է:

Ահա կոպեկ չի պահանջվել այցելուների մատյանի մեջ մտնելու համար և որքան շատ են եղել ցանկացողները: Ես թերթում եմ այդ անշուք, քրքրված դիրքը: Զգացմունքների մի ամբողջ Աստվածաշունչ, ուր հայի հետ Անին մեծարողների շարք են կազմում և շատ օտարազգիներ:

Զգացմունքը հարգելի է: Զգացմունքը հարկավոր է մարդուն, հարկավոր է մանավանդ Անիին անզգայության մարդկային քարասրտության այս հսկա նահատակին: Բայց զգացմունքը պետք է ծննդաբերող լինի, պետք է մարդու ձեռքը տանի դեպի գործ:

Թե չէ զգացմունքների մի ամբողջ մթնոլորտ, իսկ նրա մեջ այսօր էլ մլլում է շարունակվող ավերանքի փոշին և