Էջ:Բարպա Խաչիկ.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տունը դարձնել Մաննիկին վրա, ձևականություն, որ, անշուշտ, շուտով կկատարեին։

Բայց քանի մը օր ետքը, երբ տիկին Զարուհին ակնարկեր էր իր ստացած փոխադրամներուն— դարձյալ դրամի պետք ուներ,— Ճիզվիտը պատասխաներ էր անփութությամբ.

— Հոգյա՜կս, ի՜նչ դրամի հաշիվ կրնա ըլլալ մեր մեջ․․․

Եվ այս փակեր էր իրենց մեջ որևէ խոսակցություն հաշիվներու մասին։

Այլ սակայն, տիկին Զարուհիին անշահախնդրության գլխավոր պատճառը այն հեռանկարն էր, որ Մաննիկը կամուսնանա Արտակին հետ։ Այդ ծրագիրը իրագործելու համար պետք էր, որ երկու պատանիները իրարու մոտ ըլլային։ Երբ տիկին Զարուհին իր աղջկանը հետ կերթար Զարեհ էֆենդիին տունը, կհանդիպեր սառուցյալ քաղաքավարության։ Թե՛ տիկին Մաքրինեն և թե՛ զավակները վաղուց լսած էին Զարեհ էֆենդիի և տիկին Զարուհիի մեջ եղած մտերմական հարաբերություններու մասին։ Տիկին Մաքրինեն, իբրև կին, բոլորովին անտարբեր էր, թե իր ամուսինը որու հետ է, բայց չէր կրնար հանդուրժել այն տարբեր հովին, որ տիկին Զարուհին իրեն հետ կմտցներ տան մեջ, և, մանավանդ, այն համարձակություններուն, որ ամուսինը կստանար, երբ տիկին Զարուհին այնտեղ էր և որոնցմով կխախտեր տանը կարգուսարքը։

Բերայի մեջ տիկին Զարուհին կըներ կարճ այցելություններ, բայց ամառը շաբաթներով կմնար Մեծ կղզիի ամառանոցը, և «տունը կկենդանանար»։ Նոր մարդիկ կուգային այցելության։ Տիկին Զարուհին, ի պահանջել հարկին, կմտներ խոհանոց՝ իր կամ Զարեհ էֆենդիին փափագած մեկ կերակուրը կամ անուշեղենը եփելու. կվիճեր ծառայողներու հետ կկատակեր Արուսյակի և Արտակի հետ, կհրամայեր Զարեհ էֆենդիին և տիկին Մաքրինեին հետ կվերաբերվեր, ինչպես եթե գոյություն չունենար, որովհետև անոր կյանքին մեջ մտնելու որևէ ծերպ չէր գտներ։

Մաննիկը հազիվ տասնմեկ տարեկան էր, երբ մայրը հայտնեց իրեն Արտակի հետ ամուսնանալու հեռանկարը: Մաննիկը երեխայական ուրախությամբ, ծափ զարնելով