Այս էջը հաստատված է
դատումները խոցում են այդ մտայնութեան տէրերի նրբազգացութիւնը, որ սիրում է անորոշի եւ անծիրի շոյիչ ոլորտը: Եվ նրանք կարծում են թէ Թոմաս տասներկուսից մէկը չէ, որովհետեւ կարիք է զգում մատներով Յիսուսի խոցուած կողը շօշափելու, նախ քան ասելը. Տէր իմ եւ Աստուած իմ։
Այս մտայնութեան մի փայլուն արտայայտիչն է Նոտար: Այս մտայնութեան մատնանշումը համարեցի հանրային տեսակէտից ուշագրաւ եւ յոյս ունեմ թէ ընթերցողներս ներողամիտ կը լինեն, եթէ գրութիւնս երկար համարեն:
ՅՈՒՍԱԲԵՐ. ԻԱ. Տարի (1936), թիւ 305, 306, 307.
ԻԲ. Տարի (1936), թիւ 1