Էջ:Բարպա Խաչիկ.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վասիլը: Քանի որ գործերը բացված Էին, որևէ ուրիշ թաղի արհեստանոցի մեջ կարող էր գործ գտնել։ Խնդիրը այն էր, որ անիկա անմիջական կերպով նյութական նեղության մեջ էր։ Սոֆիցան խնայասեր կին էր և որոշ գումար մի կողմ դրեր էր գաղտնապես, որու շնորհիվ գեշ-աղեկ դիմացեր էին անգործության օրերուն, բայց հիվանդությունը խանգարեր էր Վասիլի բոլոր հաշիվները։ Անիկա բացարձակապես դեմ եղեր էր, որ անգործութենե նոր դուրս եկած բանվորներու մեջ հանգանակություն կատարվի իր օգտին, ինչպես այդ ընդունված սովորություն էր, և միայն, երբ իր ամենամոտ ընկերները վերսկսեր էին գործի, անոնցմե փոխ դրամ առեր էր։

Անգամ մը ևս Վասիլը ուժգնորեն կմտածեր, որ անհրաժեշտ էր միջոց մը գտնել՝ աշխատավորներու վիճակը ապահովելու համար ամեն կարգի պատահականությանց դեմ, և արդեն ան եկեր էր այն հաստատ համոզման, որ այդ կարելի կդառնար միմիայն այն պարագային, եթե երկրին ամեն ազգերու պատկանող բանվորները միանային։

Վասիլը գործնական գաղափարներ հաջողեր էր ձևակերպել Ռեմզիի հետ ունեցած տեսակցութչուններու միջոցին։ Աոաջին օրերուն, թուրք բժիշկը Վասիլին երևցեր էր ծածկամիտ մարդ, որովհևտև ան սակավախոս էր. «Խոսքը դրամով դուրս կելլե բերնեն», կրսեր Վասիլր։ Բայց Վասիլը անդրադարձեր էր, որ անիկտ սերտ բարեկամությամբ կապված էր Յորկիին հետ, և այդ հանգամանքը խանդաղատանք կներշնչեր դեպի բժիշկը և տեսակ մը հարգանք՝ դեպի իր տղան, որ, մինչև այդ, սովոր Էր երեխա համարել։

Օր մը որ Ռեմզին դեղագիրը տալե հետո կպատրաստվեր մեկնելու, Վասիլը աթոռը ցույց տվավ և ըսավ.

—Քիչ մը նստեցեք։

Ռեմզին նստեցավ, և թուրք բժիշկը և հույն երկաթագործը իրար նայեցան և հետո մեղմորեն ժպտեցան իրարու։

—Յորկին որքա՜ն խոր հարգանք ունի ձեր նկատմամբ,— ըսավ Վասիլը։

—Յորկին ազնիվ և բարձր բնավորություն ունեցող տղա Է,— ըսավ Ռեմզին։