Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխարինեմ անհուն սերդ, ծածկեմ քեզմե դժոխքն որ կը կըրեմ հիս, ու զվարթադեմ ներկայանամ աչացդ»։

Այսպես կը հեծեր Սիրանույշ մինչ յուր մայրը կը կարծեր թե պարտեզը կը շրջագայեր։ Սակայն անոր կասկածները չարթնցնելու համար պտույտ մ՚ըրավ պարտեզին մեջ, փունջ մի ծաղիկ քաղեց, ծաղիկ՝ որ յուր հուսո գերեզմանեն կարտադրվեին, ու զանոնք մորը ներկայացուց անվրդով կերպարանոք։

Խեոճ մա՜յր, հոտոտեղ զանոնք առանց գիտնալու թե աղջկան աչաց արտասվոք թրջված էին անոնք։

ԳԼՈԻԽ ԺԷ.

Զարուհին կը շարունակեր յուր զվարթ խոսակցությունը, կը զվարճացներ զտիկին Հայնուռ։ Իսկ Սիրանույշ յուր խոր վիշտը զսպելու համար ձեռագործ մ՚առավ և աչերն անոր վրա խոնարհեցնելով զբաղեցավ շարունակ, իբր թե մտացը տարբեր ուղղություն մի տալու համար։ Վերջապես ամեն եղանակավ ջանաց օրն ի բուն հաղթել յուր ցավոց, և այս կամավոր բռնաբարության մեջ կսկծին կրկին սաստկանալը կզգար։ Անհամբերությամբ գիշերվան կսպասեր որպեսզի սենեկին մեջ առանձնանա ու ազատորեն արտասվե։

Նույն օրն արևը մայրը մտնելու վայրկյանին մոտեցած էր, երբ Սիրանույշ ոչ ևս կարողանալով հանդուրժել յուր դառն վիճակին, մորը խուցեն դուրս ելած էր, ու սենեկի մեջ առանձին պատուհանի մ՚առջև նստած՝ աչերն անեզրության մեջ կը թափառեին մինչդեռ միտքը մեկ սիրելի առարկայի վրա բևեռված էր, և ահա Զարուհին զվարթ աղաղակներով զինքը կոչելով առ նա կընթանար հանձնելու համար նամակ մի զոր Հրանտ բերած էր նույն վայրկյանին. «Տե՛ս, տես, կըսեր, նամակն աչացն շողացնելով, Երվանդեն է»։

Նույն վայրկյանին կարծես թե Սիրանույշին հոգին պիտի փշրվեր, ա՜յնչափ թշվառ աղջկան բոլոր զգացումները միատեղ ելան զինքը շանթահարելու համար։ Առավ նամակը և ըսավ Զարուհվույն. «Քո՛ւյր իմ, թո՛ղ զիս աոանձին»։

Զարուհին ուրախության վերագրելով Սիրանույշի հուզմունքը