Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին և հայելիները հիանալի, փառավոր անկողնու վրա տարածված էր մահատիպ տիկին մի զորս կը խնամեին երկու երիտասարդուհիք: Հիվանդն էր տիկին Հայնուռ, իսկ երկու խնամակալուհիք` Սիրանույշ և Զարուհի։

Հուլիսի շողշողուն արև մի լուսով կողողեր լեռները, դաշտերը, ջուրերը. ամեն կողմանե նվագ ու բույր կը տարածվելդ ամեն ինչ զվարթ ու ախորժելի էր՝ ինչպես կը հանդիպի երբ բնությունը կը զարդարվի յուր շքեղությունները տոնելու համար։ Իսկ հիվանդին սենեկին մեջ ամեն ինչ տխուր էր, մութ և լռություն։ Արեգական ճառագայթները մուտք չէին գտնար թանձր վարագույրնեըուն մեջեն որք` իբր սգահար ուռենիք, պատուհաններեն վար կախված էին մթություն կազմելու համար տառապալից անկողնույն շուրջը։ Պատուհան մի միայն բաց էր, ուսկից մաքուր օդ կը մտներ՝ սենեկին թունալից մթնոլորտը նորոգելու համար, և ուսկից երբեմն թռչնոց զվարթ երգը կը սպրդեր կարծես իբր հեգնություն գուժաբեր լռության այդ տեղվույն։

Երկու երիտասարդուհիք հազիվ կը համարձակեին խոսիլ իրենը երկյուղը փսփսալու համար իրարու ու չարագուշակ կասկածները է մինչ հիվանդն անհնարին տենդով կը չարչարվեր, կը բանդագուշեր, զՍիրանույշ կը կոչեր, փրկություն կը խոստանար իբր թե վտանգի մատնված ըլլար այն։

Տասնևհինգ օրե ի վեր՝ նույն իսկ այն առավոտեն ուր անքուն գիշեր մ՚անցուցած էր աղջկանը սնարին մոտ, տիկին Հայնուռ այս ծանր վիճակին մեջ կը գտնվեր։ Այնչափ տառապանք և հուզում ճնշած էին վերշապես այդ փափուկ հոգին Որ յուր Սիրանույշին վշտով կր վշտանար, անոր հրճվանքով կը հրճվեր, և անոր կյանքովը կապրեր։ Տիկնոջ հիվանդությունը գլուխն էր ու աոաջին օրեն սպառնալից հանգամանք մ՚առած էր։ Մեծ էր երկյուղը բժշկաց. լռություն, հանդարտություն, ուշադիր և անընդհատ խնամք կը պահանջվեին հիվանդին համար, քանի որ փոքրիկ անխոհեմություն մի վճռողական հարված մի կրնար տալ այդ հոգնաբեկ մարմնույն։

Երբ Սիրանույշ մորը վիճակը տեսավ, մոռցավ յուր անձնական տկարությունր, որդիական գորովն ուժ տվավ իրեն: