Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ հայրս պատասխանում էր՝ — Անգամ եթէ իմանայի,
որ ինձ կարող են գնդակահարել իմ երկրի սահանը
հասնելու րոպէին, ես նորից գալու էի երկիր, որովհետեւ
հաւատացած էի, որ առանց հողի չկայ եւ չի կարող լինել
հայ ժողովուրդ ու Հայաստան:

Ահա թէ ինչպիսի մարդու մասէն է խօսքը:

Քոչարը, խօսքը Մարգուշի բերնէն խլելով շարունակեց.

— Ես յիշում եմ այլ իրողութիւն: Հաստատ չգիտեմ,
Հայաստանի Խորհրդայնացման որ տարեդարձի առիթով
էր, Քաջազնունին, մի կոչ—դիմում է գրում ուղղուած
սփիւռքահայ երիտասարդութեանը, որ նրանք թօթափեն
իրենց ոտքերի օտարութեան փոչին ու գան մէկտեղ ուեն
Մասիսների հովանու ներքոյ:

Նա այդ դիմումը տանում է «Խորհրդային Հայաստան»
օրաթերթին, տպուելու խնդրանքով։

Քաջազնունին հողի ուժի ջատագովն էր: Նրան սխալ
են հասկանում ու վերադրում քաղաքական հաշիւներ։

Այդ կոչ–դիմումը չէ տպագրուել: Բայց արխիւներում
կայ: Դա, հայրենասէր մարդուն պատիւ բերող աքթ
է:

— Որ այդքանը պատմեցիր, ուրեմն դիմումն էլ դու
դրիր, քանի քո ձայնը կարող Է հասնել հեռուները...

Երկխօսութեան ունկնդիրը ես էի ու ինծի հետ Շահումեանի
կիսանդրին, կանգնած էր անունը կրող դպրոցին
շէնքին առջեւ:

Բերջին անգամ Քոչարենց տունը գացի իր մահուրնէն
բաւական ետք։ Նպատակս յօդուած մը գրել էր
մեծ հայուն մասին: Կուզէի խօսէլ տալ Տիկ. Յասմիկ
Քոչարը եւ իր երկու աղջիկները։

Շատ յուզիչ դէպքեր պատմեցին երեքն ալ: Բայց
յիշողութեանս մէջ քանդակուեցաւ Քոչարին մեծ աղջիկին՝
Մարիին պատմուեր, որ հետեւեալն է.

— Սովորում էի Մոսկուայի համալսարանի Արե–