Էջ:Աշխարհացոյց.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անցին յԱք(այ)իա եւ ՚ի Դաղմատիա։Բայց յառաջ Թրակ զօրավարութիւնք էին այսոքիկ. Թանդիղիկեանք, Սառդիկեանք, Սիկիլիտեանք, եւ այլք։ Եւ լերինք երկու, եւ գետս. մի է Դանոբ որ բաժանի ՚ի վտակս վեց, եւ առնէ լիճ մի եւ կղզի, որ կոչի Պիւկի. ՚ի կղզիս այս բնակեալ է Ասպար-հրուկ որդին Խուբրաաթայ, որ փախեաւ ՚ի Խազրաց ՚ի Բուլխարաց լեռնէն, եւ գնաց հալածեաց ՚ի մուտս կոյս զԱւառն ազգ, եւ բնակեցաւ անդ։ Սա ունի զերջանիկն Կոստանդնուպօլիս ՚ի բերան մտից ծովագետոյն Պոնտոսի, որ կոչի Թրակական Պոսպորոն։ Ի Կոստանդնուպօլսէ քսան մղոն է քաղաքն Երակլէա, յորում կայ թէատրոնն՝ որ մի է յեօթն հրաշիցն. եւ ըստ հիւսիսոյ ՚ի Հռոմ՝ երկու հարիւր մղոն։

ԺԱ. Բնաշխարհ Մակեդոնիա է յելից կալով Յունական պեղադոսին, առ երի Դաղմատիոյ եւ Թրակայ. ունի լերինս վեց, յորոց մինն Կիտառիոն, եւ միւսն Ոլիմբիս. գետք մեծամեծք վեց, եւ գաւառս երեսուն, եւ զմեծն Թեսաղիա, յորմէ Հայք։ Ունի մարմար կանաչ եւ սպիտակախայտ. ունի ծոցս վեց. յերկայնն մասունս եօթն, իսկ ՚ի լայն հինգ։

ԺԲ. Բնաշխարհ Ելլադա, առ երի կալով Մակեդոնիոյ. եւ ունի փոքր աշխարհ զԱքայիա, զՊիռիոմ. եւ յԱքայիա՝ Կորնթոս քաղաք. եւ ունի զԱթէնս։ Լերինք երեք եւ գետք հինգ, քաղաք երեսուն եւ ութ. գաւառս երեսուն. զԱռանձնական Աքայիա, զԱռկադիա, զԱռգիա, զԼակոնիկէ, զԻլիա, զՄիսինիա, Սիկոնիա, յորում մեհենք Պիսիդոնի։ Ունի Պելլոպոնեսոս ծայրս բազումս եւ անգիւնս, որք ունին հոմանուն ծոցս. լերինք չորս, գետք վեց, քաղաքք վաթսուն. յորոց մինն է Լակեդամոն. լինի մարմար կանաչ։ Եւ ունի Ելլադա այլ քաղաքս բազումս ՚ի բազում գաւառս, եւ այլ լերինս ինն, յորոց է Պառնասոս, Ելիկին, Թոթոն, զորոց առասպելն պատմէ։ Ունի կղզիս քառասուն եւ չորս, յորոց է Կրիտն. ՚ի նմա է Շանթական լեառն, եւ Ելեւսինա քաղաք։ Եւբիու մեծ կղզի, եւ Ատալանդ փոքրիկ կղզեակ ՚ի մէջն. զոր ասեն գտեալ զօրացն Արտաշեսի Հայոց արքայի, զի մի նաւք ռոճկացն յամիցեն, մինչեւ պաշարեալն էր զդղեակն Զարմանալի. զի ջուրք յանպատճառս այսր անդր հոսէին. եւ ասեն անդ մեռեալ Արտաշեսի. եւ Արիստոտէլ անդ եղեւ խորասոյզ. Եւռոպոս է անուն նորա։