Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոտը, որ յիշեցնում հին մարգարէներին…

ես ձեզ ասում եմ՝ կը գայ Ոգու սով
Եւ դուք կը րաղցէք ճոխ սեղանի մօտ,
Կ՝ընկնէք մուրալու յափրած որկորով՝
Հրեղեն խօսքի, վեհ խօսքի կարօտ:
Լրբերին ծաղրով արհամարհեցիք
Ոզու վառ գեղմունք միտք ու երազանք.
Նիւթի տաճարում արբած պարեցինք՝
Մոռացած անմահ անհունի տենչանք:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր նիւթի հանդէպ կը գայ ոգու սով.
Եւ մուրացկի պէս փչրանքի համար
Ծարաւ ու նօթի կ'անցնէք ծովէ ծով…


Այս հզօր ձայնի մէջ լսւում է մեր երիտասարդ մտքի եւ տրամադրութեան սպառնալից գոչը մեր ծոյլ ու թմրած կեանքին եւ գրականութեանը:Արհամարհուած է ամէն միտք ու երազանք , ո՛չ մի ձգտում դէպի կատասրելութիւնը՝ անհատական եւ հասարակական: Բայց հաւատում ենք խորապէս՝ կը գա՛յ այդ ոգու սովը եւ շատ յիմար կոյսեր դուրս կը մնան հարսանիքի հանդիսից…

Բայց աշխարհը անողոք է դէպի կատարեալը ինչպէս ամեն տխմար. նա ծափահարում է Նապոլէոնին եւ խաչ է հանում Քրիստոսին: Այդ դիտէ բանաստեծը: Եւ հոգու աչքով նա տեսնում է հնարաւոր վախճաններից մէկը - կախաղանը, որ նոր ժամանակները դրել են խաչի տեղ, կարծելով թէ ոսկին է, որ սրբում է տաճարը…

Հոգիս մռայլ էր մրրիկի նման,
Եւ ծանր էր վիշտս, եւ ես քուն մտայ.
-Ինձ տանում էին դէպի կախաղան
Եւ խոժոռ ճակտիս պսակ տատասկեայ:


Նա յիշումէ իր գործը, որի համար ստացավ ե՛ւ կախաղան եւ փշէ պսակ.

Եւ խօսքս մուրճ էր, եւ խօսքս` հրդեհ,
Ես փշրում էի սրտերը մարդկանց.
Եւ խոսքս մւրճ էր ե ւխոսքս` հրդեհ,
Ես այրում էի սրտերը մարդկանց:


Նրան տանում էին սուինների պաշտպանութեամ, իսկ «Հոգու