Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ա՜ՐԵՒ, Ա՜ՐԵՒ․․․
Ո՞ւր է այն կղզին—մի կտոր արև,
Արևից պոկւել, ջրերն է ընկել.
Ո՞ւր է դրախտն այն կանաչատերև,
Որտեղից խափշիկ աղջիկն է եկել։
Բայց այս մշուշոտ հսկայ քաղաքում
Ի՞նչ կայ արևոտ իր սիրտը գերող․
Մշուշ է տեսնում իր արև հոգում
Խափշիկ աղջիկը տխուր աչքերով։
Սրբում է մաքրում նորից ու նորից,
Արևի մի տենչ իր աչքերի մէջ,
Արև չտեսաւ այլևս այն օրից,
Երբ ընկաւ, կորաւ այս մշուշի մէջ։
Խոնաւ աչքերով նայում է հեռուն,
Ժպտում է, երգում ընդհատ հևքերով,
Բայց թախիծ ունի իր լայն շրթերում
Խափշիկ աղջիկը տխուր աչքերով։
Լոնդոն
|
|