Էջ:Արմանտ բանաստեղծը, Թորոս Թորանեան.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4. ֊ՀՈՂ, ԿԱՐՕՏ, ՀՈՂ

Այս բաժինը կը բացուի Ֆ. Մ. Դոստոեւսկիէն առնուած մէջյբերումով մը.

Ով իր հարազատ երկրից հրաժարուել է,
Նա իր Աստծուց էլ է հրաժարուել։

Ու կը հետեւի բանաստեղծին խօսքը.

Դաոնալ է պէտք դէպի հողը հայրենի։

Հայրենիքը, կարօտով երգած են մեր գրեթէ բոլոր բանաստեղծները:

Ալիսիա կիրակոսեանը երգած է այսպէս.

Ես ուզում եմ դիպչել
Այն հեռաւոր հողին,
Բոյրերի մէջ նրա
Իմ անցեալը զգալ
Եւ բոյրերից նրա
Իմ աւիշը կազմել:

Մէկը կ՝ուզէ վերադառնալ, միւսը՝ դիպչելով հողին իր անցեալը զգալ, ապա հողի բոյրէն իր աւիշը կազմել։

Արմանտը կը շարունակէ.

Հո՜ղ իմ, կարօտդ մաշող ու քո սէրն է մնացել,
Աւեր հոգի մի թափառ
Ու սիրտ՝ որ մօտ է պայթի...

Այդպիսին է սփիւռքահայուն կարօտը ուր պայթելու մօտ սիրտ մը կայ միշտ։ Ւսկ յետո՞յ.

Այնքա՜ն մօտ ես ինձ,
Եւ ես՝ այնքան քեզ,
Թէ կանչեմ, գիտեմ